Ֆրանսիս Ուիլարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիս Ուիլարդ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1839(1839-09-28)[1][2][3][…]
ԾննդավայրChurchville, Մոնրո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Մահացել էփետրվարի 17, 1898(1898-02-17)[6][7][8] (58 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՌոուզհիլի գերեզմանատուն[9]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկոնգրեգացիոն եկեղեցի
ԿրթությունMilwaukee-Downer College?
ԵրկերA Woman of the Century?
Մասնագիտությունսուֆրաժիստ, գրող, temperance worker և դասախոս
ԱշխատավայրՀյուսիսարևմտյան համալսարան
Ծնողներհայր՝ Josiah Willard?[10]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍթափության կանանց քրիստոնեական միություն
 Frances Willard Վիքիպահեստում

Ֆրանսիս Էլիզաբեթ Քերոլայն Ուիլարդ (անգլ.՝ Frances Elizabeth Caroline Willard, սեպտեմբերի 28, 1839(1839-09-28)[1][2][3][…], Churchville, Մոնրո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - փետրվարի 17, 1898(1898-02-17)[6][7][8], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, ֆեմինիստ և սուֆրաժիստուհի, լուսավորական և ռեֆորմատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց ընտրական իրավունքի, քաղաքական և տնտեսական կյանքում կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի հայտնի պայքարող է։

Պաշտպանել է աշխատողների համար արհմիությունների ստեղծումը, ութժամյա աշխատանքային օրը, աղքատներին օգնություն ցուցաբերելու միջոցները, մունիցիպալ առողջարանների ստեղծումը, ազգային անվճար տրանսպորտը, կրթությանը դաշնային օգնությունը, երկրի դպրոցներում դպրոցական անվճար ճաշերը, բռնաբարության դեմ ուղղված օրենքների խստացումը և երեխաների պաշտպանությունը։

1888 թվականից եղել է Քրիստոնեական չափավորության կանանց համաշխարհային միության (World’s Woman’s Christian Temperance Union) նախագահը[12]։

Եղել է Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի առաջին կին դեկանը։

Նա չի սահմանափակվել կանանց իրավունքների համար պայքարով, ակտիվորեն հանդես է եկել երկրում «չոր օրենքի» ներդրման օգտին։ 1878 թվականին դարձել է Կանանց քրիստոնեական սթափության միության նախագահ և այդ պաշտոնում մնացել է 19 տարի։

Կարևոր դեր է խաղացել ԱՄՆ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործում։

Հեղինակել է հետևյալ գրքերը.

  • «Կինը և չափավորությունը» (1883),
  • «19 հրաշալի տարի, կամ Ակնարկներ մի աղջկա կյանքից» (1886),
  • «Ինչպես հաջողության հասնել. գիրք աղջիկների համար» (1888),
  • «Հայացք անցած կես դարին» (1889)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին Ֆրանսիս Ուիլարդի պատվին անվանակոչվել է Ուիլարդ քոլեջը։ Ֆրանսիս Ուիլարդի անձնվեր գործունեությանն է նվիրված Մ. Մեյսոնի «Ֆրանսիս Ուիլարդ՝ խաչակիր կինը» վեպը (1961)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1168.
  5. 5,0 5,1 5,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Frances_Elizabeth_Willard
  6. 6,0 6,1 6,2 Կոնգրեսի գրադարան — 1800.
  7. 7,0 7,1 7,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  8. 8,0 8,1 8,2 GeneaStar
  9. Find A Grave — 1996.
  10. 10,0 10,1 Geni(բազմ․) — 2006.
  11. https://www.womenofthehall.org/inductee/frances-e-willard/
  12. «Frances Willard». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica. 2013 թ․ հուլիսի 20. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիս Ուիլարդ» հոդվածին։