Պատրիկ Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Ուիլսոն
անգլ.՝ Patrick Wilson
Ուիլսոնը 2014 թվականին
Ծնվել էհուլիսի 3, 1973(1973-07-03)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՆորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ[2]
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան և Shorecrest Preparatory School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, հնչյունավորող և երգիչ
Ակտիվ շրջան1996 - այժմ
Ամուսին(ներ)Վերա Ֆարմիգա և Դագմարա Դոմինչիկ
Համատեղ ապրող(ներ)Ջենիֆեր Լավ Հյուիթ
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0933940
patrickwilsonfan.com
Պատրիկ Ուիլսոն՝ Վիքիպահեստ

Պատրիկ Ժոզեֆ Ուիլսոն (անգլ.՝ Patrick Joseph Wilson, հուլիսի 3, 1973(1973-07-03)[1], Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան և երգիչ։ Երկու անգամ առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլսոնը ծնվել է Նորֆոլկում, Վիրջինիա նահանգում, Մերի Քեյ Ուիլսոնի՝ պրոֆեսիոնալ երգչուհու, և Ջոն Ուիլսոնի՝ հաղորդավարի ընտանիքում։ Մարկը՝ Պատրիկի եղբայրը, նույնպես հաղորդավար է Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի WTVT հեռուստաալիքում[3][4]։

1995 թվականին Պատրիկը ավարտել է Carnegie Mellon դրամատիկ ուղղությամբ դերասանական համալսարանը։ Առաջին քայլերը ընտրված մասնագիտությամբ նա արել է թատրոններում։ 2002 թվականին առաջադրվեց «Թոնի» հայտնի մրցանակ Քյորլի Մաքլեյնի դերի համար «Օկլահոմա» բեմադրությունում։ Բացի դերասանական տաղանդից, Պատրիկը նաև լավ ձայն ունի, ժամանակին եղել է մենակատար սիմֆոնիկ երաժշտախմբում[5]։

