Ֆելիսիյա Ռաշադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիսիյա Ռաշադ
Phylicia Rashad 1998.jpg
Ծնվել էհունիսի 19, 1948(1948-06-19)[1][1][2] (72 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս
ԿրթությունՀովարդի համալսարան և Yates High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի[3]
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Ամուսին(ներ)Ahmad Rashad? և Victor Willis?
Երեխա(ներ)Condola Rashād?
Պարգևներ և մրցանակներ«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում NAACP Image Award for Outstanding Actress in a Comedy Series? NAACP Image Award for Outstanding Actress in a Comedy Series? Drama Desk Award for Outstanding Actress in a Play? honorary doctor of the Howard University? honorary doctor of Carnegie-Mellon University? Բրաուն համալսարանի պատվավոր դոկտոր և Q105193322?

Ֆելիսիյա Ռաշադ (անգլ.՝ Phylicia Rashād, հունիսի 19, 1948(1948-06-19)[1][1][2], Հյուստոն, Տեխաս), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որը հայտնի է դարձել «Քոսբիի շոուն» (1984-1992) հռչակավոր սիթքոմում խաղացած դերով։

2004 թվականին Ռաշադը դարձել է առաջին աֆրոամերիկացի դերասանուհին, որը «Չամիչը արևի տակ» պիեսում խաղացած դերով «Պիեսում լավագույն կանացի դերի համար» կատեգորիայում շահել է «Թոնի» մրցանակ [4][5]։ 2008 թվականին գլխավոր դեր է խաղացել պիեսի հեռուստատեսային էկրանավորման մեջ և առաջադրվել «Էմմի» մրցանակի՝ «Մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն դերասանուհի», «Հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն կանացի դերի համար ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի» կատեգորիաներում, արժանացել է նաև Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի մրցանակին։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիսիյա Ռաշադը ծնվել է Տեխաս նահանգում՝ Հյուսթոնում։ Նա դերասանուհի, ռեժիսոր և խորեոգրաֆիստ Դեբբի Ալլենի ավագ քույրն է։ Առաջին լայն ճանաչումը ձեռք է բերել Բրոդվեյի «Երազանքի աղջիկներ» մյուզիքլում խաղացած դերով։ Կարիերայի հետագա փուլերում խաղացել է «Օգոստոս: Օսեյջի կոմսություն», «Կատուն տաք տանիքին», «Օվկիանոսի մարգարիտը», «Չամիչը արևի տակ» և շատ այլ ֆիլմերում, որոնք 2004 թվականին նրան պիեսում կանացի լավագույն դերի համար բերել են «Թոնի» մրցանակ։

Ռաշադը ամենամեծ հաջողությունը ձեռք է բերել Քոսբի Բիլի հետ «Քոսբի շոու» սիթքոմում խաղացած հարուստ դատապաշտպան Քլեր Հաքսթբլի դերով։ Շոուն դարձել է 1980-ական թվականների ամենամեծ հիթը, որը վերածնել է սիթքոմ ժանրը[6], բազմազանություն է մտցրել հեռուստատեսությունում, որպես առաջին հաջողված շոուներից, որտեղ գլխավոր դերերում աֆրոամերիկացիներն էին[7]։ Սերիալում իր դերի համար Ռաշադը երկու անգամ առաջադրվել է Կատակերգական հեռուստասերիալում լավագուն կանացի դերի «Էմմի» մրցանակի, ստացել է նաև մի շարք այլ մրցանակներ։ Շոուն տևել է ութ եթերաշրջան՝ 1984-1992 թվականները։

