Բարձրագույն պիլոտաժ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բարձրագույն պիլոտաժ
Sky High
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն, ֆիլմ անչափահասների համար, ֆիլմ սուպերհերոսների մասին, հասունացման պատմություն, մանկական ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Թեմավրեժ
Թվականհուլիսի 29, 2005 և հոկտեմբերի 6, 2005[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայք Միտչել
ՊրոդյուսերAndrew Gunn?
Սցենարի հեղինակBob Schooley?, Մարկ ՄակՔորքլ և Paul Hernandez?
ԴերակատարներՄայքլ Անգարնո, Կուրտ Ռասել, Քելի Փրեսթոն, Դենիել Պանաբեյկեր, Nicholas Braun?, Steven Strait?, Լինդա Քարթեր, Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ, Պատրիք Ուոլբերթոն, Քլորիս Լիչմեն, Բրյուս Քեմփբել, Dave Foley?, Քեվին Մակդոնալդ, Malika Haqq?, Khadijah Haqq?, Ջիլ Թելլի, Ջիմ Ռաշ, Kevin Heffernan?, Lucille Soong? և Թոմաս Քեննի
ՕպերատորShelly Johnson?
ԵրաժշտությունՄիշել Գիաչինո
ՄոնտաժՓիտեր Ամունդսոն
ԿինոընկերությունWalt Disney Pictures և Gunn Films?
Տևողություն100±1 րոպե
Պաշտոնական կայքէջ

Բարձրագույն պիլոտաժ (անգլ.՝ Sky High), 2005 թվականին նկարահանված ամերիկյան ընտանեկան, ֆանտաստիկ կինոկատակերգություն։ Ռեժիսորը Մայք Միտչելն է։ Ֆիլմի սյուժետում Ուիլ Սթրոնգհոլդի կերպարն է, որը հասարակ դեռահաս էր՝ սուպերհերոսների ընտանիքից։ Նա ընդունվում է հատուկ քոլեջ, որտեղ սովորում են անսովոր կարողություններով մարդիկ։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մայքլ Անգարանոն, Դենիել Պանաբեյկերը, Կուրտ Ռասելը և Քելի Փրեսթոնը։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հոլիվուդում, 2005 թվականի հուլիսի 24-ին։ ԱՄՆ-ում ֆիլմի վարձակալությունը սկսվել հուլիսի 29-ին։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 29-ին[2]։ Ֆիլմի արտադրության համար ծախսվել է 35 միլին դոլար, իսկ ֆիլմի շահույթը կազմել է ավելի քան 86 միլին դոլար[3]։ Ֆիլմը թողարկվել է ոչ միայն DVD-սկավառակի վրա, այլ նաև Blu-ray Discի [4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր դերասան Մայքլ Անգարանո։

Ուիլ Սթրոնգհոլդի ծնողները սովորական մարդիկ են, զբաղվում են անշարժ գույքի առք ու վաճառքով։ Բայց իրականում Սթրոնգհոլդները սուպերհերոսներ են, որոնք ամեն օր փրկում են աշխարհը։ Հայրը օժտված է գերուժով, իսկ մայրը կարողանում է թռչել։ Ծնողները երազում են, որ մի հրաշք օր աշխարհի փրկությունը փոխանցեն Ուիլին։ Տղային վիճակված էր հաճախել ոչ սովորական քոլեջ՝ հատուկ ուսումնական հաստատություն, որտեղ սովորեցնում են սուպերուժ։ Բոլորը սպասում են, որ Ուիլը կդառնա դպրոցի «աստղը»։ Նրա ծնողները ամենահայտնի և շատ սիրելի հերոսներ են։ Բայց Ուիլը օժտված չէր ոչ մի ունակությունով։ Եվ դեռ պարզ չէ, այդպես կլինի ընդմիշտ, թե՞ Ուիլի մոտ պարզապես դանդաղ զարգացում էր։ Դպրոցում նորեկներին սպասվում է ուժերի տեղաբախշում։ Նրանք բաժանվում են երկու խմբի․ հերոսներ և հերոսների օգնականներ։ Որտե՞ղ կգնա Ուիլը։ Առաջին իսկ օրվանից դպրոցում Ուիլը ձեռք է բերում սեր (քոլիջի ամենանշանավոր աղջիկ) և ոխերիմ թշնամի (չարագործի որդի, որին Ուիլի հայրը ուղարկել է բանտ)։ Ուիլին սպասվում է անցնել դժվարին փորձությունների միջով։ Նա պետք է գտնի իսկական ընկերներ և իսկական սեր։ Դե և իհարկե Ուիլը փրկում է իր ծնողներին (միևնույն ժամանակ նաև ամբողջ քոլեջը) վտանգավոր թշնամուց։

Դերասան Դերերում
Մայքլ Անգարանո Ուիլ Սթրոնգհոլդ (Ամրոց)
Դենիել Պանաբեյկեր Լեյլա Ուիլյամս
Կուրտ Ռասել Ստիվ Սթրոնգհոլդ (Ամրոց)
Քելի Փրեսթոն Ջոզի Սթրոնգհոլդ (Ամրոց)
Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ Գվեն Գրեյսոն
Ստիվ Ստիվեն Ուորեն Պիս(Վայնամիռ/Կռիվխաղաղություն)
Դի Դժեյ Դենիելս Իտան
Կելի Վից Մադժենտա(Ֆուկսիյա)
Նիկոլաս Բրաուն Զաք
Մալիկա Խակ Պենի
Ջեկ Սանդվիգ Խլիստ
Ուիլ Խարիս Միգ
Լինդա Կարտեր Տնօրեն(Տիկին Ամենակարող)
Բրյուս Կեմպբել Մարզիչ Բումեր
Կեվին Խեֆերնան Ռոն Ուիլսոն
Կլորիս Լիչմեն Բուժքույր
Ջիմ Ռաշ Պարոն Գրեյսոն
Դեյլ Ֆոլի Պարեն Բոյ
Կեվին Մակդոնալդ Պարոն Գլուխ
Պատրիկ Ուորբերտոն Դիկ Բոյնա

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 01. Bowling For Soup — I Melt With You
  • 02. They Might Be Giants — Through Being Cool
  • 03. Flashlight Brown — Save It For Later
  • 04. Christian Burns — Everybody Wants to Rule the World
  • 05. Steven Strait — One Thing Leads To Another
  • 06. The Click Five — Lies
  • 07. Vitamin C — Voices Carry
  • 08. Elefant — Please, Please, Please Let Me Get What I Want
  • 09. Cary Brothers — True
  • 10. Caleigh Peters — Just What I Needed
  • 11. Ginger Sling — Can’t Stop The World
  • 12. Keaton Simons — And She Was
  • 13. Skindred — Twist And Crawl

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Release dates for Sky High (2005). IMDb.com
  3. Box office / business for Sky High (2005). IMDb.com
  4. DVD details for Sky High (2005). IMDb.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]