Կեղծ լուրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Three running men carrying papers with the labels "Humbug News", "Fake News", and "Cheap Sensation".
Կեղծ լուրերի տարածումը (1894 թվական, Ֆրեդերիկ Բար Օփեր)

Կեղծ լուրը դեղին լրագրության կամ քարոզչության մի տեսակ է, որը բաղկացած է կանխամտածված ապատեղեկատվությունից կամ կեղծիքներից, որոնք տարածվում են տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների կամ առցանց սոցիալական լրատվամիջոցների միջոցով: Սխալ նորություններ գրվում և հրատարակվում են մարդկանց մոլորության մեջ գցելու նպատակով, ինչպես նաև գործակալության կամ անձին վնաս պատճառելու համար: Սովորաբար ապակողմնորոշող և խաբուսիկ կեղծ տեղեկատվությունը տարբերվում է ակնհայտ երգիծանքից, որը նախատեսված է լսարանին ծիծաղեցնելու համար՝ այլ ոչ թե մոլորեցնելու: Ֆեյսբուք սոցիալական կայքը օգտագործելով ալգորիթմական ռազմավարություն գրավում է իր լսարանին կեղծ լուրերով[1][2][3]: Հաճախ այս նորությունները լինում են բավականին աչքի ընկնող թեմաների վերաբերյալ: Այսպիսով կեղծ լուրերը տարածվում են հիմնականում անձնական շահերն ապահովվելու համար: Կեղծ լուրերը խթանում են լուրջ լրատվամիջոցների աշխատանքը:

Առցանց գովազդի եկամուտների հասանելիությունը, քաղաքական բևեռացման ավելացումը և սոցիալական լրատվամիջոցնրում՝ առաջին հերթին Ֆեյսբուքում, արագ և ազատ լուրերի տարածումը նպաստում է այս հիմնահարցի վատացմանը[4]: Դաշնության կառավարական դերակատարները նույնպես նպաստում են կեղծ լուրերի ստեղծմանը և տարածմանը՝ հատկապես ընտրությունների ժամանակ: Buzzfeed- ի վերլուծությունը ցույց է տվել, որ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ լավագույն 20 կեղծ պատմությունները ստացան ավելի շատ ներգրավվածություն Ֆեյսբուքում, քան 19 հիմնական լրատվամիջոցներից ընտրությունների վերաբերյալ լավագույն 20 նորությունները[5]:

Տեխնոլոգիաների ընդլայնմամբ՝ դիտումների ու գնահատումների անհրաժեշտությունը գնալով ավելի է բարձրանում այս խնդրին լուծում տալու համար:

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կեղծ լուրերը» համարվում է նորաբանություն[6], այն հաճախ օգտագործվում է մարդկանց մտածողությունը փոխելու համար: Այնպիսի նորություններ, ինչպիսիք հայտնվում են սոցիալական լրատվամիջոցներում կամ կեղծ լրատվական կայքերում, իրականում հիմք չունեն, բայց ներկայացվում են որպես փաստացի ճշգրիտ: «CBS վաթսուն րոպե»- ի պրոդյուսեր՝ Մայքլ Ռադուցկին ասում է, որ իր շոուն հիմնված է կեղծ լուրերի վրա `«Պատմություններ, որոնք ապացուցելիորեն կեղծ են, հսկայական ձգողականություն ունեն մշակույթում և տարածվում են միլիոնավոր մարդկանց կողմից»[7]: Սակայն շոուն չի ընդգրկում այնպիսի կեղծ լուրեր, որոնք վերաբերում են քաղաքականությանը: Գայ Քեմփյեյնը, ով շոուի պրոդյուսերներից մեկն է, ասել է. «Այն, ինչի մասին մենք խոսում ենք, շինծու պատմություններ են, և ինչպես էլ այն սահմանենք, միևնույն է, այն մնալու է սուտ»: Որոշ դեպքերում, ըստ երևույթին, կեղծ տեղեկությունները կարող են լրատվամիջոցների գումարի աղբյուր հանդիսանալ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hunt Elle (December 17, 2016)։ «What is fake news? How to spot it and what you can do to stop it»։ The Guardian։ Վերցված է January 15, 2017 
  2. Schlesinger, Robert (April 14, 2017). "Fake News in Reality". U.S. News & World Report.
  3. "The Real Story of 'Fake News': The term seems to have emerged around the end of the 19th century". Merriam-Webster. Retrieved October 13, 2017.
  4. Woolf Nicky (November 11, 2016)։ «How to solve Facebook's fake news problem: experts pitch their ideas»։ The Guardian։ Վերցված է January 15, 2017 
  5. «Fake news busters»։ POLITICO (en-US)։ 2017-09-14։ Վերցված է 2017-09-15 
  6. «This Is Not Fake News (but Don't Go by the Headline)»։ The New York Times։ April 3, 2017։ «Fake news – a neologism to describe stories that are just not true, like Pizzagate, and a term now co-opted to characterize unfavorable news – has given new urgency to the teaching of media literacy» 
  7. 60 Minutes Overtime: What's "Fake News"? 60 Minutes Producers Investigate։ CBS News։ March 26, 2017։ Վերցված է March 27, 2017