Ծեր կնոջ այցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծեր կնոջ այցը
գերմ.՝ Der Besuch der alten Dame
ՀեղինակՖրիդրիխ Դյուրենմաթ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրտրագիկոմեդիա
Բնօրինակ լեզուգերմաներեն
Կերպար(ներ)Q60728073?, Mayor?, Policeman?, Alfred Ill?, Claire Zachanassian?, Loby?, Q60728084?, Carl?, Reporter I?, Alfred's wife?, Q60728090?, Koby?, Butler?, Toby?, Roby?, Teacher?, Son of Il?, Doctor?, Citizen I?, Citizen II?, Citizen III?, First woman?, Q61676156?, Q61676245?, Reporter II?, Q61676531?, Luise?, Citizen IV?, Cameraman?, Husband VIII?, Husband IX?, Husband VII?, daughter of Il?, Painter?, Second woman? և Q61709948?
Հրատարակման տարեթիվ1955
Առաջնախաղի տարեթիվհունվարի 29, 1956
 Der Besuch der alten Dame Վիքիպահեստում

«Ծեր կնոջ այցը» (գերմ.՝ Der Besuch der alten Dame), շվեյցարացի արձակագիր և թատերագիր Ֆրիդրիխ Դյուրենմատի երեք գործողությամբ ողբերգակատակերգությունը։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրենմատի մոտ պիեսի մտահղացումը ծնվեց Զելանդում բեռնյան Ինս բնակավայրի այցելության ժամանակ, իսկ ավելի ուշ «Դեպքի վայրում թատրոն»-ի շրջանակներում պիեսը բեմադրվեց Ինսի բաց բեմում։

Առաջին անգամ «Ծեր կնոջ այցը» բեմադրվել է Ցյուրիխում 1956 թ.հունվարի 29-ին։ Պիեսը մեծ հաջողություն ունեցավ, ինչի հաշվին էլ Դյուրենմատը դարձավ ֆինանսապես անկախ մարդ։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունը տեղի է ունենում երբեմնի հարուստ, սակայն ներկայումս սնանկացած Գյուլեն քաղաքում։ Քաղաք է գալիս նրա նախկին բնակչուհի մեծահարուստ Կլարա Ցահանասյանը։ Նա քաղաքի բնակիչներին մեկ միլիարդ է առաջարկում և փոխարենը պահանջում, որ նրանք սպանեն Ալֆրեդ Իլլին, որի հետ նա պատանի տարիներին սիրավեպ էր ունեցել և որը, իմանալով Կլարայի հղիության մասին, հրաժարվել էր ընդունել իրենց երեխային, ինչի պատճառով էլ Կլարան ստիպված էր եղել լքել քաղաքն ու զբաղվել մարմնավաճառությամբ։ Սկզբում քաղաքի բնակիչները մերժում են Ցահանասյանի առաջարկը, սակայն վստահ լինելով, որ ինչ-որ մեկը իրենց իսկ միջից վերջիվերջո կսպանի Իլլին, պարտքերի մեջ են խրվում։ Երբ պարտքերը սպառնալի աստիճանի են հասնում, փակ ժողովի ժամանակ քաղաքի բնակիչները՝ պատճառաբանելով արդարության վերականգնմամբ, մահվան դատավճիռ են կայացնում և սպանում Իլլին։ Ցահանասյանը կտրոնով վճարում է քաղաքապետին և «Մարդասպաններ!» արտասանելով՝ հեռանում։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Այց» - ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԳԴՀ1964 թ.-ի համատեղ արտադրության ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորը Բերնհարդ Վիկին է, իսկ գլխավոր դերում Ինգմար Բերգմանը։
  • «Կնոջ այցը» - ռեժիսոր Միխայիլ Կոզակովի 1989 թ.-ին նկարահանված խորհրդային ֆիլմը։
  • «Բորենիներ» - ռեժիսոր Ջիբրիլ Դիոպ Մամբետիի 1992 թ.-ին Սենեգալում նկարահանված ֆիլմը։
  • «Ծեր կնոջ այցը» - ռեժիսոր Նիկուլաուս Լեյտների 2008 թ.-ի գերմանական արտադրության ֆիլմը։
Տարի Երկիր Անվանում Իրական անվանում Ռեժիսոր Կլարա Ցախանասսյան Ալֆրեդ Իլլ Մեկնաբանություններ
1964 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Գերմանիա
{{{2}}} Ֆրանսիա
{{{2}}} Իտալիա
Այց Der Besuch Բերնհարդ Վիկկի Ինգրիդ Բերգման Էնտոնի Կուինն (Սերժ Միլլեր) Սև–սպիտակ ֆիլմ
1989 {{{2}}} ԽՍՀՄ Տիկնոջ այցը Տիկնոջ այցը Միխայիլ Կոզակով Եկատերին Վասիլյեվա Վալենտին Գաֆտ Հեռուստաֆիլմ
1992 {{{2}}} Սենեգալ Գիենի Ջիբրիլ Դիոն Մամբետի Լիամետրաժ ֆիլմ
2006 {{{2}}} Էստոնիա Ծեր կնոջ այցը Vana daami visiit Ռոման Բասկին Իտա Էվեր Աարնե–ՄատիՅուկսյուլա
2008 {{{2}}} Գերմանիա
 Ավստրիա
Ծեր տիկնոջ այցը Der Besuch der alten Dame Նիկոլաուս Լեյտներ Քրիստիանա Խյորբիգեր Միխաել Մենդլ Հեռուստաֆիլմ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծեր կնոջ այցը» հոդվածին։