Ֆորսաժ (ֆիլմաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ֆորսաժ
անգլ.՝ The Fast and the Furious
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ և թրիլեր
Թեմաավտոմեքենա
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբ Կոհեն, Դևիդ Լիտչ, Ջեյմս Վան և Ջասթին Լին
ՊրոդյուսերՆիլ Մորից
ԴերակատարներՎին Դիզել, Դուեյն Ջոնսոն, Միշել Ռոդրիգես, Տայրիզ Գիբսոն, Լուդաքրիս, Սոն Կան, Լուկաս Բլեք, Նատալի Էմանուել, Գալ Գադոթ, Լյուկ Իվանս, Ջորդանա Բրյուստեր, Ջեյսոն Սթեթհեմ և Փոլ Ուոքեր
ԿինոընկերությունOriginal Film
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Fast & Furious Վիքիպահեստում

«Ֆորսաժ» (անգլ.՝ The Fast and the Furious, բառացի թարգմանությունը — «Արագ և անզուսպ»), ամերիկյան ֆիլմաշար, որը ներկա պահին կազմված է ութ լիամետրաժ և երկու կարճամետրաժ ֆիլմերից, որոնք սկսվել են հեռարձակվել 2001 թվականից մինչև 2017 թվականը: Համարվում է Universal ընկերության ամենաշահավետ ֆիլմաշարը, բոլոր ֆիլմերի բյուջեների ընդհանուր գումարը կազմում է 5 միլիարդ դոլար[1][2]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորսաժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը ծպտված ոստիկան է, Բրայան Օ'Քոներ (Պոլ Ուոքեր) անունով: Նրա նպատակն է ընդունվել լեգենդար ճանապարհային մրցարշավորդ Դոմինիկ Տորետտոի (Վին Դիզել) ավտբանդայի մեջ, ում կասկածում են այն բանում, որ նա հարձակվել է կենցաղային տեխնիկայով բեռնատարի վրա:

Կրկնակի ֆորսաժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին ոստիկան Բրայան Օ'Քոները (Պոլ Ուոքեր) իր հին ընկեր Ռոման Պիրսի (Թայրիզ Գիբսոն) հետ պատրաստվում է մեծ «կեղտոտ» փողեր տեղափոխել հայտնի մաֆիոզ Կարտեր Վերոնեին (Կոուլ Հաուզեր), որպես նրա օգնականներ: Սակայն իրականում այս աշխատանքը հերթական քողարկում է Բրայանի համար, ով գաղտնի գործակալ Մոնիկա Ֆաունտեսի (Եվա Մենդես) հետ պետք է ձերբակալեն հզոր հանցագործին:

Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Բոսուելլը (Լուկաս Բլեք) միայնակ տղա է, ով ցանկանում է ներկայանալ որպես ճանապարհային մրցարշավների վապետ: Նա անհոգ թափառում է քաղաքի ճանապարհներով, փորձելով փախչել կյանքի տհաճություններից և թշնամիներ է ձեռք բերում տեղի իշխանությունների շարքերում: Երբ Շոնին սպառնում է բանտը, նրան ուղարկում են հոր մոտ, ով Ճապոնիայում զինվորական է աշխատում:

Անծանոթ երկրում, որտեղ ապրում է իր կանոններով, նա իրեն ավելի օտար է զգում: Սակայն շուտով նրա ամերիկացի ընկեր Թվինքին (Bow Wow) ծանոթացնում է նրան ստորգետնյա դրիֆտի հետ:

Ֆորսաժ 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը միասին է հավաքում առաջին ֆիլմի բոլոր հերոսներին. ոստիկան Բրայանին (Պոլ Ուոքեր) և Դոմինիկ Տորետտոի (Վին Դիզղել) ընտանիքին՝ քրոջը՝Միաին (Ջորդանա Բրյուստեր) և նրա ընկերուհուն՝ Լետտիին (Միշել Ռոդրիգես): Այս անգամ Դոմինիկը և Բրայանը պետք է միասին աշխատեն, նրանք պետք է ստանան հայտնի նարկոբարոն Արտուրո Բրահաի (Ջոն Օրտիս) վստահությունը: Հերոսներից յուրաքանչյուրը ունի իր պատճառները չարագործին պատժելու համար:

