Գահերի խաղ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
Գահերի խաղ
Game of Thrones
Game of Thrones Poster.jpeg
Ժանր Դրամա
Ֆենտեզի
Ձևաչափ 1080i (HDTV)
Ստեղծող Դեյվիդ Բենիոֆ, Դ.Բ. Ուայս
Գլխավոր
դերերում
Շոն Բին, Նիկոլայ Կոստեր-Վալդաու, Փիթեր Դինքլեյջ, Էմիլիա Կլարկ, Լենա Հիդի, Իեն Գլեն, Քիթ Հարինգթոն, Սոֆի Թըրներ, Մեյսի Ուիլյամս, Այզեք Հեմփսթեդ-Ռայթ, Նատալի Դորմեր, Իվան Ռեոն, Դին-Չարլզ Չեպմեն, Էյդան Գիլեն, Հարրի Լլոյդ, Մարկ Էդդի, Ջոն Բրեդլի-Ուեսթ, Կոնան Սթիվենս, Էլլի Քենդրիկ, Սիբել Քեքլի, Ջոել Ֆրայ, Էյմի Ռիչարդսոն, Ջեմմա Ուիլան, Քոնլեթ Հիլ, Ջեյկոբ Անդերսոն, Սթիվեն Դիլլեյն, Ջերոմ Ֆլին, Ջո Դեմփսի, Ռորի Մակկան, Իեն Ուայթ, Քարիս վան Հաութեն, Ալֆի Ալեն, Կրիրիան Հայնդս, Գվենդոլին Քրիստի, Ռիչարդ Մեդլեն, Լեսլի Ռոուզ, Քերի Ինգրամ, Լիամ Կանինգհեմ, Ջեյսոն Մամոա, Միշել Ֆեիրլի, Քլայվ Ռասել, Դեյվիդ Բրեդլի, Հաֆտոր Յուլիուս Բյորնսոն, Ջեսիկա Հենվիք, Քրիստոֆեր Հիվյու, Ջեք Գլիսոն, Չարլզ Դենս, Ջեյմս Կոսմո, Թոմ Վլաշիխա, Ունա Չապլին, Հաննա Մյուրեյ, Մայքլ Մաքելհաթոն, Միխիլ Հյոյսման, Նատալի Էմանուել, Ինդիրա Վարմա և Ջոնաթան Փրայս
Երաժշտություն Ռամին Ջավադի
Երկիր ԱՄՆ
Լեզու անգլերեն
Հեռուստաալիք HBO
Եթերաշրջանների քանակ 6
Սերիաների քանակ 60
Պրոդյուսեր Դեյվիդ Բենիոֆ,Դ.Բ. Ուայս
Ռեժիսոր Թիմ Վան Փաթթեն, Բրայան Կիրկ, Դանիել Մինախան,Ալան Թելյոր
Սցենարիստ Ջորջ Ռ.Ռ. Մարտին (վիպաշար), Դեյվիդ Բենիոֆ,Դ.Բ. Ուայս
Ընկերություն HBO
Պատկերի ձևաչափ 1080i (16:9 HDTV)
Ձայնի ձևաչափ Dolby Digital 5.1
Էկրաններին է Ապրիլի 17, 2011-ից
Սերիայի տևողություն 51-65 րոպե
Կարգավիճակ Ընթացիկ
[hbo.com/game-of-thrones Կայք-էջ] IMDb

«Գահերի խաղ» (անգլ.՝ Game of Thrones), ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալ, ստեղծված գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանուները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։ 2011 թվականի ապրիլի 19-ին, առաջին էպիզոդի ցուցադրումից հետո, արդեն իսկ հաստավել է երկրորդ եթերաշրջաի նկարահանումը[1]։ 2012 թվականի ապրիլի 1-ին տեղի է ունեցել երկրորդ եթերաշրջանի պրեմիերան։ Երրորդ եթերաշրջանը հեռուստատեսային էկրաններին է բարձրանում 2013 թվականի մարտի 31-ին, իսկ 2014 թվականի ապրիլի 6-ին ցուցադրվեց չորրորդ եթերաշրջանի անդրանիկ սերիան։ Պրեմիերայից երկու օր անց «HBO»-ն հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել հինգերորդ և վեցերորդ եթերաշրջանները։[2] Հինգերորդ եթերաշրջանի վերջին սերիան հեռարձակվեց 2015 թվականի հունիսի 14-ին, որից հետո հայտարարվեց վեցերորդի նկարահանումների մասին։[3]

Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս գեղարվեստական մայրցամաքներում՝ տասնամյակ տևած ամառվա վերջին։ Ամբողջ սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջին գիծը պատմում է Վեսթերոսի մեծ մասը զբաղեցնող յոթ թագավորությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ կառավարող դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքը Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեսթերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող երկարատև և ցրտաշունչ ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։

Հեռուստասերիալը համընդանուր ուշադրության է արժանացել և ունի միջազգային երկրպագուների խոշոր բանակ։ Քննադատների շրջանում այն մեծամասամբ դրական արձագանքների է արժանացել, թեև առանձնակի քննադատության են արժանացել հեռուստասերիալում առկա մերկության և բռնության (այդ թվում՝ սեռական ոտնձգության) բավականին արտահայտիչ տեսարանները։

Արժանացել է ռեկորդային 38 պրայմթայմ Էմմի մրցանակի (այդ թվում երկու տարի անընմեջ՝ «լավագույն հեռուստադրամա» անվանակարգում)։ Արժանացել է նաև երեք Հյուգոյի մրցանակի՝ «լավագույ դրամատիկական ներկայացում» (2012-2014) անվանակարգում, Փիբոդիի մրցանակի (2011), ինչպես նաև չորս անգամ առաջադրվել Ոսկե գլոբուսի՝ «լավագույն հեռուստադրամա» անվանակարգում (2012, 2015, 2016, 2017)։ Անհատական մրցանակների են արժանացել բազմաթիվ դերասաններ։ Թիրիոն Լանիստերին մարմնավորելու համար, Փիթեր Դինքլեյջը 2011 և 2015 թվականներին արժանացել է պրայմթայմ Էմմի մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան հեռուստադրամայում», իսկ 2012 թվականին՝ Ոսկե գլոբուսի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգերում։ Պրայմթայմ Էմմի մրցանակի են առաջադրվել նաև Լինա Հիդին, Քիթ Հարինգթոնը, Մեյզի Ուիլյամսը, Դայանա Ռիգը և Մաքս ֆոն Սյուդովը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալում օգտագործված զենքերից որոշները

Գահերի խաղի սյուժեն բավական ճշտգրտորեն ներկայացնում է «Սառույցի և Հրո Երգ» սագայի դեպքերը[4]: Դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս մայրցամաքներում, որտեղ ազնվական ընտանիքները պայքար են մղում հանուն Երկաթե գահի։ Իրադարձությունները մեկ տանում են դեպի սառուցյալ Հյուսիս, մեկ՝ արևելյան, շոգ մայրցամաք Էսսոս։[5] Առաջին սեզոնը հեպտոլոգիայի առաջին վեպի հավատարիմ ադապտացիան է։ Հաջորդ սեզոնները, սակայն, սկսում են նշանակալիորեն տարբերվել գրքերի իրադարձություններից։ Համաձայն Դեյվիդ Բենիոֆի. «Հեռուստասերիալը ադապտացնում է սերիաները որպես մի ամբողջություն և հետևելով քարտեզին, որ Մարթինը տրամադրել է մեզ, ինչպես նաև՝ հիմնաքարերի վրա հենվելով, սակայն բնավ պարտադիր չէ ճանապարհին յուրաքանչյուր կանգառը ճշտգրիտ ադապտացնել»:[6]

Վեպերն ու դրանց ադապտացիան իրենց կերպարների, վայրերի և իրադարձությունների ներշնչանքն են գտել եվրոպական պատմության մեջ։[7] Վեպերի գլխավոր հիմքը անգլիական Վարդերի պատերազմն է[8] Լանքաստերների և Յորքերի միջև, որոնք ազդեցություն են թողել Մարթինի Լանիստերների և Սթարքների վրա։ Վեսթերոսի մեծ մասը՝ իր դղյակներով և ասպետական մրցություններով, հիշեցնում է ուշ միջնադարյան Եվրոպան։ Սերսիի կերպարն իր հիմքում ունի Իզաբելլային՝ «Ֆրանսիայի գայլուհուն»:[7]

