Քերրի Վաշինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քերի Վաշինգտոնից)
Քերրի Վաշինգտոն
անգլ.՝ Kerry Marisa Washington
Ծնվել էհունվարի 31, 1977(1977-01-31)[1][2][3] (47 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԿրթությունՋորջ Վաշինգտոն համալսարան (1998) և Կորկորանի արվեստի և դիզայնի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Ամուսին(ներ)Nnamdi Asomugha?
Պարգևներ և մրցանակներ
kerrywashington.com

Քերի Մարիսա Վաշինգտոն (անգլ.՝ Kerry Marisa Washington, հունվարի 31, 1977(1977-01-31)[1][2][3], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի և քաղաքական ակտիվիստուհի։ Առավել հայտնի է «Ռեյ» (2004), «Ֆանտաստիկ քառյակը» (2005), «Շոտլանդիայի վերջին թագավորը» (2006), «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը» (2007) և «Ջանգոն ազատված» (2012) ֆիլմերում խաղացած դերերով։ 2012 թվականից սկսած՝ «ABC» հեռուստաալիքի «Սկանդալ» քաղաքական հեռուստասերիալում խաղում է Օլիվիա Փոուփի դերը։ 2013 և 2014 թվականներին այդ դերի համար Վաշինգտոնն առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկ հեռուստասերիալում կնոջ լավագույն դերի համար[6]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերի Վաշինգտոնը 2009 թվականին

Քերի Վաշինգտոնը ծնվել է Նյու Յորքի Բրոնքս բնակավայրում՝ պրոֆեսորի, կրթության խորհրդատուի և բրոքերի ընտանիքում[7][8][9]։ Ելույթ է ունեցել երիտասարդական թատրոնում, իսկ 1994 թվականին Մանհեթենում ավարտել է «Spence School»-ը։ Վաշինգտոնը 1998 թվականին ավարտել է Ջորջ Վաշինգտոն համալսարանը և ստացել մարդաբանի և հասարակագետի որակավորում։ Սովորել է նաև Նյու Յորքի Մայքլ Հովարդի ստուդիայում։ 1994 թվականին եղել է երիտասարդ դերասանների տաղանդը բացահայտող «YoungArts» ազգային ծրագրի հաղթող։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերի Վաշինգտոնն առաջին անգամ ելույթ է ունեցել «ABC» հեռուստաալիքի «Magical Make-Over» հեռուստաֆիլմում։ Նախքան 2000 թվականին «Մեր երգը» ֆիլմում ունեցած առաջին հաջողությունը, որի համար նա քննադատների կողմից լավ արձագանքներ է ստացել[7], հանդես է եկել ևս մի քանի նախագծերում։

Գործունեությունում բեկումնային է դարձել 2001 թվականի «Ինձ համար վերջին պարը» ֆիլմում խաղացած դերը, որից հետո «Վերելակ» ֆիլմում կնոջ լավագույն դերի համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ Հաջորդ մի քանի տարիներին նա առաջին հերթին աշխատել է անկախ կինոյում՝ հանդես գալով «Վարկաբեկված հեղինակություն» և «Նա ատում է ինձ» ֆիլմերում, բայց առավել նշանավոր դեր է ունեցել 2004 թվականի մրցանակակիր «Ռեյ» կենսագրական ֆիլմում[7]։

Վաշինգտոնը 2013 թվականին

2005 թվականին Վաշինգտոնը «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմում խաղացել է Ալիսիա Մասթերսի դերը։ Թեև դերն ի սկզբանե նախատեսված էր սպիտակամաշկ կապուտաչյա կնոջ համար, այնուամենայնիվ ֆիլմի ռեժիսորը հերոսին է վերամշակել հատուկ դերասանուհու համար[7]։ Նշանակալի դերերից է 2006 թվականի «Շոտլանդիայի վերջին թագավորը» ֆիլմում ուգանդացի բռնակալ Իդի Ամինի կնոջ դերը։ Նկարահանվել է նաև բազմաթիվ այլ ֆիլմերում, այդ թվում` «Վատ բնակարան» (2002), «Միստր և միսիս Սմիթ» (2005), «Փոքրիկ մարդը» (2006), «Ինձ թվում է` ես սիրում եմ կնոջս» (2007) և «Հազար բառեր» (2011) կատակերգությունները, ինչպես նաև «Մեռած աղջիկը» (2006), «Բարի գալուստ Լեյքվյու» (2008), «Ուրախ կյանք Քրեքթաունում» (2009) և «Մայրը և երեխաները» (2010) դրամաները։ 2010 թվականին հայտնվել է «Սիրո մասին երգեր» ֆիլմում, որը համանուն պիեսի Էկրանավորումն է, որտեղ խաղացել է այնպիսի նշանակալի մրցանակակիրների հետ, ինչպիսիք են Ֆելիսիյա Ռաշադը, Լորետա Դիվայնը, Քիմբերլի Էլիզը և Վուպի Գոլդբերգը[7]։