Աշխատանքը հեռուստատեսությունում սկսեց 2001 թվականին՝ նկարահանվելով «Իմ քրոջ հարսանիքը» ֆիլմում։ Երկու տարի անց HBO կինոընկերությունը հրավիրեց Պատրիկին խաղալու Ջո Փիթի դերը «Հրեշտակները Ամերիկայում» մինի սերիալում։ Իրեն ավելի հայտնի դարձրեց գլխավոր հերոսներից մեկի՝ Կոմս Ռաուլ դե Շանյեի դերը «Օպերայի ուրվականը» մյուզիքլում։ 2006 թվականին Պատրիկը Քեյթ Ուինսլեթի հետ միասին նկարահանվեց «Փոքրիկ երեխաներ» ֆիլմում, որը Թոմ Պերոտայի համանուն վեպի էկրանավորումն է։ Այդ ֆիլմը ևս մեկ անգամ ընդգծում է Ուիլսոնի յուրահատկությունը որպես դրամատիկ դերասան։ 2008 թվականին խաղում է Արթուր Միլլերի «Իմ բոլոր որդիները» Բրոդվեյյան բեմադրությունում Ջոն Լիտգոուի և Քեթի Հոլմսի հետ։ Նախքան «Գիշերային պահակ» ֆանտաստիկ մարտաֆիլմում դեր ստանալը, Ուիլսոնը անցնում է «Ֆանտաստիկ քառյալ» և «Կտրիճ» անալոգային նախագծերի լսումները։ 2011 թվականին դերասանը փոխում է իր աշխատանքների ոճը և նկարահանվում է «Դավադիրը» սարսափ ֆիլմում։ Ուիլսոնը ստանում է գլխավոր դեր «Օժտված մարդ» սերիալում։ Սերիալը շարունակվեց մեկ տարի, CBS հեռուստաալիքը ընդունեց որոշում սահմանափակվել առաջին և միակ եթերաշրջանով։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հունիսի 18-ին Ուիլսոնն ամուսնացավ Դագմարա Դոմինչիկի՝ լեհական ծագմամբ ամերիկացի դերասանուհու հետ, ով ավարտել է «Carnegie Mellon»-ը 1998 թվականին[6]։ 2006 թվականի հունիսի 23-ին զույգի մոտ ծնվում է առաջին որդին՝ Կալին Պատրիկ Ուիլսոն։ Դերասանը իր ձեռքին որդու պատվին դաջվածք է արել՝ KPW։ 2009 թվականի օգոստոսի 9-ին լույս աշխարհ է եկել նրանց երկրորդ որդին՝ Կասիան ՄակՔարել Ուիլսոնը։ Ներկայումս ընտանիքը ապրում է Մոնտքլերում, Նյու Ջերսիում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Իմ քրոջ հարսանիքը My Sister’s Wedding Քուին
2003 ս Հրեշտակները Ամերիկայում Angels In America Ջո Փիթ
2004 ֆ Ալամոն The Alamo Ուիլյամ Թրևիս
2004 ֆ Օպերայի ուրվականը The Phantom Of The Opera Կոմս Ռաուլ դե Շանյի
2005 ֆ Սառնաշաքար Hard Candy Ջեֆֆ Քոլվեր
2006 ֆ Փոքրիկ երեխաներ Little Children Բրեդ Ադամսոն
2006 ֆ Վազելով մկրատներով Running with Scissors Մայքլ Շեպարդ
2007 ֆ Երեկո Evening Հերրիս Արդեն
2007 ֆ Մանուշակագույն մանուշակներ Purple Violets Բրայան Կալլահան
2007 ֆ Երեք եղբայր․ Ամերիկյան գոթիկա Brothers Three: An American Gothic Պիտեր
2008 ֆ Կյանքը թռիչքում Life In Flight Ուիլլ Սերժանռ
2008 ֆ Լեյքվյուի տաղավար Lakeview Terrace Քրիս Մեթսոն
2008 ֆ Ուղևորները Passengers Էրիկ Կլարկ
2009 ֆ Գիշերային պահակ Watchmen Դեն Դրայբերգ/Գիշերային Բու
2010 ֆ Մտրակը The Switch Ռոլանդ
2010 ֆ Առավոտյան փառք Morning Glory Ադամ Բեննետ
2010 ֆ A թիմ The A-Team Линч
2010 ֆ Բարրի Մանդի Barry Munday Բարրի Մունդեյ
2011 ֆ Դավադիրը Insidious Ջոշ
2011 ֆ Եզրը The Ledge Ջո Հարրիս
2011 ֆ Երիտասարդ չափահաս Young Adult Բադդի Սլեյդ
2011 -2012 ս Օժտված մարդ A Gifted Man Մայքլ Հոլթ
2012 -2013 ս Աղջիկներ Girls Ջոշուա
2012 ֆ Պրոմեթեյ Prometheus Շոուի հայրը
2013 ֆ Անեծքը The Conjuring Էդ Ուորեն
2013 ֆ Դավադիրը 2 Insidious: Chapter 2 Ջոշ Լամբերտ
2014 ֆ Ջեք Սթրենգ Jack Strong Դենիել
2013 ֆ Տիեզերային կայանք 76 Space Station 76 Կապիտան Գլեն
2014 ֆ Stretch Ստետչ
2014 ֆ Zipper Սեմ Էլլիս
2014 ֆ Եկ սպանենք Ուորդի կնոջը Let's Kill Ward's Wife Դևիդ
2014 ֆ Բիգ Սթոն Գափ Big Stone Gap Ջեկ Մակ
2014 ֆ Դժոխքի հյուսիսը North of Hell Դոն Շամպեյն
2015 ֆ Ոսկրե Տոմահավկ Bone Tomahawk Արտուր Օ'Դվայր
2015 ս Ֆարգո Fargo Լու Սոլվերսոն
2016 ֆ Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին Batman v Superman: Dawn of Justice ԱՄՆ-ի նախագահ
2016 ֆ Անեծքը 2 The Conjuring 2 Էդ Ուորեն
2016 ֆ Հիմնադիրը The Founder Ռոլլի Սմիթ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - առաջադրում «Ոսկե գլոբուս» մրցանակի երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար «Հրեշտակները Ամերիկայում» ֆիլմում
  • 2004- առաջադրում «Էմմի» մրցանակի «Հրեշտակները Ամերիկայում» ֆիլմում դերի համար
  • 2004- առաջադրում «Satellite Awards» մրցանակի «Հրեշտակները Ամերիկայում» ֆիլմում դերի համար
  • 2005- առաջադրում «Satellite Awards» մրցանակի «Լավագույն դերասան մյուզիքլում» կատեգորիայում, «Օպերայի ուրվականը» ֆիլմում դերի համար
  • 2006 - մրցանակ «Young Hollywood Awards» «Փոքրիկ երեխաներ» ֆիլմում դերի համար
  • 2006 - առաջադրում «Satellite Awards» մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում «Փոքրիկ երեխաներ» դրամայում դերի համար
  • 2006 - առաջադրում «Fangoria Chainsaw Awards» մրցանակի «Սառնաշաքար» ֆիլմում դերի համար
  • 2016 - առաջադրում «Ոսկե Գլոբուս» մրցանակի «Լավագույն տղամարդու դեր» կատեգորիայում «Ֆարգո» սերիալում դերի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #143643479 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Patrick Wilson bio at Yahoo! Movies
  4. «Patrick Wilson's Lair: News Articles». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  5. Интересные факты
  6. ««Patrick Wilson and Wife Expecting Baby Number 2»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]