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեզոն Սերիաներ Պրեմիերան Սեզոնի ավարտը
1 10 Ապրիլի 17, 2011 Հունիսի 19, 2011
2 10 Ապրիլի 1, 2012 Հունիսի 3, 2012
3 10 Մարտի 31, 2013 Հունիսի 9, 2013
4 10 Ապրիլի 6, 2014 Հունիսի 15, 2014
5 10 Ապրիլի 12, 2015 Հունիսի 14, 2015
6 10 Ապրիլի 24,2016[9] Հունիսի 26, 2016
7 7[10] Գարուն, 2017[11] 2017
8[12] 6[13] 2018 2018

Կերպարներն ու դերասանական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Դինքլեյջը կատարում է գլխավոր հերոսներից մեկի՝ Թիրիոն Լանիստերի դերը

Ինչպես վիպաշարում, այնպես էլ հեռուսասերիալում առկա են աննկարագրելի մեծ քանակությամբ կերպարներ, որոնք վիճելիորեն ամենաշատն են ողջ հեռուստատեսության պատմության մեջ։[14] Միայն երրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ հիմնական դերասանական կազմը բաղկացած է եղել257 հոգուց։[15] Ստորև ներկայացված են կենտրոնական կերպարները և նրանց մարմնավորող դերասանները։[16]

Լորդ Էդդարդ (Նեդ) Սթարքը, ում դերը խաղում է Շոն Բինը, Սթարքների ընտանիքի հայրն է և Հյուսիսի պահապանը։ Սթարքերի ընտանիքի գրեթե բոլոր անդամները սերիալի ողջ տևողության ընթացքում կենտրոնական կերպարներ են։ Էդդարդն ու նրա կին Քեթլինը, ում դերը խաղում է Միշել Ֆեյրլին, ունեն հինգ զավակ՝ ավագ որդի Ռոբը (Ռիչարդ Մեդլեն), նրբագեղ Սանսան (Սոֆի Թըրներ), տղայական վարքագծով Արյան (Մեյզի Ուիլյամս), արկածասեր Բրանը (Այզեք Հեմփսթիդ-Ռայթ) և կրտսեր որդին՝ Ռիքոնը (Արթ Փարքինսոն)։ Էդդարդի ապօրինի որդի Ջոն Սնոուն (Քիթ Հարինգթոն) և նրա ընկեր Սամվել Թարլին (Ջոն Բրեդլի) ծառայում են Գիշերային հենակետում՝ լորդ-կառավարիչ Ջեոր Մորմոնթի (Ջեյմս Քոսմո) ղեկավարության ներքո։ Խարտիշահեր Իգրիթը (Ռոուզ Լեսլի), ով Մեծ պատնեշի հակառակ կողմում բնակվող վայրենիներից է, Ջոն Սնոուի ռոմանտիկ հետաքրքրության առարկան է, մինչ Սեմը սիրահարվում է Գիլիին (Հաննա Մյուրեյ) մասին։[17]

Սթարքների հետ կապ ունեցող կերպարներից են Թեոն Գրեյջոյը (Ալֆի Ալլեն), ինչպես նաև Էդդարդի վասսալ Ռուս Բոլթոնը (Մայքլ ՄաքԷլհաթթոն) և նրա սադիստիկ ընկեցիկ Ռամզի Բոլթոնը/Սնոուն (Իվան Ռեոն)։ Ռոբը խռովության ժամանակ սիրահարվում է բուժքույր Թալիսա Մեյգիրին (Ունա Չապլին), իսկ Արյան ընկերանում է Գենդրիի (Ջոու Դեմփսի) և մարդասպան Ժաքեն Հ՛գարի (Թոմ Վլասչիլա) հետ։ Քեթլինը ծանոթանում է կին թիկնապահ Բրիեն Թարթի հետ (Գվենդոլին Քրիսթի[17]

