Գոլդ Քոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գոլդ Քոստ
Gold Coast
Gold-Coast-Skyline-at-Night.jpg
Կոորդինատներ: 28°1′0″ հվ. լ. 153°24′0″ ավ. ե. / 28.01667° հս․. լ. 153.40000° ավ. ե. / 28.01667; 153.40000
Երկիր Ավստրալիա Ավստրալիա
Նահանգ Քվինսլենդ
Քաղաքապետ Թոմ Թէիտ
Հիմնադրված է 1959 թ.
Մակերես 1402 կմ²
ԲԾՄ 12 մետր
Խոսվող լեզուներ Անգլերեն
Բնակչություն 507642 մարդ (2010[1])
Խտություն 362,08 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+10
Պաշտոնական կայք goldcoastcity.com.au
##Գոլդ Քոստ (Ավստրալիա)
Red pog.png

Գոլդ Քոստ (անգլ.՝ Gold Coast)՝ քաղաք ավստրալիական Քվինսլենդ նահանգի հարավարևելյան մասում, համանուն ինքնիշխան շրջանի կենտրոնը։ Համարվում է նահանգի երկրորդ քաղաքը բնակչության թվով և վեցերորդը երկրում։ Գոլդ Քոստը հայտնի է, որպես Ավստրալիայի խոշոր տուրիստական կենտրոններից մեկը (առաջին հերթին ջրային տուրիզմի կենտրոն)։ 2018 թվականի Համագործակցության խաղերը տեղի են ունենալու Գոլդ Քոստում[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդ Քոստի տեսարանը վերևից։ Երևում են բազմաթիվ ջրանցքները։

Գոլդ Քոստ քաղաքը տարածվում է Ավստրալիայի արևելյան ափից 60 կմ երկայնքով՝ Կորալյան ծովի ափին, Քվինսլենդ նահանգի Բինլի բնակավայրից մինչև Կուլանագատա բնակավայր՝ Նոր Հարավային Ուելսի սահմանից ոչ հեռու։ Տուիդ Խեդսի և Բոդեզերտեյի բնակչությունը սովորաբար դիտարկվում է, որպես Գոլդ Քոստ շրջանի կազմի մեջ, չնայած որ նրանք չեն մտնում Գոլդ Քոստ քաղաքի վիճակագրական սահմանի մեջ։

Քաղաքի առևտրային կենտրոններն են՝ Սաութպորտ և Սեռֆերս Պարադաիս արվարձանները։ Տարածաշրջանի ակտիվ բնակեցման հետևանքով Գոլդ Քոստ, Բինլի, Լոգան Սիթի, Բրիսբեն քաղաքները ներկայումս ձևավորում են մեգապոլիս։

Քաղաքի գլխավոր գետը համարվում է Ներանգը։ Անցյալում Գոլտ Քոստի ներքին շրջանների և ծովափի միջև ընկած ընդարձակ տարածքը զբաղեցված էր ճահճոտ տեղանքով, որի մեծ մասը հետագայում ենթարկվել է չորացման։ Սակայն ճահիճների մեծ մասը վերածվել է արհեստական ջրային ճանապարհների (ընդհանուր երկարությունը մոտավորապես 260 կմ[3]) և փոքրիկ կղզիների։

