Պեդրո Պասկալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պեդրո Պասկալ
Pedro Pascal by Gage Skidmore.jpg
Ծնվել է ապրիլի 2, 1975(1975-04-02) (44 տարեկան)
Ծննդավայր Սանտյագո, Չիլի
Կրթություն Թիշչ արվեստի դպրոց
Քաղաքացիություն Flag of Chile.svg Չիլի
Մասնագիտություն դերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան

Խոսե Պեդրո Բալմասեդա Պասկալ (իսպ.՝ José Pedro Balmaceda Pascal, ապրիլի 2, 1975(1975-04-02), Սանտյագո, Չիլի), չիլիական ծագմամբ ամերիկացի դերասան: Առավել հայտնի է Օբերին Մարտելի դերով, որը մարմնավորել է ամերիկյան HBO հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գահերի խաղը» հեռուստասերիալում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասկալը ծնվել է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում[1]: Նրա ծնունդից անմիջապես հետո ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Դանիայում՝ խուսափելով բռնապետ Աուգուստո Պինոչետի կողմնակիցների հետապնդումներից[2]: Պեդրոն իր մանկությունը անց է կացրել Կալիֆորնիայի Օրինջ շրջանում և Սան Անտոնիոյում[3]: Օրինջի շրջանի արվեստի դպրոցում և Տիշա արվեստների դպրոցում սովորել է դերասանական վարպետություն[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասկալը էպիզոդիկ դերեր է խաղացել այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Բաֆֆի՝ վամպիրների բնաջնջողը», «Լավ կին», «Հայրենիք», «Մենտալիստը», «Գրեյսլենդ» և այլ հեռուստասերիալներում[4]: 2011 թվականին նա հաջողությամբ անցել է «Հրաշք կինը» ֆիլմի ադապտացիայի քասթինգին[5], որը արդյունքում չի հեռարձակվել: 2014 թվականի ապրիլին սկսել է նկարահանվել «Գահերի խաղը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է արքայազն Օբերին Մարտելի դերը: Այս դերը նրան մեծ ճանաչում է բերել[6]:

Պասկալը ստացել է LA Drama Critics Circle Awards և Garland Award մրցանակներ՝ թատրոնում մարմնավորած դերերի համար: Նա խաղացել է Բրոդվեյի մի շարք թատրոնների ներկայացումներում, որոնք բեմադրվել էին Ջորդան Հարիսոնի, Նիլո Կրուսի, Ռոբերտո Ագիրե Սակասի, Տրիստ Բալդվինի, Դեյվիդ Գրինսփենի, Տերենս Մաքենլիի պիեսների մոտիվներով[7]: Պասկալը նյույորքյան LAByrinth Theater Company ակումբի անդամ է[8]:

2015 թվականի ապրիլին Պասկալը Հայդի Կլումի հետ միասին նկարահանվել է Սիա Ֆուրլերի «Fire Meet Gasoline» երգի տեսահոլովակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ito Robert (March 28, 2014)։ «A Lethal Prince, Even if a Bit Clumsy: Pedro Pascal Becomes Red Viper on 'Game of Thrones'»։ The New York Times։ Վերցված է May 27, 2014 
  2. 2,0 2,1 Broeske Pat H. (April 28, 2014)։ «The Viper Prince»։ Orange Coast։ Վերցված է May 27, 2014 
  3. McIntyre Gina (May 12, 2014)։ «'Game of Thrones': Red Viper actor Pedro Pascal hates spoilers too»։ Los Angeles Times։ Վերցված է May 27, 2014 
  4. Ng Philiana (November 5, 2012)։ «'The Good Wife' Actor Checks Into USA's 'Graceland' in Major Arc»։ The Hollywood Reporter։ Վերցված է May 30, 2013 
  5. Pedro Pascal Joins NBC's 'Wonder Woman' Pilot - Live Feed
  6. Hibberd James (June 28, 2013)։ «'Game of Thrones' casts major season 4 role: Oberyn the Red Viper -- EXCLUSIVE»։ EW.com։ Վերցված է June 30, 2013 
  7. Karam Edward։ «Pedro Pascal Takes A Direct Approach»։ Վերցված է June 30, 2013 
  8. «Company Members»։ LAByrinth Theater Company։ Վերցված է 4 June 2014