Jump to content

ԱՄՆ-ի բնական պատմության ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի բնական պատմության ազգային թանգարան
Տեսակբնագիտական թանգարան և տեսարժան վայր
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՎաշինգտոն[2][1]
ՎայրNational Mall?[2]
Կազմված էNational Anthropological Archives?[3], Human Studies Film Archives?[3], Global Volcanism Program? և Smithsonian Marine Station at Fort Pierce?[4]
Մասն էՍմիթսոնյան ինստիտուտ[5]
Պատկանում էՍմիթսոնյան ինստիտուտ[6]
Հասցե10th St & Constitution Ave NW, Washington, DC 20560[2][7]20560[2][7]
Հիմնադրվել էմարտի 17, 1910[6]
Այցելուներ6 900 000 ± 50 000 մարդ (2015)[8]
ՏնօրենKirk R. Johnson?[9] և Richard S. Fiske?[10]
Կայքnaturalhistory.si.edu(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

ԱՄՆ-ի բնական պատմության ազգային թանգարան, (անգլ.՝ National Museum of Natural History) Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող թանգարան։ Այն կառավարվում է Սմիթսոնյան ինստիտուտի՝ ամերիկյան հետազոտական և հանրաճանաչության ամենակարևոր հաստատություններից մեկի կողմից, որն իր մեջ ներառում է բազմաթիվ այլ թանգարաններ՝ Ամերիկյան պատմության ազգային թանգարան, Արվեստի և արդյունաբերության տաղավար և այլք։

Միացյալ Նահանգների բնական պատմության ազգային թանգարանը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։

Սմիթսոնյան ինստիտուտը, նախքան բնական պատմության մեջ մասնագիտացված թանգարան լինելը, 1846 թ.-ին, իր հիմնադրման հենց սկզբում, որոշել էր օժտել իրեն, այսպես կոչված, «ազգային» թանգարանով։ Շինարարությունն ավարտվելուց հետո ազգային թանգարանը իր դռները բացեց 1858 թ.-ին։ Սմիթսոնյան ինստիտուտի շենքը հանդիսանում է հաստատության ներկայիս կենտրոնը, որը հայտնի է որպես « Ամրոց »։ 19-րդ դարի այս ազգային թանգարանը բնության թանգարան չէր, որը խիստ մասնագիտացված էր բնական պատմության մեջ, այն իրար հետ բերեց Սմիթսոնյան բնական պատմության նմուշներ,նաև այլ հավաքածուներ, որոնք կապ չունեինբնական գիտությունների հետ։ Անցան տարիներ. տարածքի անհրաժեշտություն եղավ, և հավաքածուների մի մասը ուղարկվեց 1879 թ.-ին կառուցված նոր շենք։ Այս շենքը ներկայումս հանդիսանում է Արվեստի և արդյունաբերության տաղավար։

Ժամանակի ընթացքում հավաքածուները տեղավորելու համար կրկին տարածքի անհրաժեշտություն է առաջացել և 1902 թվականի հունիսի 28-ին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց նոր շենքի կառուցմանը։ 1910 թվականի մարտի 17-ին շենքն իր դռները բացեց այցելուների առջև։

Ընդհանուր նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուները այժմ հասել են 125 միլիոն նմուշի։ Հավաքածուները ներառում են ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների նմուշներ, ինչպես նաև հանածոներ, հանքանյութեր, միներալներ և ապարներ, ազգագրական առարկաներ։

Այս թանգարանը երկրորդ ամենահայտնի հաստատությունն է Սմիթսոնյան կառույցների շրջանում։ Բացի հասարակության համար բաց հավաքածուներից, այն նաև կարևոր հետազոտական կենտրոն է, որտեղ աշխատում են 185 գիտնական[11]։

Հավաքածուներում ընդգրկված են մասնավորապես դինոզավրերի 46 տիպի ամբողջական նմուշներ ( Ստեգոզավր, Կամպտոզավր ..):

Թանգարանի ամենահայտնի կտորներից է «Հոուփի ադամանդը», որը տեսնելու են գալիս տարեկան 6 միլիոն այցելուներ, Լուվրում գտնվող Մոնա Լիզա կտավից հետո (տարեկան 8 միլիոն այցելու )[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ-ի բնական պատմության ազգային թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ-ի բնական պատմության ազգային թանգարան» հոդվածին։