Մելիսա Ռաուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիսա Ռաուշ
Ծնվել էհունիսի 23, 1980(1980-06-23) (43 տարեկան)
ԾննդավայրMarlboro Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի
ԿրթությունՄերիմաունթ Մանհեթեն քոլեջ (2002) և Marlboro High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կատակերգու, ձայնային դերասանուհի և սցենարիստ
Ժանրերկատակերգություն
ԸնտրանիԲիգ Բանգ տեսությունը
Ամուսին(ներ)Winston Beigel?

Մելիսա Ռաուշ (անգլ.՝ Melissa Ivy Rauch, /rʃ/[1], հունիսի 23, 1980(1980-06-23), Marlboro Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի), դերասանուհի, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ Հայտնի է «Մեծ պայթյունի տեսությունը» սիթքոմում խաղացած Բերնադետ Ռոստենկովսկու դերով (2009-2019)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիսա Ռաուշը ծնվել է ԱՄՆՆյու Ջերսի նահանգի Մալբորո քաղաքում՝ հրեական ընտանիքում։ Մանհեթենի Մերիմաունտ քոլեջի (անգլ.՝ Marymount Manhattan College) շրջանավարտ է՝ դերասանի մասնագիտությամբ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցման ընթացքում Մելիսան հայտնի կատակերգական դերասանուհի էր Մանհեթենում։ Նյու Յորքում նկարահանվել է «Ջենա Բուշի միսս կրթություն» (անգլ.՝ The Miss Education of Jenna Bush) շոույում, որտեղ խաղացել է ԱՄՆ նախկին նախագահի դստեր դերը։ 2009 թվականին Մելիսան նկարահանվել է «Մեծ պայթյունի տեսությունը» սիթքոմում, որտեղ խաղացել է Բերնադետ Ռոստենկովսկու դերը։ Սերիալի չորրորդ եթերաշրջանի սկզբից (2010) սկսել է հայտնվել պարբերաբար։

Մելիսա Ռաուշը մասնակցել է VH1 հեռուստաալիքի «Best Week Ever» հեռուստաշոուին։ Բացի այդ, Մելիսան մասնակցել է ավստրալիական «Kath & Kim» հեռուստաշոուի ամերիկյան ռեմեյքին։ Նկարահանվել է նաև «Օֆիս», «Wright v Wrong», «Կեղտոտ թաց փողեր», «Իրական արյուն» նախագծերում և «Սիրում եմ քեզ, երիտասարդ» ֆիլմում[2]։

Մելիսան Քեյսի Ուիլսոնի, Ջուն Դայան Ռաֆայելի, Ջեսիկա Սենտ Քլերի և Դանիել Շնայդերի հետ նկարահանվել է «The Realest Real Housewives» շոույում։ 2011 թվականի հունվարից շոուն թողարկվել է ամիսը մեկ անգամ «Upright Citizens Brigade Theater» իմպրովիզացիայի թատրոնում[3];

2015 թվականին նրա մասնակցությամբ լույս է տեսել «Բրոնզ» ֆիլմը, որտեղ խաղացել է մարմնամարզիկի դեր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հոկտեմբերի 10-ից Ռաուշը ամուսնացել է սցենարիստ Ուինսթոն Ռաուշի հետ (ի ծնե Բայգել)։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստրը՝ Սեյդի Ռաուշը[4] և որդին՝ Բրուքս Ռաուշը[5]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Սիրում եմ քեզ, երիտասարդ I Love You, Man Սիդնիի վրա գոռացող վազող կինը
2009-2019 ս Մեծ պայթյունի տեսությունը The Big Bang Theory Բժիշկ Բեռնադետ Ռոստենկովսկի-Վոլովից
2010 ս Օֆիս The Office Քեթի
2010 ս Իրական արյուն True Blood) Թիզի
2015 մս Արքայադուստր Սոֆիա Ֆրանսին
2016 մֆ Սառցե դարաշրջան։ Բախումը անխուսափելի է Ice Age Վոր Սվետա
2017 մս Աստղային Արքայադուստրը և չար ուժերը Star vs. the Forces of Evil Երեխա
2017 մֆ Բեթմեն և Հարլի Քուին Batman and Harley Quinn Հարլի Քվին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deerwester Jayme (նոյեմբերի 17, 2011)։ «Mayim Bialik and Melissa Rauch Five Questions»։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-15-ին։ Վերցված է 2015-02-04 
  2. «PROFILES IN PANELISM: Melissa Rauch»։ Bestweekever.tv։ May 29, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-16-ին 
  3. The Realest Real Housewives at UCB: A Celebration of the Best Show Ever
  4. Melissa Rauch Welcomes Daughter Sadie
  5. Big Bang Theory Star Melissa Rauch Welcomes Son Brooks — and Reveals She Gave Birth Alone