Բոբ Մորլի (անգլ.՝ Bob Morley, դեկտեմբերի 20, 1984(1984-12-20)[1], Kyneton, Վիկտորիա, Ավստրալիա), ավստրալիական հեռուստատեսային դերասան։ Մորլին հանրաճանաչ է դարձել, երբ նկարահանվել է «Տուն և ճանապարհ» ավստրալիական հեռուստասերիալում, որտեղ 2006–2008 թվականներին կերտել է Դրյու Քերտիսի հիմնական դերը[2]։ Նա դուրս է եկել շոուից որպիսզի նկարահանվի «Գիծ» հեռուստասերիալում, որը տևել է ընդամենը 1 եթերարաշրջան[3]։ Նա վերադարձավ «Հարևաններ» հեռուստասերիալ, որտեղ 2011–2012թվականներին պարբերաբար երևում էր[4]։
2014 թվականին Մորլին նկարահանվել է ամերիկյան «100» հեռուստասերիալում, որտեղ կերտել է հիմնական դերերից մեկը[5][6]։