Դոնալդ Ջոզեֆ Քուոլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնալդ Ջոզեֆ Քուոլս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1978(1978-06-10) (45 տարեկան)
ԾննդավայրՆաշվիլ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ և Բելմոնտ համալսարան
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել, կինոպրոդյուսեր և դերասան
 DJ Qualls Վիքիպահեստում

Դոնալդ Ջոզեֆ Քուոլս (անգլ.՝ Donald Joseph Qualls), առավել հայտնի է որպես Դի Ջեյ Քուոլս (անգլ.՝ DJ Qualls հունիսի 10, 1978(1978-06-10), Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնալդ Ջոզեֆ Քուոլսը (անգլ.՝ Donald Joseph Qualls) ծնվել է 1978 թվականի հունիսի 12-ին Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքում։ 1992 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Դոնալդն ընդունվել է Լոնդոնի համալսարան։ 1993 թվականին Քուոլսի մոտ հայտնաբերվել է Հոջկինի լիմֆոմա։ Նույն թվականին Դոնալդը վերադարձել է Նեշվիլ, որտեղ ընդունվել է Բելմոնտի մասնավոր համալսարան (անգլ.՝ Belmont University

1994 թվականին Դի Ջեյը փոքր դերակատարություն է ունեցել HBO-ի համար։ 1998 թվականին «Մայր Ֆլորայի ընտանիքը» (անգլ.՝ Mama Flora's Family) ֆիլմում Դոնալդը խաղացել է Ջեյսոնի դերը։ 2000 թվականին նա Թոդ Ֆիլիպսի «Ճանապարհային արկածներ» ֆիլմում ստացել է գլխավոր դերերից մեկը[1]։ Ֆիլմի թողարկումից հետո Քուոլսին նկատել են լուսանկարիչներ Դեյվիդ Լաշապելը և Սթիվեն Քլեյնը (անգլ.՝ Steven Klein)։ Այսպիսով Դի Ջեյը սկսել է հայտնվել ամսագրերի շապիկներին, որոշ ժամանակ որպես մոդել համագործակցել է Քելվին Քլայնի հետ[2]։

Քուոլսի ամենահայտնի դերը համարվում է Էդվարդ Դեքտերի (անգլ.՝ Ed Decter) «Պինդ տղան» ֆիլմում խաղացած գլխավոր դերը։ 2003 թվականին նա «Երկրային միջուկ։ Թռիչք դեպի դժոխք» ֆանտաստիկ ֆիլմում խաղացել է Թեոդոր Դոնալդ Ֆինչի դերը[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարին դերասանն իր թվիթթերում քամինգաութ է արել որպես գեյ, տեղեկացնելով, որ նա հոգնել է անհանգստանալ այն մասին, թե ինչ կմտածեն այլ մարդիկ[4][5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Մայր Ֆլորայի ընտանիքը Mama Flora's Family Ջեյսոն
2000 ֆ Ճանապարհային արկածային Road Trip Քայլ Էդվարդս
2000 ֆ Սպանություններ Չերի Ֆոլսում Cherry Falls Ուոլի
2001 ֆ Հոլդենի հետքերով Chasing Holden Նեյլ
2002 ֆ Զավեշտական չարագործներ Comic Book Villains Արչի, պրոդյուսեր
2002 ֆ Մեծ դժվարություն Big Trouble Էնդրյու
2002 ֆ Միայնակ աստղի նահանգը Lone Star State of Mind Ջունիոր
2002 ս Կլինիկա Scrubs Գոշ
2005 ս Կորուսյալները Lost Ջոնի
2005 ս Օրենքը և կարգը։ Հանցավոր մտադրությունը Law & Order: Criminal Intent Ռոբի Բոթման
2005 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Ռիչարդ Սլեսման
2005 ֆ Ունայնություն և շարժում Hustle & Flow Շելբի
2005 ֆ Փոքր Աթենք Little Athens Քորի
2006 ս Դետեկտիվ Մոնկ Monk Ռուֆուս
2006 ս C.S.I.։ Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Հենրի Բրայնի
2006 ֆ Իմ անունն է Ռիդ Ֆիշ I'm Reed Fish Էնդրյու
2007 ս Numb3rs Numb3rs Էնթոնի Բրեքսթոն
2007 ս Իմ անունն է Էռլ My Name is Earl Ռեյ-Ռեյ Վաշինգտոն
2007 ս Մեծ պայթյունի տեսությունը The Big Bang Theory Տոբի Լուբենֆելդ
2007 ֆ «Դելտա-ֆարս» օպերացիա Delta Farce Էվերեթ
2008 ֆ Ծանոթ անծանոթներ Familiar Strangers Քենի Ուորթինգթոն
2009 ս Ամբողջ ծանրությամբ Breaking bad Քննիչ Գետց
2009 ֆ Ամեն ինչ Սթիվի մասին All about Steve Հովարդ
2010 ս Մեմֆիս Բիտ Memphis Beat սպա Դևի Սատոն
2010 ֆ Ամռան վերջին օրը Last Day of Summer Ջո, պրոդյուսեր
2010 ֆ Ամիգո Amigo Զեկե
2011 ս Գերբնական Supernatural Գարտ (որսորդ)
2011 ֆ 21 և ավել 21 & Over Դռնապան
2012 ֆ Փոքր բնակարան Small Apartments Արտի
2013 ս Ընկալում Perception Գործակալ Ռուդի Ֆլեքներ
2013 ֆ Գրավատան քրոնիկները Pawn Shop Chronicles Ջեյ-Ջեյ
2016 ֆ Նոյեմբերի կանոն November Rule Քարիմ
2017 ս Ֆարգո Fargo Գոլեմ
2019 ս Սարսափելի աստղադիտակ Creepshow Քլարկ Ուիլսոն

Երաժշտական տեսանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատարող Երգ
2001 Բրիթնի Սփիրս Boys
2002 Simple Plan I'm Just a Kid
2006 Barenaked Ladies Pinch Me

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Plante M. (28.01.2008). «DJ Qualls» (անգլերեն). The cinema source. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. «A Conversation with DJ Qualls» (անգլերեն). IGN Staff. 04.04.2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  3. Laufer B. «Tribute's Bonnie Laufer talks to D.J. Qualls about growing up in the sci-fi thriller, The Core» (անգլերեն). Tribute. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. Bollinger, Alex (13 января 2020). «Actor DJ Qualls comes out as gay». LGBTQ Nation (անգլերեն). Վերցված է 8 февраля 2020-ին.
  5. Актер из сериала «Во все тяжкие» совершил каминг-аут

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Ջոզեֆ Քուոլս» հոդվածին։