Քերրի Վաշինգտոն
Քերրի Վաշինգտոն անգլ.՝ Kerry Marisa Washington | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31, 1977[1][2][3] (45 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Կրթություն | Ջորջ Վաշինգտոն համալսարան (1998) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Nnamdi Asomugha? |
Պարգևներ և մրցանակներ | |
kerrywashington.com | |
Քերի Մարիսա Վաշինգտոն (անգլ.՝ Kerry Marisa Washington, հունվարի 31, 1977[1][2][3], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի և քաղաքական ակտիվիստուհի։ Առավել հայտնի է «Ռեյ» (2004), «Ֆանտաստիկ քառյակը» (2005), «Շոտլանդիայի վերջին թագավորը» (2006), «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը» (2007) և «Ջանգոն ազատված» (2012) ֆիլմերում խաղացած դերերով։ 2012 թվականից սկսած՝ «ABC» հեռուստաալիքի «Սկանդալ» քաղաքական հեռուստասերիալում խաղում է Օլիվիա Փոուփի դերը։ 2013 և 2014 թվականներին այդ դերի համար Վաշինգտոնն առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկ հեռուստասերիալում կնոջ լավագույն դերի համար[5]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերի Վաշինգտոնը ծնվել է Նյու Յորքի Բրոնքս բնակավայրում՝ պրոֆեսորի, կրթության խորհրդատուի և բրոքերի ընտանիքում[6][7][8]։ Ելույթ է ունեցել երիտասարդական թատրոնում, իսկ 1994 թվականին Մանհեթենում ավարտել է «Spence School»-ը։ Վաշինգտոնը 1998 թվականին ավարտել է Ջորջ Վաշինգտոն համալսարանը և ստացել մարդաբանի և հասարակագետի որակավորում։ Սովորել է նաև Նյու Յորքի Մայքլ Հովարդի ստուդիայում։ 1994 թվականին եղել է երիտասարդ դերասանների տաղանդը բացահայտող «YoungArts» ազգային ծրագրի հաղթող։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերի Վաշինգտոնն առաջին անգամ ելույթ է ունեցել «ABC» հեռուստաալիքի «Magical Make-Over» հեռուստաֆիլմում։ Նախքան 2000 թվականին «Մեր երգը» ֆիլմում ունեցած առաջին հաջողությունը, որի համար նա քննադատների կողմից լավ արձագանքներ է ստացել[6], հանդես է եկել ևս մի քանի նախագծերում։
Գործունեությունում բեկումնային է դարձել 2001 թվականի «Ինձ համար վերջին պարը» ֆիլմում խաղացած դերը, որից հետո «Վերելակ» ֆիլմում կնոջ լավագույն դերի համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ Հաջորդ մի քանի տարիներին նա առաջին հերթին աշխատել է անկախ կինոյում՝ հանդես գալով «Վարկաբեկված հեղինակություն» և «Նա ատում է ինձ» ֆիլմերում, բայց առավել նշանավոր դեր է ունեցել 2004 թվականի մրցանակակիր «Ռեյ» կենսագրական ֆիլմում[6]։
2005 թվականին Վաշինգտոնը «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմում խաղացել է Ալիսիա Մասթերսի դերը։ Թեև դերն ի սկզբանե նախատեսված էր սպիտակամաշկ կապուտաչյա կնոջ համար, այնուամենայնիվ ֆիլմի ռեժիսորը հերոսին է վերամշակել հատուկ դերասանուհու համար[6]։ Նշանակալի դերերից է 2006 թվականի «Շոտլանդիայի վերջին թագավորը» ֆիլմում ուգանդացի բռնակալ Իդի Ամինի կնոջ դերը։ Նկարահանվել է նաև բազմաթիվ այլ ֆիլմերում, այդ թվում` «Վատ բնակարան» (2002), «Միստր և միսիս Սմիթ» (2005), «Փոքրիկ մարդը» (2006), «Ինձ թվում է` ես սիրում եմ կնոջս» (2007) և «Հազար բառեր» (2011) կատակերգությունները, ինչպես նաև «Մեռած աղջիկը» (2006), «Բարի գալուստ Լեյքվյու» (2008), «Ուրախ կյանք Քրեքթաունում» (2009) և «Մայրը և երեխաները» (2010) դրամաները։ 2010 թվականին հայտնվել է «Սիրո մասին երգեր» ֆիլմում, որը համանուն պիեսի Էկրանավորումն է, որտեղ խաղացել է այնպիսի նշանակալի մրցանակակիրների հետ, ինչպիսիք են Ֆելիսիյա Ռաշադը, Լորետա Դիվայնը, Քիմբերլի Էլիզը և Վուպի Գոլդբերգը[6]։
Վաշինգտոնը հեռուստատեսությամբ հայտնվել է 2005-2006 թվականներին «Բոստոնի իրավաբանները» սերիալում, իսկ գործունեության սկզբում հյուր է եղել «Նյու Յորքի ոստիկանություն» և «Կարգ ու կանոն» սերիալներում։ Նա նաև Սկառլեթ Յոհանսոնի, Եվա Լոնգորիայի, Դաութզեն Կրուսի հետ հավասար եղել է «L'Oreal» դիմահարդարական ընկերության դեմքը։ 2009 թվականին նկարահանել է վավերագրական ֆիլմ, իսկ 2010 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Բրոդվեյում` Դեյվիդ Մեմեթի «Մրցավազք» ներկայացման մեջ։