Մայրաքաղաք Քինգս Լանդինգում Էդդարդի հին ընկեր արքա Ռոբերթ Բարաթեոնը (Մարք Էդդի) իր անսեր ամուսնական կյանքն է անցկացնում Սերսի Լանիստերի (Լինա Հիդի) հետ, ով գաղտնի սիրային կապի մեջ է իր երկվորյակ եղբոր՝ արքայի թիկնազորային Ջեյմի Լանիստերի (Նիկոլայ Կոստեր-Վալդաու) հետ։ Նա ատում է իր կրտսեր եղբորը՝ գաճաճ Թիրիոն Լանիստերին (Փիթեր Դինքլեյջ), ով ամենուր իր սիրուհի Շեյի (Սիբել Քեքիլի) և թիկնապահ Բրոնի (Ջերոմ Ֆլին) ուղեկցությամբ է։ Լանիստերների եռյակի հայրը աննկարագրելիորեն հարուստ ու արյունարբու Թայվին Լանիստերն է (Չարլզ Դենս)։ Սերսին ու Ջեյմին ունեն երեք զավակ՝ սադիստիկ հակումներով ինքնահավան Ջոֆրին (Ջեք Գլիսոն), բարեսիրտ Թոմենը (Դին-Չարլզ Չեփմեն) և բարեկիրթ Մայրսելան (Նել Թայգեր Ֆրի)։ Ջոֆրիի պահակազորի առավել նշանակալի անդամն է Սանդոր Քլիգեյնը՝ «շուն» մականվամբ (Ռորի ՄաքՔան)։

Արքայի Փոքր խորհուրդի կազմում են Դրամների տիրակալ Պիտեր «Ճկույթ» Բեյլիշը (Էյդեն Գիլեն) և Շշուկների Տիրակալ, ներքինի լորդ Վարիսը (Քոնլեթ Հիլ)։ Ռոբերտի եղբայր Ստանիս Բարաթեոնը (Սթեֆեն Դիլլեյն) ընդունել էր Ռ՛հլորի կրոնն ու առաջնորդվում քրմուհի Մելիսանդրայի (Սերիս վան Հուտեն) և նախկին մաքսանենգ Դավոս Սիվարտի (Լայամ Քանինգհեմ) խորհուրդներով։ Թայրելների հարուստ ընտանիքը արքունիքում ներկայացված է նպատակասլաց Մարջերի Թայրելով (Նատալի Դորմեր) և նրա ասպետ եղբայր, նույնասեռական հակումներով Լորաս Թայրելով (Ֆին Ջոնս)։ Միևնույն ժամանակ Դորնում Էլարիա Սենդը (Ինդիրա Վարմա), ամուսնու՝ Օբերին Մարտելի սպանության համար, պլանավորում պլանավորում է վրեժ լուծել Լանիստերներից։

Էսսոսում Վիզերիս Թարգարիենը (Հարրի Լլոյդ) և նրա քույր Դեյեներիսը (Էմիլիա Քլարկ) փորձում են ողջ մնալ և զորք հավաքել՝ Երկաթե Գահը վերադարձնելու համար։ Դեյեներիսին եղբայրն ամուսնացնում է քոչվոր դոթրակիներիի առաջնորդ Խալ Դրոգոյի հետ (Ջեյսոն Մոմոա), իսկ նրան ուղեկցում են Սըր Ջորահ Մորմոնտը (Իեյն Գլեյն), թարգմանչուհի Միսսանդին (Նատալի Էմմանուել) և վարձու զինվոր Դարիո Նահարիսը (Միխիլ Հյույսման

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղացքն ու զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ. Բ. Ուեիսն ու Դեյվիդ Բենիոֆը ստեղծել են հեռուստասերիալը, գրել սցենարի մեծ մասն ու եղել են սերիաներից որոշների ռեժիսորները

Համաձայն Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեիսի, երկուսն էլ հանգել էին Մարթինի վիպաշարը էկրանավորելու մտքին 2006 թվականին, երբ Բենիոֆը կարդաց առաջին գիրքը։ Նա կիսվեց իր տպավորություններով Ուեիսի հետ, ով ավարտեց 1000 էջանոց գիրքը «երևի 36 ժամում»:[18] Նրանք հեշտորեն պիլոտային սյուժեն ներկայացրին «HBO» հեռուստաալիքին և համոզեցին Մարթինին հինգ ժամանոց հանդիպման գալ «Սանտա Մոնիկա Բուլվար» ռեստորանում։ Բենիոֆն ասել է, որ նրանք կարողացան գրավել Մարթինին՝ նրա տված «Ո՞վ է Ջոն Սնոուի մայրը» հարցին իրենց տված պատասխանի շնորհիվ։[18]