Ֆորսաժ 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայան Օ'Քոները (Պոլ Ուոքեր) այլևս ոստիկան չէ, և Դոմինիկ Տորետտոի հետ միասին նա շատ է ներգրավվել անօրենք կյանքի մեջ: Այն բանից հետո, երբ Բրայան և Միա Տորետտոները (Ջորդանա Բրյուսթեր) ազատել են Դոմինիկին, նրանք ռիսկի չեն դիմում մի վայրում երկար ժամանակ մնալով, քանի որ նրանք կարգերից դժգոհ ոստիկանների նպատակն են: Նրանց նպատակն է դառնում Ռիո դե Ժանեյրոն, որտեղ նրանց դիմավորում է իրենց հին ծանոթը՝ Դոմինիկի մանկության ընկեր Վինսը (Մեթ Շուլց): Խումբը չցանկանալով հատում է տեղի հեղինակության՝ Էրնեստ Ռեյսի (Ժոակիմ դի Ալմեյդա), որը կառավարում է ամբողջ քաղաքը: Իսկ այդ ժամանակ գլխավոր հերոսների հետևից է ընկնում Լյուկ Հոբսը (Դուեյն Ջոնսոն), ով պրեֆեսիոնալ գաղտնի գործակալ է:

Ֆորսաժ 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործակալ Լյուկ Հոբսը փորձում է բռնել մահացու վտանգավոր վարձու վարորդներին, ովքեր գտնվում են Լոնդոնում: Այդ հանցախմբի անդամներից մեկը Լետտի Օրտիսն է՝ Դոմինիկի նախկին սիրելին, ում մահացած էին համարում: Հոբսը պետք է օգնություն խնդրի Տոռետտոից և նրա խմբից, որոնց միակ նպատակն է վերադարձնել Լետտիին[3]:

Ֆորսաժ 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ հուսահատված վարորդների խումբը Դոմինիկ Տոռետտոիի գլխավորությամբ վերացնում է Օուեն Շոուի հանցախումբը և նրա ձեռքերից խլում է Դոմինիկի ընկերուհուն՝ Լետտիին, Օուենի հարազատ եղբայրը՝ Դեկկարդ Շոուն, ցանկանում է վրեժ լուծել: Դեկարդը փորձում է վրեժ լուծել այն խմբից, որը մեղավոր է իր եղբոր պարտության համար:

Ֆորսաժ 8[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 23-ին Վին Դիզելը CinemaCon-ի հարցազրույցի ժամանակ հայտնեց 8-րդ ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2017 թվականի ապրիլի 14[4][5]։

Կարճամետրաժ սպին-օֆերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կարճամետրաժը կոչվում է Առաջին «Turbo-Charged Prelude»: Դրանում պատմվում է Բրայան Օ՝Քոների մասին Ֆորսաժ և Ֆորսաժ 2-ի ժամանակահատվածում, գլխավոր հերոսը գումար է հավաքում Nissan Skyline GT-R գնելու համար:Երկու ֆիլմերի սկավառակներին կարճամետրաժները ավելացվել են որպես երկու ֆիլմերի լրացում:
  • Երկրորդ կարճամետրաժ ֆիլմը՝ «Ավազակները» (իսպ.՝ Los Bandoleros), նկարահանվել է 2008 թվականի ամռանը, Վին Դիզելի կողմից Դոմինիկյան հանրապետությունում: Նրանում պատմվում է այն մասին, թե ինչպես են հանդիպել գլխավոր հերոսները «Ֆորսաժ» ֆիլմի չորրորդ մասում: Կարճամետրաժը ավելացվել է ֆիլմերի սկավառակների ռելիզներին:

Պարոդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին դուրս եկավ ֆիլմի պարոդիան «Սուպերֆորսաժ» անունով (անգլ.՝ Superfast!).

