Դեբբի Ալլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեբբի Ալլեն
Debbie Allen 1983.jpg
Ծնվել է հունվարի 16, 1950(1950-01-16)[1][2][2] (69 տարեկան)
Ծննդավայր Հյուստոն, Տեխաս
Կրթություն Հովարդի համալսարան և University of North Carolina School of the Arts
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն աֆրոամերիկացի
Մասնագիտություն դերասանուհի, կինոռեժիսոր, պարուսույց, կինոպրոդյուսեր, պարուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ) Նորմ Նիքսոն
Երեխա(ներ) Vivian Nixon
Պարգևներ և մրցանակներ Փրայմթայմ Էմմի մրցանակ
debbieallendanceacademy.com

Դեբբի Ալլեն (անգլ.՝ Debbie Allen, հունվարի 16, 1950(1950-01-16)[1][2][2], Հյուստոն, Տեխաս), ամերիկացի դերասան, պարուհի, պարուսույց, ռեժիսոր, պրոդյուսեր, հումանիտար գիտությունների և արվեստի գործերով նախագահական կոմիտեի անդամ[3][4], դափնեկիր է երեք «Էմմի» և «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի[5]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբբի Ալլենը ծնվել է 1950 թվականի հունվարի 16-ին ԱՄՆՏեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Ընտանիքի չորս երեխաներից ամենափոքրն է։ Նրա ավագ քույրը՝ Ֆելիսյա Ռաշադը, երգչուհի և դերասանուհի է։ Ալլենը հանրահայտ «Քոսբի շոու» սիթքոմի ռեժիսորն էր և պրոդյուսերներից մեկը։ Սիթքոմի գլխավոր կանացի դերում կաղում էր Ֆելիսյա Ռաշադը[6]: Հովարդի և Հյուսիսային Կարոլինայի համալսարանները ավարտել է բակալավրի աստիճանով, և շուտով սկսեց ելույթ ունենալ բրոդվեյյան բեմում։

Մեծ էկրանին Ալլենը նկարահանվել է «Համբավ» (1980), «Բաց չեկ», «Ռեգթայմ» ֆիլմերում։ Այդ թվում նաև նա նկարահանվել է «Տանը» սինթքոմում (1995—1996)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլանը ավելի հայտնի է «Համբավ» երաժշտադրամատիկական հեռուստասերիալում իր կերտած գլխավոր դերով և 1980 թվականի «Համբավ» ֆիլմով, որտեղ ևս նա նկարահանվել է[6]: Այդ դերը 1983 թվականին նրան բերեց «լավագույն կանացի դեր հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում «Ոսկե գլոբուս» կինոմրցանակ։ Այդ թվում նաև Ալլենը տասնինն անգամ առաջադրվել է «Էմմի»-ի մրցանակի՝ հաղթելով եռակի անգամ. 1983, 1984 և 1991 թվականներին։ Բրոդվեյյան բեմում իր նվաճումների համար նա առաջադրվել էր «Թոնի» մրցանակի, ինչպես նաև հաղթել է «Դրամա Դեսք» մրցանակը։ 1991 թվականին նա արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղիում սեփական աստղի։

Պրոդյուսեր, ռեժիսոր և պարուսույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր, Դեբբի Ալլենը սկսած 80-ական թվականների կեսերից աշխատել է քառասուն հեռուստասերիալներում և ֆիլմերում։ Ավելի հաջողություն ունեցած իր նախագծերից է «Այլ աշխարհ» սիթքոմը, ինչը նա ինքն է պրոդյուսավորել և նկարահանել գրեթե բոլոր էպիզոդները։ Շոուն փոխհաղորդվել է 1987 թվականից 1993 թվականը և վարկանիշներում բավական հաջողակ էր[6]: Որպես ռեժիսոր նա աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Արքայազնը Բևերլի Հիլզից», «Քվանտային թռիչք», «Մթնշաղային զոնա», «Կիրքի անատոմիա» և այլ ֆիլմեր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականից ամուսնացած է Նորմ Նիքսոնի հետ։ Զույգն ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
  3. «Members»։ President's Committee on the Arts and the Humanities։ 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2003-11-21-ին։ Վերցված է 2008-08-13 
  4. «Debbie Allen, Culver City, California»։ President's Committee on the Arts and the Humanities։ 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-09-29-ին։ Վերցված է 2008-08-13 
  5. «Awards for Debbie Allen»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-11-05 
  6. 6,0 6,1 6,2 «Debbie Allen- Biography»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-11-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]