Հեռուստասերիալի զարգացումը սկսվեց 2007 թվականի հունվարին։[19] «HBO» հեռուստաալիքը վարձեց Բենիոֆին ու Ուեիսին որպես սցենարիստներ և համապրոդյուսերներ, և հանձնարարեց նրանց մի ամբողջ գիրքը համապատասխանեցնել մեկ եթերաշրջանի։[19] Ի սկզբանե պլանավորված էր, որ Բենիոֆն ու Ուեիսը գրելու էին բոլոր էպիզոդների սցենարը՝ բացի մեկից, որը պիտի գրեր ինքը՝ Մարթինը։[19][20]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականին ավելի քան 150 ընտանիքներ իրենց աղջիկ երեխաներին տվել են Խալիսի անունը։
  • ԱՄՆ-ում մեծ ժողովրդայնություն է ձեռք բերում նաև Արյա աղջկա անունը։
  • Դերասանուհի Գվենդոլին Քրիստին, ով խաղում է Բրիենի դերը, չգիտի իր ծննդյան ճիշտ օրը։
  • Այն շնագայլը, որը սերիալում պատկանում էր Սանսա Սթարքին, դերասանուհի Սոֆի Թըրները վերցրել է իրեն` անվանելով նրան Զունի։
  • Դերասանուհի Ունա Չապլինը, ով խաղացել է Ռոբ Սթարքի կնոջ դերը, լեգենդար դերասան Չարլի Չապլինի թոռնուհին է։
  • Իսկ Հարի Լլոյդը, ով Առաջին եթերաշրջանում խաղացել է Վիզերիս Թարգարիենի դերը Չարլզ Դիքենսի սերնդից է։
  • Ձիու սիրտը, որը Դեյեներիս Թարգարիենը ուտում է ամուսնությունից հետո իրականում մարմելադ է։
  • Կեղծ էր նաև Թիրիոնի կերած միսը, քանի որ դերասանը բուսակեր է։
  • Թեոն Ալֆի Ալենը Անգլիայում հայտնի երգչուհի Լիլի Ալենի հարազատ եղբայրն է։
  • Թոմաս Սանգստերը, ով խաղացել է 13-ամյա Ջոյեն Ռիդի դերը, նկարահանման պահին 23 տարեկան էր։
  • Դոթրակերեն լեզուն ստեղծվել է հենց հեռուստասերիալի համար. այն ներկայումս ավելի քան 3000 բառ ունի։
  • Լեզվի ստեղծման համար օգտագործվել են ռուսերեն, թուրքերեն, էստոներեն լեզուները։
  • Սանսա և Արյա «քույրերի» դերակատարները իրական կյանքում մտերիմ ընկերուհիներ են։
  • Փիթեր Դինքլեյջը (Թիրիոն Լանիստեր) միակ դերասանն է, ում դերը ընտրել է հենց ինքը` Մարտինը և որոշումը եղել է անփոփոխ։
  • Էմիլիա Քլարկը երբեք չի ներկել մազերը. հեռուստասերիալում դերասանուհին կեղծամով է։
  • Սոֆի Թըրները (Սանսա Սթարք) եղել է շիկահեր, սակայն նկարահանումների համար մազերը ներկել է կարմիր։
  • Ջորջ Մարթինն արդեն որոշել է, թե ինչպես է վերջանալու պատմությունը և նախապես տեղեկացրել պրոդյուսերներին՝ այն դեպքի համար, եթե չհասցնի վերջացնել գիրքը։
  • Դերասաններից մեծ մասը չեն կարդացել գրքերը, քանի որ վախենում են ժամանակից շուտ իմանալ իրենց կերպարի ավարտը։
  • Մեյստեր Էյմոնի դերակատարը իրականում նույնպես կույր է։
  • Առաջին էպիզոդից հետո Ջեք Գլիսոնը, ով կատարում է Ջոֆրիի դերը նամակ է ստացել Մարտինից, որտեղ գրված է եղել հետևյալը. «Շնորհավորում եմ, Ձեզ իսկապես բոլորը ատում են»:
  • Առաջին եթերաշրջանում կտրված գլուխներից մեկը եղել է ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կերպարանքով. աշխատակիցներն արդեն ներողություն են խնդրել միջադեպի համար։
  • Առաջին եթերաշրջանում գայլերի փոխարեն եղել են շներ։
  • Չորրորդ եթերաշրջանում շներին փոխարինում են իրական գայլերը, սակայն համակարգչային հնարքներով մի փոքր մեծացրած։