Դերասանները և կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման խումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերը Ֆիլմ
Ֆորսաժ Կրկնակի ֆորսաժ Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ Ֆորսաժ 4 Ֆորսաժ 5 Ֆորսաժ 6 Ֆորսաժ 7 Ֆորսաժ 8
Ռեժիսոր Ռոբ Կոեն Ջոն Սինգլտոն Ջաստին Լի Ջեյմս Վան Ֆելիքս Հերի Գրեյ
Պրոդյուսեր Նիլ Մորից
Սցենարիստ Սցենար:
Հերի Սկոթ Թոմփսոն,
Էրիկ Բերգուիստ,
Դևիդ Էյեր
Հիմված է: հոդվածի վրաRacer X Կենա Լի
Սցենար:
Մայքլ Բրանդտ,
Դերեկ Հաաս
Պատմություն:
Մայքլ Բրանդտ,
Դերեկ Հաաս,
Հերի Սկոթ Թոմփսոն
Սցենար:
Քրիս Մորգան
Կերպարներ:
Հերի Սկոթ Թոմփսոն
Սցենար:
Քրիս Մորգան
Կոմպոզիտոր ՎՏ Դևիդ Առնոլդ Բրայան Թայլեր Լուկաս Վիդալ Բրայան Թայլեր
Օպերատոր Կոռ Էրիկսոն Մեթյու Տ. Լեոնետտի Սթիվեն Ֆ. Ուինդոն Ամիռ Մոկռի Սթիվեն Ֆ. Ուինդոն

Շահույթը վարձույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Ամսաթիվը Բյուդջե Կասսայական հավաքներ Հղումներ
ԱՄՆ Այլ երկրներ Ամբողջ աշխարհը
Ֆորսաժ 22 հունիսի 2001 $144 533 925 $62 750 000 $207 283 925 $38 000 000 [6]
Կրկնակի Ֆորսաժ 6 հունիսի 2003 $127 154 901 $109 195 760 $236 350 661 $76 000 000 [7]
Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ 16 հուլիսի 2006 $62 514 415 $95 953 877 $158 468 292 $85 000 000 [8]
Ֆորսաժ 4 3 ապրիլի 2009 $155 064 265 $208 100 000 $363 164 265 $85 000 000 [9]
Ֆորսաժ 5 29 ապրիլի 2011 $209 837 675 $416 300 000 $626 137 675 $125 000 000 [10]
Ֆորսաժ 6 24 մայիսի 2013 $238 679 850 $550 000 000 $788 679 850 $160 000 000 [11]
Ֆորսաժ 7 3 ապրիլի 2015 $353 007 020 $1 163 038 891 $1 516 045 911 $190 000 000 [12]
Ֆորսաժ 8 14 ապրիլի 2017 $225 052 880 $1 013 000 000 $1 238 052 880 $250 000 000 [13]
Ընդհանուր $1 515 844 931 $3 618 338 528 $5 134 183 459 $1 009 000 000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Box Office Report: 'Fast & Furious 6' Scores Universal's Highest Opening in China»։ The Hollywood Reporter։ Prometheus Global Media։ Վերցված է 2013-08-04 
  2. «The Fast and the Furious Movies at the Box Office»։ Box Office Mojo։ IMDb։ Վերցված է 2013-08-04 
  3. Universal запускает в производство «Форсаж 6»
  4. Rebecca Ford (April 23, 2015)։ «'Furious 8' Gets 2017 Release Date»։ The Hollywood Reporter։ Prometheus Global Media։ Վերցված է April 24, 2015 
  5. Brent Lang (April 23, 2015)։ «‘Furious 8′ to Debut April 14, 2017»։ Variety։ Penske Media Corporation։ Վերցված է April 24, 2015 
  6. «The Fast and the Furious (2001)»։ Box Office Mojo։ Վերցված է September 28, 2013 
  7. «2 Fast 2 Furious (2003)»։ Box Office Mojo։ Internet Movie Database։ Վերցված է September 28, 2013 
  8. «The Fast and the Furious: Tokyo Challenge (2006)»։ Box Office Mojo։ Վերցված է September 28, 2013 
  9. «Fast and Furious (2009)»։ Box Office Mojo։ Internet Movie Database։ Վերցված է September 28, 2013 
  10. «Fast Five (2011)»։ Box Office Mojo։ Internet Movie Database։ Վերցված է September 28, 2013 
  11. «Fast & Furious 6»։ Box Office Mojo։ Internet Movie Database։ Վերցված է October 22, 2013 
  12. «Furious 7 (2015)»։ Box Office Mojo։ Internet Movie Database։ Վերցված է June 11, 2015 
  13. «The Fate of the Furious (2017)»։ Box Office Mojo։ Վերցված է May 18, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]