Գոլտ Քոստ քաղաքի արևմտյան հատվածը սահմանազատվում է Մեծ Ջրբաժան լեռնաշղթայով։ Ոչ անմիջական հարևանությամբ տեղաբաշխված է Լամինգթոն ազգային պարկը, որը հանդիսանում է արևելյան ծովափի անձրևային անտառների մի մասը, համարվում է համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդ Քոստ (1992-2017)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.5
(101.3)
40.5
(104.9)
36.3
(97.3)
33.3
(91.9)
29.4
(84.9)
27.1
(80.8)
28.9
(84)
32.4
(90.3)
33.0
(91.4)
36.8
(98.2)
35.5
(95.9)
39.4
(102.9)
40.5
(104.9)
Միջին բարձր °C (°F) 28.7
(83.7)
28.6
(83.5)
27.9
(82.2)
25.9
(78.6)
23.6
(74.5)
21.3
(70.3)
21.1
(70)
22.0
(71.6)
23.9
(75)
25.4
(77.7)
26.8
(80.2)
27.8
(82)
25.2
(77.4)
Միջին ցածր °C (°F) 21.8
(71.2)
21.8
(71.2)
20.8
(69.4)
18.3
(64.9)
15.4
(59.7)
13.2
(55.8)
12.0
(53.6)
12.5
(54.5)
14.8
(58.6)
16.8
(62.2)
19.0
(66.2)
20.5
(68.9)
17.2
(63)
Ռեկորդային ցածր °C (°F) 17.2
(63)
17.2
(63)
13.4
(56.1)
8.9
(48)
6.6
(43.9)
3.8
(38.8)
2.5
(36.5)
4.2
(39.6)
7.9
(46.2)
9.4
(48.9)
8.2
(46.8)
14.7
(58.5)
2.5
(36.5)
Տեղումներ մմ (դյույմ) 136.6
(5.378)
172.3
(6.783)
108.9
(4.287)
133.0
(5.236)
107.5
(4.232)
119.4
(4.701)
48.7
(1.917)
61.7
(2.429)
43.9
(1.728)
86.1
(3.39)
113.5
(4.469)
132.7
(5.224)
1 273,5
(50,138)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 14.2 14.6 15.1 12.0 11.6 10.9 8.3 7.2 8.8 9.5 12.0 12.7 139.6
 % խոնավություն 70 70 68 65 62 58 55 56 62 66 68 69 64
աղբյուր: [4]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովափվ Սերֆերս Պարադաիսում
Տուն Գոլդ Քոստի բազմաթիվ ջրանցքների ափին
Քաղաքի բարձրահարկ շենքերը
Տեսարան Q1 երկնաքերից

Համաձայն հնէաբանական տվյալների Գոլդ Քոստ քաղաքի ներկայիս տարածքը ժամանակին բնակեցված է եղել ավստրալիայի աբորիգեններով՝ 23 հազար տարի առաջ մինչ այստեղ առաջին եվրոպացիների հայտնվելը։ XIX դարի սկզբին այս տարածքում ապրում էր ութ ցեղ, որի անդամները ներկայացնում էին յուգամբեխ ազգը (անգլ.՝ Yugambeh people)։ Տեղի բնակիչների հիմնական զբաղմունքը եղել է որսորդությունը։ Ժամանակակից Գոլդ Քոստ քաղաքից ոչ հեռու, Բանդելլում (անգլ.՝ Bundall), տեղի էր ունենում տեղի ցեղերի հանդիպման վայրը։

Առաջին եվրոպացիների հայտնվելուց հետո, որոնք սկսեցին զբաղվել հողագործությամբ և անտառների հատմամբ, յուգամբեխի ցեղերը ստիպված եղան լքել իրենց որսորդության հիմնական վայրը, տեղափոխվելով մայրցամաքի ներքին հատվածներ և 1890 թվականի դրությամբ ցեղերի մնացած հատվածը տարհանվել են Գոլդ Քոստ շրջանից։

Առաջին եվրոպացին, որն այցելել է ժամանակակից Գոլդ Քոստի տարածք, համարվել է անգլիացի ճանապարհորդ Ջեյմս Կուկը, որը նավարկել է այդ տարածքով 1770 թվականի մայիսի 16-ին։ 1802 թվականին այդ նույն վայրով անցել է ուրիշ ճանապարհորդ՝ Մեթյու Ֆլինդերսը, բայց տարածքը մնացել է չբնակեցված եվրոպացիների կողմից մինչև 1823 թվականը, երբ Մերմեիդ ծովափ իջավ հետազոտող Ջոն Օքսլին։ Չնայած նրան որ Գոլդ Քոստ տարածքը գաղութային քարտեզի վրա հայտնվել է ավելի շուտ, այն եվրոպացի գաղութատերերի մոտ մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում մինչև 1840 թվականը, երբ տարածաշրջանը Նոր Հարավային Ուելսի քարտեզագրերի կողմից հայտնվեց քարտեզում։

Գոլդ Քոստի տարածքում գտնվող անտառները՝ թանկարժեք ավստրալիական կարմիր եղենափայտը (Toona ciliata) միանգամից գրավեց վաճառականներին, որոնք զբաղվում էին փայտի արտադրությամբ՝ 1865 թվականին հետազոտվել է Ներանգի տարածքի փոքրիկ հատվածը, որը գտնվում է ժամանակակից քաղաքի ներքին հատվածում և դառնալով փայտամշակման արտադրության կենտրոններից մեկը։ Մոտակա հովիտներում և հարթավայրերում եվրոպացիները սկսեցին բուծել խոշոր եղջերավոր անասուններ, աճեցնել շաքարեղեգ և բամբակ։ Իսկ 1869 թվականին բնակչությունը մեծացավ մինչև Ներանգ գետի մոտ, որը տեղակայված էր Մորտոնի ծովախորշի հարավային հատվածում։