  • Միշել Ֆեիրլին, ով կատարել է Քեյթիլին Սթարքի դերը, մարմնավորել է նաև Հերմիոնա Գրեյնջերի մորը «Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1» ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Seidman Robert (ապրիլի 19, 2011)։ «Updated: HBO Renews "Game of Thrones" For Second Season; Premiere Grossed 4.3 Million on HBO Sunday Night»։ TV by the Numbers։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-06-ին։ Վերցված է ապրիլի 20, 2011 
  2. Goldman Eric (ապրիլի 8, 2014)։ «Game of Thrones Renewed for Season 5 and Season 6»։ IGN։ Վերցված է ապրիլի 8, 2014 
  3. Goldman Eric (ապրիլի 8, 2014)։ «Game of Thrones Renewed for Season 5 and Season 6»։ IGN։ Վերցված է ապրիլի 8, 2014 
  4. Martin, George R. R. (January 18, 2007). "HBO options Ice & Fire". GeorgeRRMartin.com. Retrieved March 31, 2013.
  5. Martin, George R. R. (July 16, 2010). "From HBO". Not a Blog. Retrieved March 14, 2013.
  6. Hibberd, James (March 17, 2015). "Game of Thrones showrunners answer burning season 5 questions". Entertainment Weekly. Retrieved March 18, 2015.
  7. 7,0 7,1 Holland, Tom (March 24, 2013). "'Game of Thrones is more brutally realistic than most historical novels'". The Guardian (London). Retrieved March 24, 2013.
  8. Orr, David (August 12, 2011). "Dragons Ascendant: George R. R. Martin and the Rise of Fantasy". New York Times. Retrieved March 24, 2013. Martin's books are essentially the War of the Roses with magic
  9. «Shows A-Z - game of thrones on hbo | TheFutonCritic.com»։ www.thefutoncritic.com։ Վերցված է 2016-05-24 
  10. Birnbaum Debra (2016-04-14)։ «‘Game of Thrones’ Creators Mull Shorter Final Seasons (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2016-05-24 
  11. «Season 7»։ Game of Thrones Wiki։ Վերցված է 2016-05-24 
  12. «Game of Thrones likely to be renewed for a 7th AND 8th season | Watchers on the Wall | A Game of Thrones Community for Breaking News, Casting, and Commentary»։ Watchers on the Wall (en-US)։ 2016-01-08։ Վերցված է 2016-05-24 
  13. «There could be far fewer episodes of Game of Thrones left than you think»։ The Independent (en-GB)։ 2016-04-15։ Վերցված է 2016-05-24 
  14. Hibberd, James (May 29, 2012). "'Game of Thrones' scoop: Season 3 character list revealed -- EXCLUSIVE". Entertainment Weekly. Retrieved March 5, 2013.
  15. "Season 3: By the Numbers". Making Game of Thrones. November 2, 2012. Retrieved November 3, 2012.
  16. "More Details on the Return of Game of Thrones" (Press release). HBO (via ComingSoon.net). Retrieved March 13, 2013.
  17. 17,0 17,1 "Game of Thrones: Cast". HBO. Retrieved May 18, 2015.
  18. 18,0 18,1 Mitchell, Elvis (May 8, 2013). "UpClose: Game of Thrones with David Benioff and D.B. Weiss (FULL LENGTH)". KCRW. Retrieved May 15, 2013. At about 2:50.
  19. 19,0 19,1 19,2 Fleming, Michael (January 16, 2007). "HBO turns Fire into fantasy series". Variety. Archived from the original on May 16, 2012. Retrieved March 2, 2010.
  20. Benioff, David; D. Weiss (November 19, 2008). "Hello from Benioff and Weiss". A Song of Ice and Fire. Westeros.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]