1996 թվականին Ռաշադը կրկին Քոսբի Բիլի հետ «Քոսբի» սիթքոմում խաղացած դերով վերադարձել է հեռուստատեսություն։ Շոուն, չնայած հաջողությանը, այնքան մեծ չէր, որքան նախորդ նախագիծը և ավատվել է 2000 թվականին։ 2008 թվականին խաղացել է «Չամիչը արևի տակ» հեռուստաֆիլմի հեռուստապիես տարբերակում և առաջադրվել է «Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն կանացի դերի համար» և «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ հեռուստաֆիլմերի կամ մինի-սերիալի լվագույն կանացի դերի համար»։ 2010 թվականին եղել է «Երգեր սիրո մասին» կինոֆիլմի դերասանական կազմի անդամ, իսկ 2012 թվականին «Երկաթե մագնոլիաներ» ֆիլմում՝ Ռոբերտ Հերլինգի պիեսի հերթական նույնանուն տարբերակում, խաղացել է Քլերի դերը։

Ֆելիսիյա Ռաշադը ամուսնացած է եղել երեք անգամ, ունի դուստր՝ Կոնդոլա Ռաշադը, որը նույնպես դերասանուհի է։ 2012 թվականին նրանք միասին նկարահանվել են «Երկաթե մագնոլիաներ» ֆիլմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1984-1992 Քոսբի շոու The Cosby Show Քլեր Հենքս Հաքսթբլ NAACP Image Award for Outstanding Actress in a Comedy Series (1988,1989)
Անվանակարգ՝  «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում լավագուն կնոջ դերի համար (1985-1986)
1994,
2002
Հրեշտակի հպում Touched by an Angel Էլիզաբեթ Ջեսափ «Tough Love», «The Last Chapter» էպիզոդներ
1996-2000 Քոսբի Cosby Րութ Լուկաս NAACP Image Award for Outstanding Actress in a Comedy Series (1997)
Անվանակարգ՝ NAACP Image Award for Outstanding Actress in a Comedy Series (1998)
Անվանակարգ՝ Satellite Award for Best Actress — Television Series Musical or Comedy (1998)
Անվանակարգ՝ TV Guide Award for Favorite Actress
2000 Ծեր կնոջ այցը The Visit Բժիշկ Քոլես
2001 Հին բնակիչը The Old Settler Էլիզաբեթ Անվանակարգ՝ AFI TV Award for Actor of the Year
Անվանակարգ՝ NAACP Image Award for Outstanding Actress in a Television Movie, Mini-Series or Dramatic Special
2001,
2004
Փոքր Բիլ Little Bill Բենդա 2 էպիզոդ
2007 Բոլորն ատում են Քրիսին Everybody Hates Chris Քեթլին Դեվերաու «Everybody Hates Kwanzaa» էպիզոդում
2007,
2008
Պայծառատես Psych Վինի Գասթեր 2 էպիզոդում
2008 Չամիչը արևի տակ A Raisin in the Sun Լենա Յունգեր NAACP Image Award for Outstanding Actress in a Television Movie, Mini-Series or Dramatic Special
Անվանակարգ՝ «Էմմի» մրցանակ՝ մինի-սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի
Satellite Award for Best Actress — Miniseries or Television Film
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ հեռուստաֆիլմերի կամ մինի-սերիալի լավագույն կնոջ դերի համար
2012 Երկաթե մագնոլիներ Steel Magnolias Քլերի
2010 Երգեր սիրո մասին For Colored Girls Գիլդա Black Reel Awards
2016-2017 Ժան-Կլոդ Վան Ջոնսոն Jean-Claude Van Johnson Ջեյն
2018 Կրիդ 2 Creed II Մերլի Էնն Կրիդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. Smith J. C. Notable Black American Women
  4. «Tony Awards Wrap Up» Archived 2006-11-17 at the Wayback Machine. by Amy Somensky. Jun 9, 2004]
  5. «Tony Awards (official site)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-11-28 
  6. «Cosby Show: TV Guide News»։ TVGuide.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2007-09-23 
  7. «The Cosby Show's Last Laugh»։ Entertainment Weekly's EW.com։ Time, Inc.։ May 1, 1992։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2007-10-28։ «The show that changed forever the way black families are portrayed on television, the show that paved the way for a rainbow of African-American sensibilities on TV from In Living Color to The Fresh Prince of Bel-Air is getting razzed these days by The Simpsons,» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]