Լուդի Լին
Լուդի Լին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1984[1] |
Ծննդավայր | Ֆուչժոու, Չինաստան |
Կրթություն | Բրիտանական Կոլումբիայի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և մոդել |
Լուդի Լին (չինարեն՝ 林路迪, անգլ.՝ Ludi Lin, 1984[1], Ֆուչժոու, Չինաստան), չինական ծագմամբ կանադացի դերասան և մոդել։ 2017 թվականին մարմնավորել է Զաք Թեյլորին/ Սև ռենջերին «Հզոր ռենջերներ» ֆիմում[2] և ստորջրյա մարտիկ Մուրքին՝ 2018 թվականին նկարահանված «Ակվամեն» ֆիլմում[3]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինը ծնվել է Չինաստանի Ֆուչզոու քաղաքում, սակայն հետագայում մեկնել է Ավստրալիա՝ ուսում ստանալու նպատակով, որտեղ էլ անցկացրել է իր երիտասարդության մեծ մասը։ Ավագ դպրոցի վերջին տարում Լինը արտագաղթել է Կանադա։ Ավարտել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանը, որտեղ սովորել է թատերական արվեստ։ Լինը Լոս Անջելեսում սովորել է նաև ֆիլմի և հեռուստատեսության դերասանություն։ Ներկայումս ապրում է Պեկինում։
Լինը հմուտ տիրապետում է մարտարվեստին։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ Թայլանդում սովորել է Մուա Թայի, ինչպես նաև ջուջուցու և օլիմպիական ըմբշամարտ[4]։ Նա ազատ խոսում է չինարենի մանդարին բարբառով և կանտոներեն լեզվով[5]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2011 | Ինքնակոչեր | Գրանթ | Կարճամետրաժ ֆիլմ |
2012 | Շենոնյան էնտրոպիա | Հոլթ | Կարճամետրաժ ֆիլմ |
Միայնակներ | Լոներ | Կարճամետրաժ ֆիլմ | |
Դադար | Ջեյք | Կարճամետրաժ ֆիլմ | |
Տոնական պտույտ | Քլեյթոն | Հեռուստաֆիլմ | |
2014 | Մարկո Պոլո | Բեթբեյեր | 1 էպիզոդ |
Հրեշների որս | Քամու հրեշների որսորդ | ||
2017 | Հզոր ռենջերներ | Զաք Թեյլոր/ Սև ռենջեր | |
2018 | Ակվամեն | Մուրք |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.modelmayhem.com/2349152
- ↑ «Power Rangers Movie Casts Its Black Ranger»։ IGN։ հոկտեմբերի 22, 2015։ Վերցված է նոյեմբերի 21, 2015
- ↑ «‘Aquaman’: ‘Power Rangers’ Star Ludi Lin Joins Jason Momoa In DC Comics Pic»։ մայիսի 15, 2017
- ↑ «Ludi Lin is The Black Ranger»։ Taekwondo Life Magazine 3 (February 2017): 60։ February 2017։ Վերցված է դեկտեմբերի 9, 2016
- ↑ «Diversity in 'Power Rangers' reboot film brings new layers to well-known series»։ NBC News (անգլերեն)։ մարտի 22, 2017։ Վերցված է մարտի 22, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուդի Լին Internet Movie Database կայքում
|