Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիա (անգլ․՝ National Association for the Advancement of Colored People, կամ կարճ NAACP) Միացյալ Նահանգներում մեծ հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է սևամորթների իրավունքների պաշտպանության համար: Ներկայումս այն հանդիսանում է ամենահին և ազդեցիկ կազմակերպություններից մեկը, որը պայքարում է քաղաքացիական իրավունքների[1] համար։ Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիան հիմնադրվել է 1909 թվականին փետրվարի 12-ին ՝ սպիտակ և սևամորթ ամերիկացիների (ներառյալ Ուիլյամ Դուբոիսի) խառը խմբի կողմից: Կազմակերպության գլխավոր գրասենյակը սկզբում գտնվում էր Նյու Յորքում, բայց ներկայումս գտնվում է Բալթիմորում: Ասոցիացիան ղեկավարվում է 60 հոգուց բաղկացած տնօրենների խորհրդի կողմից: Ասոցիացիայի գործունեության արդյունքում, 20-րդ դարի ընթացքում ԱՄՆ-ում աստիճանաբար վերացվեց տարանջատումը և սևամորթների իրավունքների մի շարք այլ սահմանափակումներ:

NAACP-ի Մրցանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

NAACP-ի մրցանակները (անգլ․՝ NAACP Image Awards) շնորհվում են ամեն տարի 1967 թվականից ի վեր և պարգևատրվում են երաժշտության, կինոյի և հեռուստատեսության ոլորտներում: Այլ հայտնի մրցանակների պես, NAACP-ն շնորհվում է տարբեր կատեգորիաների (ընդհանուր թիվը 35), իսկ թեկնածուների ընտրությունը որոշվում է ժյուրիի քվեարկությամբ: Արարողությունը սովորաբար անցկացվում է մարտին և հեռարձակվում է հեռարձակվող հեռուստաալիքներից մեկով:

Սպինգարի Մեդալը[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականից ի վեր, ամեն տարի, աֆրիկյան ծագմամբ ամերիկացիները պարգևատրվում են Spingarn մեդալով[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Appiah, K. A. and Gates, Jr., Henry Louis, eds. Africana: The Encyclopedia of the African and African American Experience, in articles «Civil Rights Movement» by Patricia Sullivan (pp 441—455) and «National Association for the Advancement of Colored People» by Kate Tuttle (pp 1,388-1,391). ISBN 0-465-00071-1.
  2. «The Spingarn Medal» (անգլերեն)։ NAACP։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-16-ին։ Վերցված է 04-03-2014 

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]