1885 թվականին Քվինսլենդի նահանգապետ Էնտոնի Մասգրեյվը ժամանակակից Գոլդ Քոստից հյուսիս գտնվող բլուրին կառուցեց Սաութպորտան՝ հանգստյան տուն։ Այդ պահից մոտակա ծովափը դարձավ կուրորտային վայր Բրիսբենի շրջանի հարուստ և ազդեցիկ մարդկանց համար։ 1889 թվականին Սաութպորտում կառուցվել է երկաթուղի, որը տվեց տեղանքի զարգացման համար թռիչք։

Ընդհուպ մինչև XX դարի առաջին քառորդ տարածաշրջանի մշտական բնակչությունը ավելանում էր շատ դանդաղ։ 1925 թվականի ափամերձ ճանապարհի բացումից հետո, որը միավորում էր Բրիսբենը Սաութպորտին, ինչպես նաև Սերֆերս Պարադաիս հյուրանոցները (Սաութպորտից 2 կմ հեռավորության վրա), սկսվեց իսկական տուրիստական բում։

1930-ական թվականներին ավտոտրանսպորտի զարգացման հետ կապված զբոսաշրջիկների քանակը անընդհատ սկսեց ավելանալ և 1935 թվականին Սաութպորտի և Նոր Հարավային Ուելսի սահմանի միջև ընկած ծովափի մեծ մասում կառուցվեցին առանձնատներ և հյուրանոցներ։ 1933 թվականին տարածքն անվանափոխվեց Սորֆերս Պարադաիս։ 1936 թվականին նույնանուն հյուրանոցն այրվեց, իսկ հետո նրա փոխարեն շատ շուտ կառուցվեց ավելի հիասքանչ համալիր, որում կար նույնիսկ սեփական կենդանաբանական այգի։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարածաշրջանը մնաց շատ հանրահայտ տուրիստական կենտրոն։Ի սկզբանե այն կոչվել է հարավային ափ, սակայն անշարժ գույքի և այլ ապրանքների շատ թանկ գների պատճառով 1940-ական թվականների վերջում լրագրողներն անվանեցին այն «Gold Coast» (անգլերենից թարգմանաբար «ոսկե ծովափ»)[5][6][7][8][9]։ 1958 թվականի հոկտեմբերի 23-ին Սաուտ Քոստի քաղաքային խորհուրդի (անգլ.՝ South Coast Town Council) կողմից պաշտոնապես վերանվանվեց Գոլդ Քոստ[10]։ Մեկ տարուց էլ քիչ ժամանակ հետո բնակավայրը հայտարարվեց, որպես քաղաք (անգլ.՝ city

1960 թվականին Գոլդ Քոստ քաղաքի ենթակառուցվածքը զգալիորեն մեծացվել է, հայտնվեցին առաջին բարձրահարկ բնակելի տները և հյուրանոցները։ 1981 թվականին բացվեց Գոլդ Քոստի օդանավակայանը, իսկ 1980-ական թվականները ընդհանուր առմամբ դարձան հաջողված արտասահմանյան ներդրումների տեսանկյունից՝ ճապոնացի բիզնեսմենները ներդրեցին մեծ միջոցներ երկնաքերերի և թեմատիկ այգիների կառուցման համար։

1994 թվականին վերանայվել է քաղաքի սահմանը, ինչպես նաև ձևավորվել է տեղի ինքնաղեկավարման նոր բաժին՝ Գոլդ Քոստի քաղաքային խորհուրդ (անգլ.՝ City of Gold Coast Council)։ Ներկայումս քաղաքը մնում է Ավստրալիայի խոշորագույն տուրիստական կենտրոն։ Ակտիվորեն զարգանում է բարձրահարկերի շինարարությունը, այդ նույն շարքում 2005 թվականին Գոլդ Քոստում կառուցվել է Q1 Tower երկնաքերը 322,5 մետր բարձրությամբ, 2007 թվականին Circle on Cavill համալիրը 220 մետր բարձրությամբ։

