Էլիզաբեթ Մոնրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Մոնրո
Elizabeth Monroe.jpg
 
Մասնագիտություն՝ Առաջին տիկին
Ծննդյան օր հունիսի 30, 1768(1768-06-30)[1][2]
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Վախճանի օր սեպտեմբերի 23, 1830(1830-09-23)[1][2] (62 տարեկան)
Վախճանի վայր Ռիչմոնդ, ԱՄՆ
Գերեզման Հոլիվուդյան գերեզմանատուն
Թաղված Հոլիվուդյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
Հայր Lawrence Kortright?[4]
Մայր Hannah Aspinwall?[4]
Ամուսին Ջեյմս Մոնրո[4]
Զավակներ Maria Hester Monroe Gouverneur?[4], Eliza Kortright Monroe Hay?[2][4] և James Spence Monroe?[2][4]
 
Ինքնագիր Elizabeth Monroe Signature.svg

Էլիզաբեթ Քորթրայթ Մոնրո (անգլ.՝ Elizabeth Kortright Monroe, հունիսի 30, 1768(1768-06-30)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 23, 1830(1830-09-23)[1][2], Ռիչմոնդ, ԱՄՆ), ԱՄՆ5-րդ նախագահ Ջեյմս Մոնրոյի կինը և ԱՄՆ առաջին տիկինը 1817 թվականից մինչև 1825 թվականը։ 1794 թվականին նա տեղափոխվել է Փարիզ, երբ նրա ամուսինը նշանակվել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան։ Այնտեղ նրան հաջողվել է գիլիոտինից փրկել գեներալ դե Լաֆայետի կնոջ՝ Անդեն դե Լաֆայետի կնոջ կյանքը։

Էլիզաբեթ Մոնրոն բարձրահասակ, էլեգանտ, գեղեցիկ կին էր, սոցիալական շնորհքով և ոճով, նա ձեռք է բերել այդ բնութագրերը իր պատանեկության տարիներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1768 թվականին Նյու Յորքում, Էլիզաբեթը բրիտանական բանակի սպա Լոուրենս Քորթրայթի դուստրն էր, ով հաջողություն է ունեցել ֆրանկո-հնդկական պատերազմի տարիներին և նրա կինը՝ Աննա Ասպինվոլնն էր։ Նա ձեռք է բերել սոցիալական շնորհը և ոճը վաղ տարիքում։ Սև մազերով և կապույտ աչքերով շքեղ գեղեցկուհի, նա առաջին հերթին գրավել է Մոնրոյի ուշադրությունը 1785 թվականին, երբ նա ելույթ է ունեցել Նյու Յորքի մայրցամաքային համագումարում։ Ջեյմսը, քսան յոթ տարեկան հասակում, և Էլիզաբեթը, տասնյոթ տարեկան հասակում, ամուսնացել են 1786 թվականի փետրվարի 16-ին Նյու Յորքում։

Լոնգ-Այլենդում մեղրամիսից հետո նորապսակները վերադարձել են Նյու Յորքի հայրիկի հետ ապրելու։ 1794 թվականին Ջեյմսը նշանակվել է ԱՄՆ-ի նախարար Ֆրանսիայում Ջորջ Վաշինգտոնի կողմից, Փարիզում, որպես Ամերիկայի նախարարի կին՝ ահաբեկչության օրերին, նա օգնել է ապահովել Մարկիս դե Լաֆայետի կնոջ՝ Մադամա Լա Ֆայետի ազատ արձակումը, որը գիլյոտինով դատապարտվել էր մահվան։

ԱՄՆ առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես առաջին տիկին Էլիզաբեթի պաշտոնավարման ժամկետը սկսվել է 1817 թվականի մարտի 4-ին, երբ նրա ամուսինը սկսել է իր պաշտոնավարումը որպես Միացյալ Նահանգների հինգերորդ նախագահ։ Ամուսինը հետագայում վերընտրվել է երկրորդ ժամկետով, ուստի նա մնացել է այս պաշտոնում մինչև 1825 թվականի մարտի 3-ը։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը և Էլիզաբեթը ունեցել են երեք երեխա։

  • Էլիզա Քորթրայթ Մոնրո-Հեյ (1787-1835) կրթությունը ստացել է Մադամ Ջոան Կամպանի հեղինակավոր դպրոցում։ Էլիսան շատերին թվում էր՝ ամբարտավան, խղճուկ աշխարհիկ կին՝ իսկ մնացածին հիշեցնում էր որ նա ուներ լավ դաստիարակության և բարձր կարգավիճակ։ 1808 թվականին նա ամուսնացել է Ջորջ Հայի՝ Վիրջինիայի հայտնի փաստաբանի հետ, ով աշխատել է Աարոն Բուրրի դատավարության վրա։ Հետագայում նա ղեկավարել է իր հոր արշավը և նախագահ Ջոն Ադամսի կողմից նշանակվել է դաշնային դատավոր։ Մոնրոյի վարչակազմում Էլիզան հաճախ փոխարինում էր իր հիվանդ մորը։ Էլիզան շուտով հեռացվել է վաշինգտոնյան հասարակությունից այն բանի համար, որ հրաժարվել է դիմել դիվանագիտականի կորպուսի կանանց, ինչպես ընդունված էր։ Նա ցուցաբերում էր անկեղծ կարեկցանք տենդի համաճարակի ժամանակ, նա շատ անքուն գիշերներ է անց կացրել անձնվիրաբար հոգ տանելով զոհերի մասին։ Հոր և ամուսնու մահից հետո նա տեղափոխվել է Փարիզ, դարձել կաթոլիկ և բնակվել է վանքում։
  • Ջեյմս Սփենս Մոնրո (1799-1801), Մոնրոյի միակ որդին, մահացավ վաղ մանկության տարիներին։
  • Մարիա Էսթեր Մոնրո-1819 թվականին Սպիտակ տուն տեղափոխվելուց առաջ Մերին ավարտել է դպրոցը Ֆիլադելֆիայում։ 1820 թվականի մարտի 9-ին նա ամուսնացել է իր զարմիկի՝ Սամուել Գովերների հետ, պատմության մեջ առաջին անգամ հարսանիքը տեղի է ունեցել Սպիտակ տանը։ Վաշինգտոնում շատերը քննադատում էին Մոնրոյին փակ հարսանիքի համար, ընդհանուր առմամբ, հրավիրված էին ընտանիքից և հարազատներից 42 հոգի։ Մարիամի ամուսնու և նրա քրոջ միջև վեճը հետագայում վերաճեց լարված հարաբերությունների։ Նախագահ Ջոն Ադամսը նրա ամուսնուն նշանակել է Նյու Յորքի Փոստային բաժանմունքի պետ։

Մահ ու ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Էլիզաբեթ Մոնրոն վայելում էր հասարակության հարգանքն ու հիացմունքը։

Տառապելով բազմաթիվ հիվանդություններից՝ Էլիզաբեթը մահացել է 1830 թվականի սեպտեմբերի 23-ին, 62 տարեկան հասակում, Օաք Հիլում գտնվող իր տանը։ Նա թաղված է Վիրջինիայի Ռիչմոնդ նահանգի Հոլիվուդի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 Willard F. MONROE, Mrs. Elizabeth Kortright // A Woman of the Century: fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life / F. Willard, M. Livermore — 1 — Buffalo: Charles Wells Moulton, 1893.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Kindred Britain

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]