Դիանա արքայադուստր Ուելսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիաննա Սփենսերից)
Դիանա արքայադուստր Ուելսի
Diana, Princess of Wales
Princess diana bristol 1987 01.jpg
Ծնվել է հուլիսի 1, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:1|2|0}})[1]
Ծննդավայր Նորֆոլկ
Մահացել է օգոստոսի 31, 1997({{padleft:1997|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:31|2|0}})[1] (36 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ[2]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրոն քրիստոնյա
Մասնագիտություն բնապահպան, բարեգործ, հումանիստ և socialite
Ամուսին Չարլզ, Ուելսի արքայազն
Ծնողներ վիկոնտ Էլտորփսկի Սփենսեր
Ֆրենսիս Շայդ Քայդ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեգորձության շքանշան
Հարազատներ քույր՝ Jane Fellowes, Baroness Fellowes և Lady Sarah McCorquodale, եղբայր՝ Չարլզ Սփենսեր
Երեխաներ Արքայազն Ուիլյամ, Արքայազն Հարրի
Կայք princess-diana.com
Ստորագրություն Lady Diana signature-vect.svg
Diana, Princess of Wales Վիքիպահեստում

Դիանա, Ուելսի արքայադուստր (անգլ.՝ Diana, Princess of Wales, հուլիսի 1, 1961[1], Նորֆոլկ - օգոստոսի 31, 1997[1], Փարիզ[2]), 1981-1996 թվականներին Արքայազն Չարլզի կինը։ 1996 թվականի ամուսնալուծությունից հետո նա այլևս չէր կրում «ձերդ թագավորական մեծություն» և «Ուելսի արքայադուստր» կոչումները։

100 ամենահայտնի բրիտանացիների մեջ նա գրավում է 3-րդ հորիզոնականը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանան ծնվել է 1961թվականի հուլիսի 1-ին Նորֆոլկում, Սանդրինգհամի Փարկ Հաուզում։ Նա Ջոն Սփենսերի և նրա առաջին կնոջ Ֆրանսիզի 5 երեխանեից 4-րդն էր։ Սփենսերների ընտանիքը մի քանի սերունդ սերտ կապեր է ունեցել Բրիտանական թագավորական ընտանիքի հետ։ Դիանայի երկու տատիկներն էլ եղել են թագուհի Էլիզաբեթի պալատական կանայք։ Դիանան կնքվել է Սանդրինգհամի Սուրբ Մերի Մագդալենի եկեղեցում։ Նա ուներ երկու քույր՝ Սառան ու Ջեյնը և մեկ եղբայր՝ Չարլզը։Նրա կրտսեր եղբայր Ջոնը մահացավ ծնվելուց ոչ շատ անց 1960թ-ին։ Դիանան մանկությունն անցկացրել է Սանդրինգհամի կալվածքում գտնվող Փարկ Հաուզում։ Սփենսերների ընտանիքը վարձակալել էր այդ տունը սեփականատիրոջից՝ թագուհի Էլիզաբեթ II-ից։ Թագավորական ընտանիքը հաճախ էր հանգստանում հարևանությամբ գտնվող Սանդրիգհամի Հաուզում և Դիանան երեխա ժամանակ խաղում էր արքայազն Անդրյուի և Էդվարդի հետ։։


Նրան փաղաքշորեն անվանում էին Լեդի Դիանա կամ Լեդի Դի։ 1981 թվականի հուլիսի 29-ին նա ամուսնացավ Չարլզի հետ, որից 1982 և 1984 թվականներին ծնվեցին նրա որդիները՝ Ուիլյամը և Հարրին։ Չարաբաստիկ ավտովթարը տեղի ունեցավ 1997 թվականի օգոստոսի 31-ին Փարիզում, որտեղ Դիանան մահացավ Սալպետրիեր հիվանդանոցում, իսկ իր վարորդը՝ անմիջապես դեպքի վայրում։

Դիանայի չորրորդ մեծ տատը՝ Էլիզա Գևորգը, եղել է Հնդկահայ[3]։ Արքայադուստր Դիանայի մորաքույրը Մերի Ռոչը The Times-ին ասել է՝ ‘Ես միշտ ենթադրել եմ, որ ես կիսով չափ հայ եմ, ես ուրախ եմ նաև, որ հնդկական ծագում ունեմ։’ [4][5]։

Թաղումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Դիանան թաղված է Սփենսերների ընտանեկան գերեզմանատանը մի առանձին լճի կենտրոնում գտնվող կղզում, որտեղ ոչ մի կենդանի շունչ չկա։

Պատկերասարահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]