2011 թվականի գարնանը Շոնդա Ռայմսը Վաշինգտոնին հրավիրել է իր «Սկանդալ» հեռուստասերիալ` Օլիվիա Փոուփի կերպարը մարմնավորելու համար։ Խաղալով այդ դերը՝ Վաշինգտոնը մտել է պատմության մեջ` վերջին 38 տարվա ընթացքում դառնալով առաջին սևամորթ դերասանուհին (Թերեզա Գրեյվզից հետո), որը ամերիկյան հեռուստատեսության դրամատիկ հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դեր[9][10]։ 2013 և 2014 թվականներին այդ դերի համար առաջադրվել է «Էմմի» մրցանակի։
Վաշինգտոնը Քվենտին Տարանտինոյի «Ջանգոն ազատված» ֆիլմում խաղացել է կնոջ գլխավոր դերը, որն էկրան է բարձրացել 2012 թվականին[11]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսի 24-ից ամուսնացած է ֆուտբոլիստ Ննամդի Էսոմուգայի հետ, որի հետ հարաբերություններ է ունեցել մինչև հարսանիքը[12]։ Նրանք ունեն երկու երեխա` դուստրը` Իսաբել Ամառաչի Էսոմուղան (ծնված 2014 թվականի ապրիլի 21-ին)[13] և որդին` Քեյլեբ Կելեչի Էսոմուղան (ծնված 2016 թվականի հոկտեմբերի 5-ին)[14]։
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաշինգտոնը քաղաքական ակտիվիստուհի է։ 2008 թվականին եղել է ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի ակտիվ կողմնակիցը[15]։ Նա նաև «Green America» արշավի ակտիվիստ է[16]։ Վաշինգտոնը 2012 թվականին ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում[17][18]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #14097248X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Lynette Rice (2013-07-18)։ «Emmys 2013: And the nominees are...»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին։ Վերցված է 2013-07-18
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Kerry Washington- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին։ Վերցված է 2013-02-26
- ↑ Washington’s 'Mother' instinct — SFGate
- ↑ Kerry Washington Biography (1977?-)
- ↑ Sarah Hughes (22 октября 2012)։ «American television's real Scandal»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին։ Վերցված է 2013-02-26
- ↑ «'Scandal': TV's Kerry Washington and Oprah on Breaking a Hollywood Race Barrier»։ The Huffington Post։ 7 декабря 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին։ Վերցված է 2013-02-26
- ↑ «-Kerry Washington finally joins django unchained as djangos wife»։ October 26 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է October 1 2012
- ↑ Kerry Washington Weds Nnamdi Asomugha. Kerry Washington Secretly Marries NFL Player (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ «HELLO! Russia»։ ru.hellomagazine.com։ Վերցված է 2016-11-27
- ↑ «Новости шоу бизнеса. Cвежие новости шоу бизнеса сегодня на Viva.ua»։ viva.ua։ Վերցված է 2016-11-27
- ↑ «Obama for America | 2012 | Cheryl J: Kerry Washington voices support for Senator Obama in Georgia»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2011-08-01
- ↑ Kerry Washington Film and TV actress | Parade.com
- ↑ «Kerry Washington DNC Speech: Read The Democratic National Convention Remarks»։ Huffingtonpost։ September 6 2012։ Վերցված է October 12012
- ↑ «Kerry Washington Speech • 2012 Democratic National Convention (complete speech)»։ youtube։ September 6 2012։ Վերցված է October 1 2012
|
- Հունվարի 31 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Ջորջ Վաշինգտոն համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ամերիկացի կանայք
- Թատրոնի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