Գոլդ Քոստ

Տեղի իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի մակարդակով քաղաքը ղեկավարվում է Գոլդ Քոստի քաղաքային խորհուրդի (անգլ.՝ City of Gold Coast Council) կողմից։ 1958 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ադմինիստրացիայի կողմից ձևավորվեց Գոլդ Քոստի բնակեցված հատվածի խորհուրդ (անգլ.՝ Gold Coast Town Council), բայց վեց ամիս անց, 1959 թվականի մայիսի 16-ին Քվինսլենդի իշխանությունը բնակավայրին քաղաքի կարգավիճակ շնորհեց (անգլ.՝ city)[11]։ 1995 թվականին Գոլդ Քոստի քաղաքային խորհրդի կազմի մեջ մտավ Ալբերտի կոմսերի խորհուրդը (անգլ.՝ Albert Shire Council

Քվիսլենդ նահանգի մակարդակով Գոլդ Քոստ ներկայացված է ինը պատգամավորներով նահանգի օրենսդրական ասամբլեայում, դաշնային մակարդակով, չորս պատգամավոր Ավստրալիայի ներկայացուցչական պալատում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդ Քոստի Գրան Պրի
Q1 Tower

Տնտեսական գործունեության հիմանական ուղղությունը Գոլդ Քոստում հանդիսանում է սպասարկման ոլորտը, առաջին հերթին տուրիզմը։ Յուրահատուկ հանրաճանաչություն ունեն տեղի ծովափերը, ինչպես նաև բարձր ալիքները, որոնք գայթակղում են սերփերներին։ 1991 թվականից 2008 թվականներին քաղաքը ընդունել է հանրահայտ IRL IndyCar ավտոարշավային շարքը Գոլդ Քոստի Գրան Պրիում։

Քաղաքում գտնվում է մեծ քանակությամբ բարձրահարկ շենքեր, այդ թվում հանրահայտ Q1 Tower երկնաքերը 322,5 մետր երկարությամբ։

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքում իրականացվել է «H2O՝ ուղղակի ավելացրու ջուր», «Մարկո կղզու գաղտնիքը» սերիալները և «Փղերի արքայադուստրը» սերիալի 2-րդ եթերաշրջանը։
  • Լրագրող Ուէնդի Քինգստոնի հայրենիքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Australian Bureau of Statistics (31 October 2012). "Gold Coast (Statistical Area Level 4)". 2011 Census QuickStats. Retrieved 29 February 2016.
  2. Gold Coast defeats Hambantota to host 2018 Commonwealth Games Archived 22 October 2014 at the Wayback Machine.
  3. Gold Coast City Council — Boating
  4. «Climate statistics for Gold Coast Seaway»։ Australian Bureau of Meteorology։ January 2017 
  5. «BEACHES NOW NOT SO GOLDEN BOOM FOR LAND IS EBBING.»։ Sunday Mail (Brisbane: National Library of Australia)։ 29 October 1950։ էջ 4։ Վերցված է 21 January 2015 
  6. «Talk of the Town.»։ Sunday Mail (Brisbane: National Library of Australia)։ 24 December 1950։ էջ 1։ Վերցված է 21 January 2015 
  7. «DAY by DAY.»։ The Courier-Mail (Brisbane: National Library of Australia)։ 28 August 1951։ էջ 1։ Վերցված է 21 January 2015 
  8. «DAY by DAY.»։ The Courier-Mail (Brisbane: National Library of Australia)։ 22 November 1951։ էջ 1։ Վերցված է 21 January 2015 
  9. «'Can get it-at a price'.»։ The Courier-Mail (Brisbane: National Library of Australia)։ 26 December 1951։ էջ 1։ Վերցված է 21 January 2015 
  10. "Agency ID2476, South Coast Town Council". Queensland State Archives. Retrieved 21 January 2015.
  11. Gold Coast sixth largest city John McCarthy and Greg Stolz From: The Courier-Mail 11 November 2007}


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Gold Coast Australia.com»։ History section։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-21-ին։ Վերցված է November 8 
  • Steele, J.G. (1983). Aboriginal Pathways in Southeast Queensland and the Richmond River. U.Q.P.: University of Queensland Press. 
  • O'Connor, Rory (1997). The Kombumerri: Aboriginal people of the Gold Coast: ngulli yahnbai gulli bahn bugal bugalehn: we are still here. No Publisher. 
  • Barlow, Alex (1997). Kombumerri - saltwater people. Reed. 
  • «Gold Coast City Council»։ History։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-21-ին։ Վերցված է 13 ноября 2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]