Jump to content

Քոնի Նելսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոնի Նելսեն
Ծնվել էհուլիսի 3, 1965(1965-07-03)[1] (61 տարեկան)
ԾննդավայրFrederikshavn, DK
ՔաղաքացիությունԴանիայի Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Լարս Ուլրիխ[2]
Պարգևներ և մրցանակներ

Քոնի Սիգնե-Լիզե Նելսեն (դանիերեն՝ Connie Inge-Lise Nielsen, հուլիսի 3, 1965(1965-07-03)[1], Frederikshavn, DK), դանիացի դերասանուհի, ով ստացել է իր առաջին մեծ դերը անգլիալեզու «Սատանայի փաստաբանը» (1997) ֆիլմում՝ կատարելով երկրորդական դեր։ Հետագայում Քոնի Նելսենը հայտնի է դարձել Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» (2000) ֆիլմում իր կատարած դերով։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Հանձնարարություն Մարսում» (2000), «Նկար մեկ ժամում» (2002), «Հիմնական» (2003), «Հետապնդվածը» (2003), «Սառցե բերք» (2005) և «Նիմֆոմանուհի» (2014)։ Նա մարմնավորել է Մերեդիթ Քեյնին Starz հեռուստաալիքի «Բոս» հեռուստասերիալում և կատարել է գլխավոր դեր «Հետևողները» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Նա մարմնավորում է թագուհի Հիպոլիտային 2017 թվականին սպասվող «Հրաշք կին» ֆիլմում։

Նելսենը ծնվել Դանիայի Ֆրեդերիկսհավն քաղաքում և մեծացել է Էլինգ քաղաքում[5]։ Նրա հայրը` Բենտ Նելսենը, եղել է ավտոբուսի վարորդ, իսկ մայրը` ապահովագրության գործակալ, և նաև եղել է դերասան ու երաժիշտ[6][7][8][9]։ Նա սկսել է իր դերասանական կարիերան, աշխատելով իր մոր հետ միասին։ 18 տարեկանում նա ճանապարհորդել է Փարիզ, Ֆրանսիա, որտեղ նա աշխատել է դերասանուհի և մոդել, որն էլ խթանել է իր հետագա աշխատանքին և ուսմանը Իտալիայում գտնվող Հռոմի դրամատիկ դպրոցում։ Նելսենը ապրել է Իտալիայում շատ տարիներ, որից հետո տեղափոխվել է ԱՄՆ և մինչ այսօր ապրում է այնտեղ։

Նա տեղափոխվել է ԱՄՆ 1990-ական թվականների կեսերին և ստացել իր առաջին անգլիալեզու դերը «Սատանայի փաստաբան» ֆիլմում, խաղալով Ալ Պաչինոյի և Կիանու Ռիվզի հետ միասին[10][11]։

2000 թվականին Նելսենը հայտնի է դարձել, մարմնավորելով Լուցիլային օսկարակիր «Գլադիատոր» ֆիլմում, խաղալով Ռասել Քրոուի և Հոակին Ֆենիքսի հետ միասին։ Հետագայում նա նկարահանվել է ամերիկյան «Հանձնարարություն Մարսում» (2000), «Նկար մեկ ժամում» (2002), «Հետապնդվածը» (2003) և «Հիմնական» (2003) ֆիլմերում, որոնց համար նա ստիպված է եղել կտրել իր մազերը[12]։

2004 թվականին, Նելսենը կատարել է իր դեբյուտը դանիական ֆիլմում, նկարահանվելով «Եղբայրներ» ֆիլմում, որի համար նա հաղթել է Լավագույն դանիացի դերասանուհի, Բոդիլ, և Սան Սեբաստիանի կինոփառատոնում որպես լավագույն դերասանուհի մրցանակները։ Նա նաև առաջադրվել է որպես լավագույն դերասանուհի Եվրոպական կինոփառատոնում։ 2006 թվականին Նելսենը երևացել է «Օրենք ու կարգուկանոն։ Հատուկ կորպուս» հեռուստասերիալի մի քանի սերիաներում, մարմնավորելով դետեկտիվ Դենի Բեքին[13]։

2014 թվականին, Շարլոտա Գենսբուրի, Ջեյմի Բելի և Ումա Թուրմանի հետ միասին նկարահանվել է Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմում[14][15]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2012 թվականներին հանդիպել է Metallica ռոք խմբի թմբկարար Լարս Ուլրիխի հետ։ Նրանք ունեն որդի, Բրայս Թադեուս Ուլրիխ Նելսեն (ծնվել է՝ 2007 թվականի մայիսի 21)[16]։ Քոնի նաև ունի ավագ որդի՝ հիփ-հոփ պրոդյուսեր Սեբաստիան Սարդոր (ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 27)[17]։

