Jump to content

Ջիմ Փարսոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմ Փարսոնս
անգլ.՝ Jim Parsons
Ջիմ Փարսոնսը Կոմիկ-կոնում, 2009
Ծնվել էմարտի 24, 1973 (53 տարեկան)
ԾննդավայրՏեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունՀյուստոնի համալսարան, Սան Դիեգոյի համալսարան (2001) և Klein Oak High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1973–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Ֆենտեզի
ԸնտրանիԲիգ Բանգ տեսությունը, A Kid Like Jake?, The Boys in the Band?, Թաքնված կերպարներ և Սովորական սիրտ
Ամուսին(ներ)անհայտ
Համատեղ ապրող(ներ)Թոդ Սփիվոկ
Պարգևներ և մրցանակներ

«Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)

Թատերական համաշխարհային մրցանակ

[1]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

և

GLAAD Stephen F. Kolzak Award?

Ջիմ Փարսոնս (անգլ.՝ James Joseph "Jim" Parsons, մարտի 24, 1973(1973-03-24)[2][3], , Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Ծնվել և մեծացել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ Հայտնի է «Մեծ պայթյունի տեսությունը» (անգլ.՝ The Big Bang Theory) հեռուստասերիալում մարմնավորած «Շելդոն Կուպեր» կերպարով։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, այդ թվում՝ Ոսկե Գլոբուս մրցանակի, չորս անգամ ստացել է Էմմի մրցանակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Փարսոնսը ծնվել և մեծացել է Հյուստոնում։ 1991 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ներկայումս Ջիմը ապրում է Լոս Անջելեսում[4]։ Սիրում է նվագել դաշնամուր և հետևել սպորտային իրադարձություններին[5]։ Կարիերայի սկզբնական շրջանում նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում։ 2012 թվականի մայիսի 18-ին Նյու Յորք Թայմս (անգլ.՝ The New York Times ) ամերիկյան օրաթերթը հրապարակեց Փարսոնսի հոմոսեքսուալ լինելու փաստը։

Կարիերայի բեկումնային աճ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բիգ Բանգ տեսությունը» հեռուստասերիալի դերասանները Կոմիկ-կոնում, 2009

«Բիգ Բանգ տեսությունը» (անգլ.՝ The Big Bang Theory), հեռուստասերիալի սցենարը ընթերցելուց հետո Փարսոնսը որոշեց մասնակցել «դոկտոր Շելդոն Կուպեր» կերպարի համար անցկացվող լսումներին։ Փարսոնսի լսումների ժամանակ Չակ Լորրին`(անգլ.՝ Chuck Lorre) հեռուստասերիալի ստեղծողը, տպավորված լինելով որոշում է, որ Փարսոնսը պետք է մարմնավորի Շելդոն Կուպերի կերպարը։ Նկարահանման այս փորձը խաղում է մեծ դեր Փարսոնսի կարիերայում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիմ Փարսոնս (անգլ.՝ James Joseph "Jim" Parsons)
ՏարիՖիլմի անունըԴերը
2003Happy EndԴերասանների օգնական
2004Garden StateԹիմ
2005HeightsՕլիվեր
2005The Great New WonderfulՋասթին
200610 Items or LessԱդմինիստրատոր
2006School for ScoundrelsԴասընկեր
2007On the Road with JudasՋիմի Փի
2007Gardener of EdenՍփիմ
2007-2019The Big Bang TheoryՇելդոն Կուպեր
2011The Big YearԿրեյն
2011The MuppetsՈւոլտերի մարդկային կերպարը
2012Sunset StoriesԱրքայազն
2014Wish I Was Here-
2014The Normal HeartԹոմի Բոութրեյթ
2015Home-

Երաժշտական տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԲնագիր անունըԴերը
2010Up 2 You + MeԻնքն իրեն
2011"Man or Muppet"Ուոլտերի մարդկային կերպարը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  2. ↑ Internet Broadway Database — 2000.
  3. ↑ filmportal.de — 2005.
  4. ↑ Getlen, Larry (2009 թ․ ապրիլի 27). «'Big Bang Theory' Nerd May Get The Girl». NYPOST.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  5. ↑ «Jim Parsons - Jim Parsons Pictures, Biography, Movies». Poptower.com. 1973 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Փարսոնս» հոդվածին։