Գաբրիելա Ուայլդ
| Ծնվել է | ապրիլի 8, 1989 (37 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Բեյսինգսթոուք, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն |
| Կրթություն | Հիթֆիլդի դպրոց, Ասքոթ, Windlesham House School? և Սուրբ Սուիթանի դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
| Ծնողներ | հայր՝ John Anstruther-Gough-Calthorpe?[1], մայր՝ Vanessa Hubbard?[1] |
| Ամուսին(ներ) | Alan Pownall? |
| Երեխա(ներ) | Sasha Blue Pownall?[1] |
Գաբրիելա Զանա Վանեսա Անսթրոթեր-Գաֆ-Քելթրոփ (անգլ.՝ Gabriella Zanna Vanessa Anstruther-Gough-Calthorpe)[2], հայտնի է նաև Գաբրիելա Քելթրոփ[3] անունով։ Անգլիացի մոդել և դերասանուհի է, ով նկարահանվել է «Հրացանակիրները», «Քերրի» և «Անվերջ սեր» ֆիլմերում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուալդը ծնվել է Բասինգսթոուքում։ Նա սերում է ազնվական Գաֆ-Քելթրոփ ընտանիքից[4]։ Նրա հայրը՝ գործարար Ջոն Անսթրոթեր-Գաֆ-Քելթրոփը Watermark Group-ի նախկին նախագահն է և բարոնետ Ֆիցրոյ Անսթրոթեր-Գաֆ-Քելթրոփի թոռն է։ Նրա մայրը՝ Վանեսա Մերի Թերեզան, Դայ Լյուլենի նախկին կինն է։ Ուալդի նախնիներից է Մոնտագյու Բերտին՝ Աբինգդոնի 6-րդ կոմսը։ Ուալդի մայրական տատի ծնողներն էին Բերնարդ Ֆիցալան-Հոուարդը՝ Գլասոպի 3-րդ բարոն Հոուարդը և Մոնա Ֆիցալան-Հոուարդը՝ Բեամոնթի 11-րդ բարոնուհին։
Ուալդը ունի կրտսեր քույր՝ Օքտավիան և հինգ խորթ եղբայրներ և քույրեր։ Օլիվիա և Արաբելա Լյուլինները, իր մոր առաջին ամուսնությունից և Ջորջիանան, Իզաբելան և Յակոբին իր հոր առաջին ամուսնությունից։
Ուալդը հաճախել է Հեդֆիլդի, ապա Սուրբ Սվիթոն դպրոց, այդ ընթացքում զբաղվել է մոդելի կարիերայով։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուալդը սկսել է իր կարիերան որպես մոդել։ 2009 թվականի դեկտեմբերին Ուալդը արեց իր դերասանական կարիերայի դեբյուտը նկարահանվելով «Համադասարանցիները 2։ Ոսկե Ֆրիտոնի լեգենդը» արկածային կատակերգությունում։ 2010 թվականի մայիսին նա նկարահանվել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալում[5]։ 2010 թվականի դեկտեմբերին Ուալդը նկարահանվել է «Հրացանակիրները» արկածային ֆիլմում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուալդը ամուսնացել է երաժիշտ Ալան Փոունալի հետ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին։ Նրանք ունեն մեկ որդի՝ Սաշա Բլյու Փոունալը, ով ծնվել է 2014 թվականի փետրվարի 3-ին[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|
| 2009 | Համադասարանցիները 2։ Ոսկե Ֆրիտոնի լեգենդը | Սեֆի | |
| 2011 | Հրացանակիրները | Կոնստանս Բոնացիո | |
| 2012 | Երկրորդ Մաեստրո | թավջութակահար | Կարճամենտրաժ ֆիլմ |
| 2013 | Քերրի | Սյու Սնել | |
| 2014 | Անվերջ սեր | Ջեյդ Բափերֆիլդ | |
| 2014 | Սքվեթինգ | Քելեյ |
Հեռուստասերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|
| 2010 | Դոկտոր Ով | Վամպիր աղջիկ | |
| 2012 | Սև Ձի | Վինտեր-Լի Քարթեգեն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Lundy D. R. The Peerage
- ↑ «Ուալդ անգլիական ծաղիկ». Vanity Fair. 2014 թ․ փետրվար.
- ↑ «Գաբրիելա Քալթրոփ - FMD». Fashion Model Directory. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Hermione Eyre (2009 թ․ ապրիլի 12). «Սուրբ Տրինիանի Սրբերը և մեղավորները». This Is London. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Վենեսիայի Վամպիրները». Doctor Who. Սերիա 6. 2010 թ․ մայիս. BBC.
{{cite episode}}: Unknown parameter|seriesno=ignored (|series-number=suggested) (օգնություն) - ↑ «Փոունալ». Daily Telegraph. 2014 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Ուայլդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Ապրիլի 8 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Անգլիացի մոդելներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի հեռուստատեսային դերասանուհիներ