Ռեֆորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեֆորմ (լատ.՝ reformo - փոխակերպել), բարենորոգում, հասարակական կյանքի որևէ կողմի (կարգերի, ինստիտուտների, հիմնարկների) վերափոխում, փոփոխություն, վերակառուցում, որը չի ոչնչացնում գոյություն ունեցող սոցիալական կառուցվածքի հիմքերը։

Ձևական առումով, ցանկացած բովանդակության նորամուծություն ռեֆորմ է տնտեսական ռեֆորմ, ագրարային ռեֆորմներ, կրոնական ռեֆորմ (օրինակ, կաթոլիկության ռեֆորմացիա), քաղաքական ռեֆորմ, մշակութային ռեֆորմ։ Սակայն քաղաքական պրակտիկայում և քաղաքական տեսության մեջ սովորաբար ռեֆորմ են կոչվում քիչ թե շատ առաջադիմական վերափոխությունները, որոնք իրականացնում են տիրապետող դասակարգերը՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական որոշակի հակասություններ լուծելու (կամ այդպիսի պատրանք ստեղծելու) նպատակով։

Հակամարտ հասարակարգերում աշխատավորների խորը դժգոհության պայմաններում իշխող դասակարգերը հարկադրաբար իրականացնում են որոշ սոցիալքաղաքական․ բարենորոգումներ, որոնք մի կողմից այս կամ այն չափով բարելավում են աշխատավորների վիճակը և նախադրյալներ ստեղծում նրանց հետագա պայքարի համար, մյուս կողմից՝ թուլացնում հեղափոխական ուժերի ճնշումը, տիրողներին փրկում տապալումից։ Մարքսիզմ-լենինիզմը մերժում է ռեֆորմիզմը, որը ժխտում է սոցիալիստական հեղափոխության անհրաժեշտությունը, քարոզում է հակամարտ դասակարգերի հաշտություն և բուրժուական հասարակարգում իրականացվող ռեֆորմների միջոցով «համընդհանուր բարեկեցության» հասարակության ստեղծում։ Մարքսիզմ-լենինիզմը չի ժխտում ռեֆորմի նշանակությունը, այն համարում է

Aquote1.png «․․․պրոլետարիատի հեղափոխական դասակարգային պայքարի կողմնակի արդյունք»: Aquote2.png


Հաղթանակած սոցիալիզմի պայմաններում իրականացվող սոցիալ-տնտեսական և այլ ռեֆորմների նպատակն է ապահովել հասարակական հարաբերությունների հետագա կատարելագործումը և ժողովրդի բարեկեցության աճը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png