Մայքլ Բիչ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1963 (59 տարեկան) |
Ծննդավայր | Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ |
Կրթություն | Noble and Greenough School? և Ջուլիարդ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր և դերասան |
Մայքլ Բիչ (անգլ.՝ Michael Beach, հոկտեմբերի 30, 1963, Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ «Ապավինեք ինձ» (1989), «Մեկ սխալ քայլ» (1992), «Կարճ պատմություներ» (1993), «Արտաշնչման սպասում» (1995), «Ընտանեկան երևույթ» (1996) և «Հոգևոր սնունդ» (1997)։ Ինչպես նաև Մայքլը նկարահանվել է NBC «Երրորդ հերթափոխ» սերիալում՝ կատարելով Մոնտե Պարկերի դերը 1999-2005 թվականներին։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանի առաջնաելույթը մեծ էկրաններին կայացել է «Գծի վերջը» ֆիլմում 1987 թվականին։ 1989 թվականին նա հայտնվել է «Ապավինեք ինձ» ֆիլմում Մորգան Ֆրիանի և Բեվերլի Տոդդի հետ։ Նաև նկարահանվել է «Ներքին գործեր», «Մուշտրա» (երկուսն էլ 1990 թվականին), «Մեկ սխալ քայլ» (1992, Սինդա Ուիլիամսի հետ), «Կարճ պատմություններ» և «Իրական սեր» (երկուսն էլ 1993 թվականին) ֆիլմերում։
1995 թվականին խաղացել է Անժելա Բասսետի անհավատարիմ ամուսնու դերը «Արտաշնչման սպասում» ֆիլմում։ 1997 թվականին կատարել է Վանեսսա Լ․ Ուիլիամսի ամուսնու դերը «Հոգևոր սնունդ» ֆիլմում։ Հեռուստատեսությունում նա խաղացել է Ջիննի Բուլետի (Գլորիա Ռուբեն) նախկին ամուսնու՝ Ալ Բուլեի կրկնվող դերը NBC ալիքի «Շտապ օգնություն» բժշկական դրամայում 1995-1997 թվականներին։ 1999-2005 թվականներին Բիչը NBC ալիքի «Երրորդ հերթափոխ» սերիալում եղել է Նյու Յորքի հրշեջային վարչության Մոնտե Պարկեր հրշեջի դերի մշտական կատարող։
Դերասանը խաղացել է նաև հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Կարգ ու կանոն», «Կարգ ու կանոն։ Հատուկ շրջան», «Քույրեր և եղբայրներ», «Կրքի անատոմիա», «Ավելի մոտ», «Սև ցուցակ» և «Նորակոչիկ»։ Նա նաև նկարահանվել է NBC ալիքի «Ճգնաժամ» կարճամետրաժ սերիալում 2014 թվականին և խաղացել է «Աստղային դարպասներ, Ատլանտիդա», «Անարխիայի որդիները», «Հաճախորդների ցուցակ», «Խաղ», «Գաղտնիքներ և սուտ» և «100» կարճամետրաժ ֆիլմերում[1]։
2018 թվականին խաղացել է Կարլ Դյուրնատի դերը «Կապույտ խորը ծով 2» ֆիլմում[2]։ 2018 թվականին խաղացել է Ջեսսի Քեյնի դերը «Ակվամեն» ֆիլլմում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The 100 season 3: Michael Beach, Sons of Anarchy star, joins cast - EW.com»։ Entertainment Weekly's EW.com (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 7, 2016
- ↑ Steve Barton (հունվարի 30, 2018)։ «Deep Blue Sea 2 Swims Home in April» (անգլերեն)։ Dread Central։ Արխիվացված օրիգինալից հունվարի 31, 2018-ին։ Վերցված է փետրվարի 1, 2018
- ↑ «Aquaman: Michael Beach Confirms He Is Playing Black Manta's Father»։ DC (անգլերեն)։ Վերցված է 2017-05-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայքլ Բիչ Internet Movie Database կայքում
|