Հրաշք կին 1984
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
«Հրաշք կին 1984» (անգլ.՝ Wonder Woman 1984), սպասվող ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հինված է DC Comics-ի Հրաշք կին կերպարի վրա։ Այն համարվում է 2017 թվականի «Հրաշք կին» ֆիլմի սիքվելը և լինելու է «DC-ի ընդարձակ տիեզերք»֊ի ութերորդ ադապտացիան։ Ֆիլմի ռեժիսորը Փեթի Ջենքինսն է, իսկ սցենարիստներն են Ջենքինսը, Ջեոֆ Ջոնսը և Դեյվիդ Քալեմը։ Գլխավոր դերակատարներն են Գալ Գադոտը, Քրիս Փայնը և Քրիստեն Ուիգը։ Այն Հրաշք Կին կերպարի չորրորդ ներկայացումն է ֆիլմերում։ Նախորդները եղել են «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին», «Հրաշք կին» և «Արդարության լիգա» ֆիլմերը։
Սիքվելի ստեղծման մասին խոսակցություններն սկսել են հունիսին՝ «Հրաշք կին» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո, իսկ որոշումը հաստատվել է մյուս ամսում։ Ֆիլմի նկարահանման շրջանը սկսել է 2018 թվականի հունիսին և տեղի են ունենալու Լևանսդենում գտնվող Warner Bros.֊ի ստուդիայում, Վաշինգտոնում, Հյուսիսային Վիրջինիայում, Լոնդոնում, Կանարյան կղզիներում և Իսպանիայի Ալմերիա քաղաքում։
«Հրաշք կին 1984» ֆիլմը նախատեսված է թողարկել Warner Bros. Pictures֊ի կողմից 2020 թվականի օգոստոսի 14-ին, RealD 3D և IMAX 3D ձևաչափերով։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1980֊ականներին Դիանա Փրինսը կոնֆլիկտ է ունենում Սովետական Միության հետ Սառը պատերազմի ժամանակ, և գտնում է իր թշնամի Ընձայռուծին։
Դերասանական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գալ Գադոտ՝ Դիանա Փրինս/ Հրաշք կին
Անմահ կիսաստվածուհի, ամազոնյան արքայադուստր և մարտիկ։ Փրինսը ամազոնների թագուհի Հիպոլիտայի և օլիմպիական աստված Զևսի դուստրն է։
- Քրիս Փայն՝ Սթիվ Թրևոր
Ամերիկացի օդաչու և Դիանայի սիրային հետաքրքրությունը, ով ենթադրաբար մահացել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[5]։
- Քրիստեն Ուիգ՝ Բարբառա Էն Միներվա/ Ընձառյուծ
Բրիտանացի մարդաբան, ով Ուզկարտագա քաղաքը և հին ծիսակատարություն հայտնաբերելուց հետո դառնում է նրանց աստծու՝ Ընձառյուծի ավատարը[6][7]։ Ընձառյուծի լինելու է ֆիլմի բացասական կերպարը[8]։
Ֆիլմում նաև նկարահանվելու են Պեդրո Պասկալը, Նատաշա Ռոթուելը, Ռեյվի Պատելը և Գաբրիելա Ուայլդը, սակայն նրանց դերերը դեռ հայտնի չեն[9][10][11]։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Գալ Գադոտի ստորագրած համաձայնագրի նրա պետք է մարմնավորեր Հրաշք կնոջը երեք ֆիլմում, սակայն նա ընդլայնեց այն[12]։ Առաջին ֆիլմի ռեժիսոր Փեթի Ջենքինսը, ով համաձայնվել էր նկարել միայն մեկ ֆիլմ, ցանկացավ լինել ֆիլմի սիքվելի ռեժիսորը[13][14]։ 2017 թվականի հունիսին կոմիքսների հեղինակ Ջեոֆ Ջոնսը Variety֊ին տված հարցազրույցում նշել է, որ նա և Ջենքինսը արդեն աշխատում են երկրորդ ֆիլմի սցենարի վրա[15][16]։ Փեթի Ջենքինսը հարցազրույցում նշել է, որ նա անպայման կլինի երկրորդ ֆիլմի ռեժիսորը[17]։ Դրանից հետո Ջենքինսը Թվիթթերում գրել է, որ դա հաստատված չէ, ուղղակի նա գաղափարներ և հույսեր ունի[18]։ 2017 թվականի հուլիսի 22֊ին, San Diego Comic Con֊ում հաստատվեց, որ Փեթի Ջենքինսը լինելու է ֆիլմի ռեժիսորը, և որ ֆիլմի անունը լինելու