Ամր Վակեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամր Վակեդ
արաբ․՝ عمرو واكد‎‎
Ծնվել էապրիլի 12, 1973(1973-04-12)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՖաքուս, Շարկիա, Եգիպտոս
ԿրթությունEl Nasr Boys' School? և Կահիրեի ամերիկյան համալսարան
Քաղաքացիություն Եգիպտոս և  Իսպանիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ամուսին(ներ)Sarah Shaheen?

Ամր Վակեդ (անգլ.՝ Amr Waked, արաբ․՝ عمرو واكد‎‎, ապրիլի 12, 1973(1973-04-12)[1], Ֆաքուս, Շարկիա, Եգիպտոս), եգիպտացի հեռուստատեսային, թատրոնի և կինոյի դերասան, որն առավել հայտնի է արևելյան և միջերկրածովյան կերպարների դերակատարմամբ։ Համայն աշխարհին առավել հայտնի է «Սիրիանա», «Իմ երազանքների ձուկը», «Լյուսի» ֆիլմերում և «Մարկո Պոլո» հեռուստասերիալում խաղացած դերերով։

2019 թվականին Վակեդը ռազմական դատարանի կողմից դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ կեղծ լուրեր տարածելու և պետական հիմնարկներին վիրավորելու համար, ուստի նա մտադիր չէ վերադառնալ Եգիպտոս[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վակեդը ծնվել է 1973 թվականի ապրիլի 12-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը և 1992-2002 թվականներին խաղացել թատրոնում։ Սկզբում նա աշխատել է միայն որպես դերասան։ 2011 թվականին Վակեդը միացել է եգիպտական կառավարության դեմ բողոքներին, իսկ 2013 թվականի հունիսին՝ Մուհամմեդ Մուրսիի դեմ բողոքներին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վակեդն առաջին նշանակալից դերը խաղացել է «Մենք ընկերներ ենք կամ դա միայն բիզնես է» ֆիլմում (2002), քննադատները գրել են, որ նա այնքան լավ է խաղացել Ջեհադի դերը, որ շատ հեռուստադիտողներ, հեռանալով կինոթատրոնից, մտածել են, որ նա իրականում համաշխարհային դերասան է, ոչ թե եգիպտացի։ Վակեդն առաջին խոշոր դերը խաղացել է «Ձկան պոչ» ֆիլմում (2003), իսկ 2005 թվականին նա որոշ ժամանակ աշխատել է Ջորջ Քլունիի հետ՝ «Սիրիանա» ֆիլմի շրջանակներում, որի համար 2006 թվականին Կահիրեի միջազգային կինոփառատոնում հատուկ մրցանակի է արժանացել։ Վակեդը 2007 թվականին միացել է «Քննադատական ակնթարթներ» եգիպտական հեռուստասերիալի դերասանական կազմին՝ նկարահանվելով առաջին եթերաշրջանի 32 դրվագներում։

2008 թվականին Վակեդը հայտնվել է BBC/HBO-ի «Սադդամի տունը» մինի-սերիալում՝ խաղալով Սադդամ Հուսեյնի փեսա Քամել Հուսեյնի դերը։ Քանի որ Սադդամ Հուսեյնի գլխավոր դերը խաղացել է իսրայելցի դերասան Իգալ Նաորը, Վակեդը բախվել է Եգիպտոսի դերասանական գիլդիայի պատժին, որը դեմ է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Արհմիությունը նրան սպառնացել է՝ Եգիպտոսի բոլոր նախագծերին չմասնակցելու արգելքով։

2009 թվականին Վակեդը 33-րդ Կահիևեի միջազգային կինոփառատոնի համահիմնադիր էր, իսկ 2010 թվականին նա դարձյալ հայտնվել է «Քննադատական ակնթարթներ» հեռուստասերիալում։ «Վարակ» (2011) ֆիլմում նա խաղացել է հոլիվուդյան աստղեր Մեթ Դեյմոնի, Ջուդ Լոուի, Քեյթ Ուինսլեթի և Գվինեթ Փելթրոուի հետ, բրիտանական «Իմ երազանքների ձուկը» ֆիլմում՝ Էվան ՄաքԳրեգորի, Էմիլի Բլանտի հետ, «Լյուսի» (2014) ֆիլմում՝ Սքարլեթ Յոհանսոնի և Մորգան Ֆրիմանի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Egyptian Actor Amr Waked Sentenced to Eight Years in Jail for "Spreading False News and Insulting State Institutions"». Egyptian Streets. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամր Վակեդ» հոդվածին։