Լինդա Քարթեր
Լինդա Քարթեր | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 24, 1951[1] (69 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ֆինիքս, Արիզոնա |
Ազգություն՝ | շոտլանդա-իռլանդական ծագմամբ ամերիկացիներ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, երգչուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, ձայնային դերասանուհի և սցենարիստ |
IMDb։ | ID 0004812 |
lyndacarter.com |
Լինդա Քարթեր (անգլ.՝ Lynda Carter,հուլիսի 24, 1951[1], Ֆինիքս, Արիզոնա), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, 1972 թվականին ԱՄՆ-ի ներկայացուցիչը «Միսս աշխարհ» մրցույթում [2]:
Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինդա Ջին Քարթերը ծնվել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում: Նրա ծնողները ունեն իռլանդական, անգլիական, իսպանական և մեքսիկական ծագում[2]: Յոթ տարեկան հասակում Ավարտելով Ֆինիքսի միջնակարգ դպրոցը ՝ Քարթերը սկսել է հանդես գալ Just Us երաժշտական խմբում, սակայն քսան տարեկան հասակում լքել է այն և ընդունվել Արիզոնայի պետական համալսարան։ 1972 թվականին Քարթերը մասնակցել է տեղի գեղեցկության մրցույթին և հաղթել այն, ինչի շնորհիվ նույն թվականին դարձել Է ԱՄՆ-ի ներկայացուցիչը «Միսս աշխարհ» մրցույթում, որտեղ զբաղեցրել է տասնհինգերորդ տեղը[2]:
Որպես դերասանուհի Քարթերը ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել «Հրաշք-կին» հեռուստասերիալում «Հրաշք-կնոջ» դերի շնորհիվ (1975-1979): Այդ դերը նրա յոթանասունականների դեռահասների կուռքն է դարձել, իսկ դերասանուհու պատկերներով վաճառքի են հանվել արձանիկներ, կիսանդրիներ և պաստառներ՝ Հրաշք կնոջ կերպարով[3]: 1978 թվականին նա թողարկեց իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ Portrait անվանումով։
Սերիալի փակումից հետո Քարթերը որոշ ժամանակով կենտրոնացել է երաժշտական կարիերայի վրա՝ համերգներ տալով ամբողջ երկրում, իսկ 1984 թվականին վերադարձել է հեռուստատեսություն՝ «հանցագործությունների գծով գործընկերներ» սերիալում գլխավոր դերակատարությամբ, որը չի ցուցադրվել մեկ եթերաշրջանից հետո: Նա շարունակել է նկարահանվել գլխավոր դերերում՝ հեռուստատեսության համար արված տարբեր ֆիլմերում, սակայն առաջին հերթին հայտնի է եղել իր վառ կերպարի և անձնական կյանքի շնորհիվ: Վերջին տարիներին նա հայտնվել է «Բարձրագույն պիլոտաժը» և «Դուքսերը Հազարդից» ֆիլմերում, ինչպես նաև «Օրենք և կարգ.հատուկ կորպուս», «Երկուսուկես մարդ» և «Սմոլվիլի գաղտնիքները» սերիալներում, նաև 2016 թվականին միացել է «Սուպերգրլ» սերիալի դերասանական կազմին:
Լինդա Քարթերը ամուսնացել է երկու անգամ, առաջին ամուսնությունից ունի երկու երեխա[4][5]: Նա աջակցում է աբորտի իրավունքների և գենդերային ու սեռական փոքրամասնությունների իրավունքների շարժումներին[6][7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=cordobacarterl
- ↑ 2,0 2,1 2,2 «Lynda Carter- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-16
- ↑ DC Direct product page
- ↑ «Wonder Woman becomes a mom»։ The Globe & Mail (Toronto: The Globe & Mail)։ 1988-01-16։ էջ C.12։ ISSN 0319-0714
- ↑ «Hurt in heaven with special jet»։ The Province (Vancouver, B.C.: CanWest Digital Media)։ էջ 14։ «NEW WONDERBABY: Lynda Carter, who starred in the Wonder Woman TV series in the 1970s, gave birth Sunday to her second child, Jessica.»
- ↑ The Arizona Republic article
- ↑ Out Magazine Interview
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|