է «Հրաշք կին 2»[19][20][21]։ 2017 թվականի սեպտեմբերի 13֊ին «Անզսպելիները» ֆիլմի սցենարիստ Դեյվիդ Քելհեմը միացավ Ջենքինսին և Ջոնսին, ֆիլմի սցենարը գրելու համար[22]։ 2018 թվականի փետրվարի 28֊ին հայտարարվեց, որ ֆիլմի նկարահանվելու է IMAX տեսախցիկներով[23]։ 2018 թվականի մայիսի վերջերին Զաք Սնայդերը Vero֊ում հաստատեց, որ նա ու իր կինը՝ Դեբորա Սնայդերը, լինելու են ֆիլմի պրոդյուսերները[24]։ 2018 թվականի հունիսի 13֊ին հայտարարվեց, որ ֆիլմի անվանումը լինելու է «Հրաշք կին 1984»[5]։
Նախարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նախարտադրությունը պաշտոնապես սկսել է 2017 թվականի դեկտեմբերին Միացյալ Թագավորությունում[25]։ 2018 թվականի ապրիլին հաստատվեց, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենալու 1980֊ականներին[26][27]։ Ֆրանսիացի դիզայներ Ալին Բոնետոն վերադարձավ իր պաշտոնին ֆիլմի շարունակության համար, իսկ Լինդի Հեմինգը կրկին դարձավ ֆիլմի հագուստների դիզայնավորողը[28]։ Ռիչարդ Փիրսոնը լինելու է «Հրաշք կին 1984» ֆիլմի խմբագիրը[29]։
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի սեպտեմբերին Գալ Գադոտը հայտարարեց, որ կրկնելու է իր դերը[30]։ 2018 թվականի փետրվարի 28֊ին հայտարարվեց, որ բանակցություններ են տարվում Կրիստեն Ուիգի հետ, Ընձառյուծի դերը կատարելու[6]։ Մարտին Փեթի Ջենքինսը հաստատեց, որ Ուիգը նկարահանվելու է ֆիլմում[7]։ Մարտին 28֊ին Պեդրո Պասկալը միացավ դերասանական անձնակազմին անհայտ դերով[9]։ Թվիթեր կայքի շնորհիվ Ջենքինսը հայտարարեց, որ Քրիս Փայնը կրկին մարմնավորելու է Սթիվ Թրևորին[31]։ 2018 թվականի հուլիսի 24֊ին հայտարարվեց, որ նա ֆիլմում նկարահանվելու է։ Հուլիսի 27֊ին հայտարարվեց, որ ֆիլմում նկարահանվելու են Ռեյվի Պատելը և Գաբրիելա Ուայլդը, բայց նրանց դերերը նույնպես անհայտ են[11]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումները սկսել են 2018 թվականի հունիսի 13֊ին Ջորջթաունում[29][32][33]։ Նկարահանումները տեղի են ունեցել Լևասդենում գտնվող Warner Bros.֊ի ստուդիայում (Մեծ Բրիտանիա), Վաշինգտոնում, Հյուսիսային Վիրջինիայում (ԱՄՆ)[34][35][36][37]։ Հուլիսի կեսերին ֆիլմի արտադրությունը Միացյալ Նահանգներում ավարտվեց և նրանք տեղափոխվեցին Մեծ Բրիտանիա[38]։ Օգոստոսին նկարահանումները տեղի ունեցան Լոնդոնի մի շարք վայրերում[39][40]։ Օգոստոսին և սեպտեմբերին նկարահանումները տեղի են ունենալու Կանարյան կղզիներում[41][42][43] և Ալմերիա քաղաքում (Իսպանիա)[44]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հրաշք կին 1984» ֆիլմը նախատեսված է թողարկել Warner Bros. Pictures֊ի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 2-ին, RealD 3D և IMAX 3D ձևաչափերով[45]։ Նախկինում ֆիլմը նախատեսված էր թողարկել 2020 թվականի հունիսի 6֊ին[46]։
Մարկետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 22֊ին հայտարարվեց, որ Գալ Գադոտը գնալու է San Diego Comic-Con, որպեսզի ներկա գտնվի Warner Bros․֊ի DC֊ի ներկայացմանը։ Հայտարարվել է նաև, որ ֆիլմից մի հատված ցուցադրվելու է.[47]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Full Cast & Crew(բազմ․) — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 Box Office Mojo — 1999.