Վաշինգտոնը հեռուստատեսությամբ հայտնվել է 2005-2006 թվականներին «Բոստոնի իրավաբանները» սերիալում, իսկ գործունեության սկզբում հյուր է եղել «Նյու Յորքի ոստիկանություն» և «Կարգ ու կանոն» սերիալներում։ Նա նաև Սկառլեթ Յոհանսոնի, Եվա Լոնգորիայի, Դաութզեն Կրուսի հետ հավասար եղել է «L'Oreal» դիմահարդարական ընկերության դեմքը։ 2009 թվականին նկարահանել է վավերագրական ֆիլմ, իսկ 2010 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Բրոդվեյում` Դեյվիդ Մեմեթի «Մրցավազք» ներկայացման մեջ։

2011 թվականի գարնանը Շոնդա Ռայմսը Վաշինգտոնին հրավիրել է իր «Սկանդալ» հեռուստասերիալ` Օլիվիա Փոուփի կերպարը մարմնավորելու համար։ Խաղալով այդ դերը՝ Վաշինգտոնը մտել է պատմության մեջ` վերջին 38 տարվա ընթացքում դառնալով առաջին սևամորթ դերասանուհին (Թերեզա Գրեյվզից հետո), որը ամերիկյան հեռուստատեսության դրամատիկ հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դեր[10][11]։ 2013 և 2014 թվականներին այդ դերի համար առաջադրվել է «Էմմի» մրցանակի։

Վաշինգտոնը Քվենտին Տարանտինոյի «Ջանգոն ազատված» ֆիլմում խաղացել է կնոջ գլխավոր դերը, որն էկրան է բարձրացել 2012 թվականին[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 24-ից ամուսնացած է ֆուտբոլիստ Ննամդի Էսոմուգայի հետ, որի հետ հարաբերություններ է ունեցել մինչև հարսանիքը[13]։ Նրանք ունեն երկու երեխա` դուստրը` Իսաբել Ամառաչի Էսոմուղան (ծնված 2014 թվականի ապրիլի 21-ին)[14] և որդին` Քեյլեբ Կելեչի Էսոմուղան (ծնված 2016 թվականի հոկտեմբերի 5-ին)[15]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաշինգտոնը քաղաքական ակտիվիստուհի է։ 2008 թվականին եղել է ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի ակտիվ կողմնակիցը[16]։ Նա նաև «Green America» արշավի ակտիվիստ է[17]։ Վաշինգտոնը 2012 թվականին ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում[18][19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #14097248X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://time.com/collection/women-of-the-year/
  6. Lynette Rice (2013 թ․ հուլիսի 18). «Emmys 2013: And the nominees are...». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Kerry Washington- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  8. Washington’s 'Mother' instinct — SFGate
  9. Kerry Washington Biography (1977?-)
  10. Sarah Hughes (22 октября 2012). «American television's real Scandal». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  11. «'Scandal': TV's Kerry Washington and Oprah on Breaking a Hollywood Race Barrier». The Huffington Post. 7 декабря 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  12. «-Kerry Washington finally joins django unchained as djangos wife». October 26 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է October 1 2012-ին.
  13. «Kerry Washington Weds Nnamdi Asomugha. Kerry Washington Secretly Marries NFL Player». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  14. «HELLO! Russia». ru.hellomagazine.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. «Новости шоу бизнеса. Cвежие новости шоу бизнеса сегодня на Viva.ua». viva.ua. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  16. «Obama for America | 2012 | Cheryl J: Kerry Washington voices support for Senator Obama in Georgia». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  17. Kerry Washington Film and TV actress | Parade.com
  18. «Kerry Washington DNC Speech: Read The Democratic National Convention Remarks». Huffingtonpost. September 6 2012. Վերցված է October 12012-ին.
  19. «Kerry Washington Speech • 2012 Democratic National Convention (complete speech)». youtube. September 6 2012. Վերցված է October 1 2012-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերրի Վաշինգտոն» հոդվածին։