Նելսենը պոլիգլոտ է։ Նա խոսում է 8 լեզուներով՝ դանիերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, նորվեգերեն, շվեդերեն, և մի քիչ իսպաներեն[18] ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
1984Ինչպե՞ս ներս մտաք, մենք տեսանք ձեր գնալըPar où t'es rentré ? On t'a pas vu sortirԵվաՈրպես Քոնի Նելսոն
1991Սուրբ ծննդյան արձակուրդներ 91Vacanze di Natale '91Բրունլիդա/ Վանեսա
1997Սատանայի փաստաբանըThe Devil's AdvocateՔրիստինա Անդրոելի
1998Մշտական կեսգիշերPermanent MidnightԴագմար
1998ՌաշմորRushmoreՄիսիս Քալոուեյ
1998ԶիվորSoldierՍանդրա
2000Խավար ամառDark SummerՄեգան Դենռայթ
2000Հանձնարարություն մարսումMission to MarsԹերի Ֆիշեր
2000ԳլադիատորGladiatorԼուցիլիաԿայսրություն մրցանակ
2002Նկար մեկ ժամումOne Hour PhotoՆինա Յորկին
2002Չարքի սիրահարDemonloverԴայան դե Մոնքս
2003ՀետապնդվածըThe HuntedԷբի Դարել
2003ՀիմնականBasicՕսբուրն
2004ԵղբայրներBrødreՍառա
2004Վերադարձնել ուղարկողինReturn to SenderՇառլոթ Քրոյ
2005Մեծ արշավանքըThe Great RaidՄարգարեթ Ուտինսկի
2005Սառցե բերքThe Ice HarvestՌենտա Քրեսթ
2006ԻրավիճակThe SituationԱննա Մոլինյու
2007Մարտ ՍիթլումBattle in SeattleՋին
2009Ծիածանների փայլըA Shine of RainbowsՄաիրա
2010ԱռևանգվածKidnappetՍյուզան
2011Կատարյալ զգացումPerfect SenseՋենի
2013ՆիմֆոմանուհիNymphomaniacՋոյի մայրը
2013Գալապագոսյան գործ։ Սատաան եկավ ԵդեմThe Galapagos Affair: Satan Came to EdenԲարոնուգի վան Ուագներ
20143 օր սպանելու համար3 Days to KillՔրիսթին Ռեներ
2014Զրոյի վերադարձըReturn to ZeroՔլեր Հոլդեն
2014Ամբողջը հարազատAll Relative[19]Մառլեն
2015ՎազողըThe RunnerԴեբորա Փրայս
2016Ալի և ՆինոAli and NinoԴքսուհի Դեպանի
201611-րդըThe 11thՔեթրին Ֆիրթ
2016Սթրեթոն։ Առաջին հանձնարարությունStratton: First Into ActionՍամներ
2016Երաժշտություն, պատերազմ և սերMusic, War and LoveԼենա
2016Առյուծ կինLøvekvinnenՄիսիս Գերթոնեթ
2016ՑուցմունքներThe ConfessionsՔլեր Սեթ
2017Հրաշք կինWonder WomanԹագուհի ՀիպոլիտաՍպասվում է
2017Արդարության լիգաJustice LeagueԹագուհի ՀիպոլիտաՍպասվում է

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
1993ՈւղեվորությունVoyageՌոնի ՖրիլենդՀեռուստաֆիլմ
1994Բացարձակ դրախտLe paradis absolumentՍառաՀեռուստաֆիլմ
2006Օրենք ու կարգուկանոն։ Հատուկ կորպուսLaw & Order: Special Victims UnitԴետեկտիվ Դենի Բեք6 էպիզոդ
2008Դենի ՖրիքDanny FrickeԴենի ՖրիքՀեռուստաֆիլմ
2011-2012ԲոսBossՄերեդիթ Ռադլեջ Քեյն16 էպիզոդ
2014ՀետևորդներThe FollowingԼիլի Գրեյ10 էպիզոդ
2014-2015Լավ կինThe Good WifeՌամոնա Լիտոն4 սերիա
2015ԲացվածUnveiledՋոան ՄքԱլենՀեռուստաֆիլմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. ↑ Shillcock F. Inside Close to Me star Connie Nielson's love life including famous ex-partner — 2021. — ISSN 0214-3887
  3. ↑ 2005, Årets vindere
  4. ↑ PRISMODTAGERE GENNEM TIDEN / 2023: Connie Nielsen — Skuespiller
  5. ↑ «Connie Nielsen». Aniston.dk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  6. ↑ «Connie Nielsen Biography (1965–)». Filmreference.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. ↑ «Double Danish / Connie Nielson (sic)». Newsday. 2003 թ․ մարտի 9. էջ D7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  8. ↑ «Star Dentist Drilled for $20M». New York Post. 2004 թ․ օգոստոսի 7. էջ 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  9. ↑ «Interview: Connie Nielsen». AboutFilm.com. 2005 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. ↑ «One Hour Photo: About The Cast». Cinema.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. ↑ «Connie Nielsen biography». The New York Times. 2010. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  12. ↑ «Connie Nielsen on Reading the Script». Freestyle Releasing. 2010. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. ↑ «Connie Nielsen fills in for Mariska Hargitay on 'Law & Order: SVU'». Star Pulse. 2006 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  14. ↑ «Jamie Bell, Connie Nielsen Join Lars von Trier's 'Nymphomaniac'». The Hollywood Reporter. The Hollywood Reporter. 2012 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  15. ↑ «Nymphomaniac orgasm posters: Uma Thurman, Charlotte Gainsbourg and Shia LaBeouf star in shocking film campaign». The Independent. 2013 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  16. ↑ «METALLICA Drummer LARS ULRICH, Girlfriend CONNIE NIELSEN Expecting». Blabbermouth.net. 2006 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. ↑ «50 things you didn't know about Connie Nielsen». Ztnet. 2015 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  18. ↑ Vaughan, Brendan (2007 թ․ մարտի 1). «A Woman We Love: Connie Nielsen». Esquire Magazine.
  19. ↑ «All Relaive (2014)». Imdb. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոնի Նելսեն» հոդվածին։