Jump to content

Գալ Գադոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալ Գադոտ
եբրայերեն՝ גל גדות
Ծնվել էապրիլի 30, 1985(1985-04-30)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՊետահ Տիկվա, Իսրայել[2]
ԿրթությունReichman University? (անհայտ)[3]
Քաղաքացիություն Իսրայել
ԱզգությունԻսրայելի հրեաներ և աշկենազի
Կրոնհուդայականություն[4][3]
Մասնագիտությունմոդել, ֆոտոմոդել, կինոպրոդյուսեր, beauty pageant winner, հեռուստատեսային դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, brand ambassador, կինոդերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի, դերասանուհի, runway model, Q12411673? և Հայտնի անձանց մարքեթինգ
Ամուսին(ներ)Yaron "Jaron" Varsano?[5]
Երեխա(ներ)Maya Varsano?[6] և Alma Varsano?[6]
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԻսրայելի պաշտպանության բանակ[3]
galgadot.com

Գալ Գադոտ (եբրայերեն՝ גל גדות , ապրիլի 30, 1985(1985-04-30)[1], Պետահ Տիկվա, Իսրայել[2]), իսրայելացի դերասանուհի և մոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալ Գադոտը ծնվել է 1985 թվականի ապրիլի 30-ին, Իսրայելի Ռոշ ՀաԱյին քաղաքում։ 2004 թվականին, երբ նա 18 տարեկան էր, հաղթող է ճանաչվում «Միսս Իսրայել» գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթում և ներկայացրել էր իր երկիրը Միսս Տիեզերք-ում, որը կայացել էր Էկվադորում։ Մրցույթից հետո նա ստացել է բազում առաջարկներ նկարահանվելու և՛ իսրայելական (Elite, Սուպեր-Ֆարմ), և եվրոպական (La Perla Lingerie, Arena, Danza, Esprit) ընկերությունների գովազդներում։ Գադոտը նկարահանվում է նաև նորաձևության ամսագրերում։ 2007 թվականին Գալը մասնակցել է «Maxim» ամսագրի լուսանկարահանումներին, որը կազմակերպվել էր Իսրայելի մոդելների համար։ Լուսանկարահանումների իմաստն այն էր, որ մոդելներն Իսրայելի բանակում անցնեին զինվորական ծառայության։

Գալ Գադոտի լուսանկարը հայտնվել է New York Post-ի առաջին էջում[8]։

Գալի առաջին դերը եղել է «Բուբոտ» ֆիլմում։ 2008 թվականին նկարահանվել է «Ֆորսաժ 4» ֆիլմում[9][10]։ Այդ թվում նաև նկարահանվել է «Ֆորսաժ 5» (2011), «Ֆորսաժ 6» (2013) ֆիլմերում[11]։

2013 թվականին նա հաստատել է Զակ Սնայդերայի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում, որտեղ կերտելու է Հրաշք կնոջ դերը (2016 թվականին)[12]։ 2014 թվականի հունվարին նա ստորագրել է համաձայնագիր «Արդարության լիգան» և «Հրաշք կին» ֆիլմերում նկարահանվելու համար[13][14][15]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆորսաժ 4» ֆիլմի նկարահանումների ժամանակ նրան նկատել է իսրայելացի բիզնեսմեն Յարոն Վերսանոն։ 2009 թվականի սեպտեմբերի 29-ին զույգերը ամուսնացան։ Հայտնի էր, որ 2011 թվականին նրանք սպասում էին իրենց առաջնեկին[16]։ Նոյեմբեր ամսին նրանք աղջիկ են ունենում, ում անունը դնում են Ալմոյ[17]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2007ՏիկնիկներBubotՄարիամ Ելկայամ
2009Ֆորսաժ 4Fast & FuriousԺիզեր Յաշար
2009ԱնտուրաժEntourageԼիզա
2009Գեղեցիկ կյանքThe Beautiful Life: TBLՕլիվիա
2010Անմիտ ժամադրությունDate NightՆատանյա
2010Օրվա ասպետըKnight and DayՆաոմի
2011Ֆորսաժ 5Fast FiveԺիզեր Յաշար
2011ԹռչունըAsfurԿիկա
2013Ֆորսաժ 6Fast & Furious 6Ժիզեր Յաշար
2014Շոշանույին հարված տալովKicking Out ShoshanaՄիրիթ
2016Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսինBatman v Superman: Dawn of JusticeԴիանա Պրինս
2016ՀանցագործըCriminal
2017Հրաշք կինըWonder WomanԴիանա Պրինս
2017Արդարության լիգաJustice LeagueԴիանա Պրինս
2020 Հրաշք կին 1984 Wonder woman 1984 Դիանա Պրինս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  2. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #115990975X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 1 2 3 https://www.ynet.co.il/articles/0,7340,L-3868197,00.html
  4. https://www.marathi.tv/actrices/gal-gadot-biografia/
  5. https://dailyentertainmentnews.com/movies/yaron-varsano-wonder-woman-actress-gal-gadots-husband/
  6. 1 2 https://www.jpost.com/breaking-news/gal-gadot-gives-birth-to-new-baby-girl-672388
  7. https://www.lyndacarter.com/press/gal-gadot-makes-times-100-most-influential-people-list-and-lynda-carter-wrote-her-article/
  8. Прекрасная Галь
  9. «IGN: New Furious Babe». Movies.ign.com. 4 марта 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  10. «Gal Gadot: Too fast too furious?». Israelenews.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  11. Shechnik, Raz (2013 թ․ հոկտեմբերի 1). «Gal Gadot returns to 'Fast & Furious'». Ynet News. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. Fleming, Mike (1970 թ․ հունվարի 1). «Emerging Star Gal Gadot Set For Wonder Woman In 'Batman Vs. Superman'». Deadline.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. L.A.Times HeroComplex:Gal Gadot cast as Wonder Woman: Comics world reacts on Twitter
  14. Begley, Chris. «Gal Gadot signed a 3 movie deal as Wonder Woman (video)». Batman News. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  15. Kroll, Justin. «'Wonder Woman' Gal Gadot Signs Three-Picture Deal with Warner Bros». Variety. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  16. «גל גדות בהיריון». eonline.il.msn.com. հունիսի 6, 20211. {{cite news}}: Unknown parameter |http://eonline.il.msn.com/local/article.aspx?cp-documentid= ignored (օգնություն)
  17. «Actress/Model Gal Gadot is a Mommy!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալ Գադոտ» հոդվածին։