- ↑ 5,0 5,1 «'Wonder Woman 1984' First Look: Gal Gadot and Patty Jenkins Reunite, While Chris Pine Makes Surprise Return»։ IndieWire։ հունիսի 13, 2018։ Վերցված է հունիսի 13, 2018
- ↑ 6,0 6,1 «Kristen Wiig Being Lassoed For Villain Role On 'Wonder Woman 2'»։ Deadline։ փետրվարի 28, 2018։ Վերցված է մարտի 2, 2018
- ↑ 7,0 7,1 «Kristen Wiig will star in 'Wonder Woman' sequel as the Cheetah, Patty Jenkins confirms»։ The Washington Post։ մարտի 9, 2018։ Վերցված է հունիսի 11, 2018
- ↑ «The Bad Guys Are Inheriting the DC Universe»։ հունիսի 8, 2018։ Վերցված է հունիսի 11, 2018
- ↑ 9,0 9,1 «'Narcos' Star Pedro Pascal Lands Key Role in 'Wonder Woman' Sequel (EXCLUSIVE)»։ Variety։ մարտի 28, 2018։ Վերցված է մայիսի 29, 2018
- ↑ «'Insecure' Star Natasha Rothwell Joins 'Wonder Woman' Sequel»։ TheHollywoodReporter։ հուլիսի 24, 2018։ Վերցված է հուլիսի 29, 2018
- ↑ 11,0 11,1 «Ravi Patel & Gabriella Wilde Boarding ‘Wonder Woman 1984’»։ Deadline։ հուլիսի 27, 2018։ Վերցված է հուլիսի 29, 2018
- ↑ «Wonder Woman Sequel Details Emerge, And More Movie News»։ Rotten Tomatoes։ հունիսի 9, 2017։ Վերցված է հունիսի 30, 2017
- ↑ «'Wonder Woman' Director Patty Jenkins Not Signed for Sequel»։ The Hollywood Reporter։ հունիսի 7, 2017։ Վերցված է հունիսի 30, 2017
- ↑ Goldberg Matt (հունիսի 5, 2017)։ «Wonder Woman 2 Setting Will Take Diana To America»։ Collider։ Վերցված է հունիսի 30, 2017
- ↑ «DC Film's Jon Berg, Geoff Johns on Success of 'Wonder Woman' and Sequel Plans (EXCLUSIVE)»։ Variety։ հունիսի 20, 2017։ Վերցված է հունիսի 30, 2017
- ↑ «Patty Jenkins Developing 'Wonder Woman' Sequel (EXCLUSIVE)»։ Variety։ հունիսի 20, 2017։ Վերցված է հունիսի 30, 2017
- ↑ «BREAKING: Patty Jenkins Confirms She's Directing the Wonder Woman Sequel»։ Advocate։ հունիսի 29, 2017։ Վերցված է հունիսի 30, 2017
- ↑ «Patty Jenkins Backtracks Her Wonder Woman 2 Confirmation»։ CinemaBlend։ հունիսի 30, 2017։ Վերցված է հուլիսի 23, 2017
- ↑ «Warner Bros. Officially Announces Wonder Woman Sequel»։ Screen Rant։ հուլիսի 22, 2017։ Վերցված է հուլիսի 23, 2017
- ↑ «Warner Bros Confirms DC Universe Pic Titles: 'Wonder Woman II', 'Flashpoint' & More – Comic-Con»։ Deadline։ հուլիսի 22, 2017։ Վերցված է հուլիսի 23, 2017
- ↑ «'Wonder Woman' Sequel: Patty Jenkins Officially Set to Return as Director»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ սեպտեմբերի 11, 2017։ Վերցված է սեպտեմբերի 11, 2017
- ↑ «'The Expendables' Writer Joins Patty Jenkins, Geoff Johns to Write 'Wonder Woman 2' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ սեպտեմբերի 13, 2017։ Վերցված է սեպտեմբերի 20, 2017
- ↑ «IMAX (IMAX) Q4 2017 Results – Earnings Call Transcript»։ փետրվարի 28, 2018։ Վերցված է հունիսի 14, 2018
- ↑ «Updates On Incredibles 2, Supergirl, The Expanse, and More»։ io9։ Վերցված է հունիսի 6, 2018
- ↑ «Director Patty Jenkins Confirms 'Wonder Woman 2' Is in Pre-Production»։ PursueNews.com։ դեկտեմբերի 6, 2017։ Վերցված է դեկտեմբերի 6, 2017
- ↑ «Director Patty Jenkins teases more details of "Wonder Woman 2" storyline»։ NME։ դեկտեմբերի 1, 2017։ Վերցված է դեկտեմբերի 1, 2017
- ↑ «Patty Jenkins Confirms Wonder Woman 2 Is Set in The '80s»։ ScreenRant։ ապրիլի 24, 2018։ Վերցված է ապրիլի 24, 2018
