«100» (անգլ.՝ The 100), ամերիկյան հետապոկալիպսյան դրամա ժանրի հեռուստասերիալ` Քաս Մորգանի համանուն ստեղծագործության հիման վրա[2]։ Սերիալի հեղինակն է Ջեյսոն Ռոտենբերգը։ Սերիալի պրեմիերան կայացել է 2014 թվականի մարտի 19-ին։
Սերիալի իրադարձությունները պտտվում են 100 անչափահաս իրավախախտների շուրջ, որոնք հայտնվում են Երկիր մոլորակի վրա միջուկայինապոկալիպսիսից 97 տարի անց։ Հայտվելով Երկրի վրա՝ նրանք փորձում են գոյատևել և իրենց կյանքը շարունակել իրենց իսկ մոլորակի վրա առանց իմանալու, որ ապոկալիպսիսից հետո երկրի վրա ապրում են մի քանի վայրի ցեղեր։
Երրորդ եթերաշրջանում հայտնվում է Ալյա անունով մի համակարգչային ծրագիր, որն իր շուրջը մարդիկ է հավաքում։ Նա այդ մարդկանց հոգիներն ուղարկում է «Լույսի քաղաք»։ Մինչ այնտեղ մարդիկ ենթագիտակցորեն երջանիկ ապրում էին, Ալյան օգտագործում էր նրանց ֆիզիկական ուժը՝ բոլորին քաղաք տեղափոխելով, բացի այդ նա փնտրում էր իրեն ստեղծողի մյուս ծրագիրը, որը կարող էր նրան ջնջել։ Սակայն դա հեշտ չէր, բազում փորձություններից հետո, երբ Կլարկին հաջողվում է դա անել, նա իմանում է, որ երկրին սպառնում է ևս մի միջուկային պայթյուն։