- ↑ «Production Designer Aline Bonetto Returns For 'Woman Woman 2'»։ OmegaGround։ մայիսի 21, 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-13-ին։ Վերցված է մայիսի 21, 2018
- ↑ 29,0 29,1 «Cameras Roll on Warner Bros. Pictures' 'Wonder Woman 1984'»։ Business Wire։ հունիսի 13, 2018։ Վերցված է հունիսի 13, 2018
- ↑ «Patty Jenkins Closes Deal to Direct 'Wonder Woman' Sequel (EXCLUSIVE)»։ Variety։ սեպտեմբերի 11, 2017։ Վերցված է մայիսի 29, 2018
- ↑ «Patty Jenkins on Twitter»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է հունիսի 18, 2018
- ↑ «'Wonder Woman 2' Working Title Revealed – Teases Villain?»։ OmegaGround։ փետրվարի 7, 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-08-ին։ Վերցված է փետրվարի 7, 2018
- ↑ Ritman Alex (փետրվարի 19, 2018)։ «5 London Studios Hollywood Loves»։ The Hollywood Reporter։ Վերցված է փետրվարի 27, 2018
- ↑ «'Wonder Woman 2' to film at Alexandria's dead Landmark Mall»։ Washington Business Journal։ մայիսի 3, 2018։ Վերցված է մայիսի 14, 2018
- ↑ «'Wonder Woman 2' Reportedly Shooting Stateside This Summer»։ Heroichollywood.com։ մարտի 18, 2018։ Վերցված է մարտի 18, 2018
- ↑ «Wonder Woman 2 to Film in Georgetown»։ The Georgetown Metropolitan։ մայիսի 24, 2018։ Վերցված է հունիսի 4, 2018
- ↑ «'Wonder Woman 2' Starring Gal Gadot Open Casting Call»։ ProjectCasting.com։ հունիսի 14, 2018։ Վերցված է հունիսի 16, 2018
- ↑ «Pedro Pascal Heads To London To Film ‘Wonder Woman 1984’»։ Heroic Hollywood։ հուլիսի 13, 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-29-ին։ Վերցված է հուլիսի 29, 2018
- ↑ «New Set Photos Reveal ‘Wonder Woman 1984’ Now Filming In London»։ Heroic Hollywood։ օգոստոսի 7, 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-10-ին։ Վերցված է օգոստոսի 9, 2018
- ↑ «Exclusive: ‘Wonder Woman 1984’ to film at Royal College of Physicians in London (photo)»։ Batman-News։ օգոստոսի 9, 2018։ Վերցված է օգոստոսի 9, 2018
- ↑ «Tenerife will be one of the filming locations for the next Wonder Woman movie»։ ապրիլի 20, 2018։ Վերցված է մայիսի 14, 2018
- ↑ «El rodaje de 'Wonder Woman' desembarca a finales del verano»։ Canarias7 (in Spanish)։ մայիսի 19, 2018։ Վերցված է մայիսի 29, 2018
- ↑ «Una superproducción para Fuerteventura»։ Canarias7 (in Spanish)։ մարտի 25, 2018։ Վերցված է մայիսի 29, 2018
- ↑ «'Wonder Woman 1984' rodará en Almería este verano»։ Filmand (in Spanish)։ հունիսի 15, 2018։ Վերցված է հունիսի 24, 2018
- ↑ «'Wonder Woman 2' Release Date Moved Up 6 Weeks»։ The Hollywood Reporter։ նոյեմբերի 13, 2017։ Վերցված է հունիսի 16, 2018
- ↑ «'Wonder Woman 2' Sets Release Date»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 26, 2017-ին։ Վերցված է հուլիսի 26, 2017
- ↑ «Gal Gadot and 'Wonder Woman 1984' Planned As Warner's Big Comic-Con Surprise»։ Deadline (en-US)։ հունիսի 21, 2018։ Վերցված է հունիսի 22, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրաշք կին 1984(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- [1](անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2019 ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- 2020 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում