Դևոն Բոստիկ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1991[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Կրթություն | Էթոբիքոյի արվեստի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Համատեղ ապրող(ներ) | Dylan Gelula? |
Դևոն Բոստիկ (անգլ.՝ Devon Bostick, նոյեմբերի 13, 1991[1], Տորոնտո, Կանադա), կանադացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևոն Բոստիչը ծնվել է Կանադայում, կինոգործիչների ընտանիքում։ Հայրը՝ Ջո Բոստիկը, եղել է դերասան[2], և մայրը՝ Ստեֆանի Գորինը, քասթինգ-տնօրեն[3]։ Մոր ծնողները եղել են ներգաղթյալներ Անգլիայից, իսկ հայրն ունեցել է նորվեգական արմատներ[4][5][6]։
Իր առաջին դերը Դևոն Բոստիկն ստացել է յոթ տարեկանում՝ նկարահանվելով կանադական «Դատաբժշկական փորձաքննության գաղտնիքները» հեռուստասերիալի դրվագներից մեկում։ Այնուհետև նա կատարել է երկրորդական դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ուրվականային թիմ», «Ուրիշը», «Մեռյալների երկիրը»։ Դերասանի համար հաջողակ է եղել Բրենթի դերը 2009 թվականին թողարկված «Սղոց 6» ֆիլմում[7]։
2010-2012 թվականներին Դևոն Բոստիկը նկարահանվել է «Թուլամորթի օրագիրը» ֆիլմերի շարքում, որն ստեղծվել է գրող Ջեֆ Կինիի գրքերի հիման վրա։ Բոստիկը մարմնավորել է Ռոդրիկին՝ գլխավոր հերոսի ավագ եղբորը, որը հաճախ ծաղրում է նրան։ Շարքի երկրորդ ֆիլմում՝ «Ռոդրիկի կանոնները», Դևոնի կերպարը դարձել է առանցքային։ Չորրորդ ֆիլմում դերասանական ամբողջ հին կազմը փոխարինվել է նորով, ինչը հրահրել է հանդիսատեսի վրդովմունքը, որին հատկապես նրանց դուր չի եկել Դևոն Բոստիկի փոխարինումը, որը, նրանց կարծիքով, Ռոդրիկի դերի լավագույն կատարողն էր[8]։ Այդ ֆիլմերի համար Բոստիկն ստացել է երկու մրցանակ և երկու անվանակարգ «Young Artist Award» մրցանակաբաշխությունում։
2012 թվականին Դևոն Բոստիկը նկարահանվել է «Ամենասարսափելի ֆիլմը 3D» կատակերգական սարսափ ֆիլմում[9][10]։ 2014 թվականից մինչև 2017 թվականը նա նկարահանվել է «Հարյուր» հանրաճանաչ հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկում[11]։ Սկզբում նա մասնակցել է լսումների Մոնտիի դերի համար, բայց վերջնական արդյունքում ստացել է Ջասպեր Ջորդանի դերը[12]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2002-2003 | ս | Ոդիսական 5 | Odyssey 5 | Ջոուի Գրոսման |
2002 | ֆ | Ուրվականային թիմ | The Scream Team | ճչացող երեխա |
2003 | ֆ | 11 սեպտեմբերի։ Փորձությունների ժամանակ | DC 9/11: Time of Crisis | հրշեջի որդի |
2003 | ս | Ջեյք 2.0 | Jake 2.0 | փոքրիկ տղա |
2004 | ս | 1-800-Missing | Զաք | |
2004 | ֆ | Ուրիշը | Godsend | Զաքարի Քլարկ Ուելս |
2004 | ֆ | Խառնաշփոթ | Hustle | երեխա |
2005 | ֆ | Մեռյալների երկիրը | Land of the Dead | Բրայան |
2005 | ֆ | Շենայա։ Կյանքն ութ ալբոմներում | Shania: A Life in Eight Albums | տասնչորսերորդ Մարկ |
2005 | ֆ | Հարավային Բրոնքսի ասպետները | Knights of the South Bronx | Դարեն |
2006 | ֆ | Քաղաքացի Դուեյն | Citizen Duane | Մորի Բալֆուր |
2006-2007 | ս | Դեգրասի։ Հաջորդ սերունդը | Degrassi: The Next Generation | Նիք |
2006 | ֆ | Ամերիկյան թխվածք 5։ Մերկ մղոն | American Pie Presents The Naked Mile | ավագ դպրոցի աշակերտ |
2007 | ֆ | Կյանքի ընդմիջում | A Life Interrupted | երիտասարդ Բոբի |
2007 | ֆ | Ֆիննի աղջիկը | Finn's Girl | տղա |
2007 | ֆ | Բանաստեղծը | The Poet | թիկնապահ №1 |
2007 | ֆ | Բեկորներ | Fugitive Pieces | երիտասարդ Բեն |
2007 | ֆ | Քարե հրեշտակը | The Stone Angel | երիտասարդ Մարվին |
2007 | ֆ | Համաշխարհային թախիծ | King of Sorrow | Low Man |
2008 | ֆ | Արքայադուստր | Princess | ավագ երիտասարդ |
2008 | ֆ | Պաշտամունք | Adoration | Սայմոն |
2008 | ֆ | Ռոքսի Հանթերն ու սարսափելի Հելոուինը | Roxy Hunter and the Horrific Halloween | Դրյու |
2009-2011 | ս | Լինել Էրիկան | Being Erica | Լե Սթրենջ |
2009 | ֆ | Մեռյալների վերակենդանացում | Survival of the Dead | տղա |
2009 | ֆ | Սղոց 6 | Saw VI | Բրենթ Էբոթ |
2009 | ֆ | Մարդասպանի հավատամքը։ Ծագում]] | Assassin's Creed: Lineage | Էցիո Աուդիտորե |
2010 | ֆ | Թուլամորթի օրագիրը | Diary of a Wimpy Kid | Ռոդրիկ Հեֆլի |
2010 | ս | Rookie Blue | Մարտին Բենց | |
2010 | ս | Թեժ կետ | Flashpoint | Փոլ Ուայլդեր |
2010 | ս | Հեյվեն | Haven | Ջիմի |
2011 | ֆ | Թուլամորթի օրագիրը։ Ռոդրիկի կանոնները | Diary of a Wimpy Kid: Rodrick Rules | Ռոդրիկ Հեֆլի |
2011 | ս | Ունկնդիրը | The Listener | Բեննի |
2011 | ֆ | Թաքնվածը 3D | Hidden 3D | Լւկաս |
2011 | ֆ | Վրեժի ուղի | Sacrifice | Մայք Լոպեզ |
2011 | ֆ | The Entitled | Դին Թեյլոր | |
2012 | ֆ | Թուլամորթի օրագիրը։ Շան օրեր | Diary of a Wimpy Kid: Dog Days | Ռոդրիկ Հեֆլի |
2012 | ֆ | Ամենասարափելի ֆիլմը 3D | Dead Before Dawn 3D | Կասպեր Գելոուեյ[9][13] |
2012 | ֆ | Մութ ճշմարտություն | A Dark Truth | Ռենալդո |
2013 | ս | Երկուշաբթի առավոտյան | Monday MorningsԲենջամին Դեկադա | |
2014-2017 | ս | 100 | The 100 | Ջասպեր Ջորդան |
2015 | ֆ | Խավարում | Regression | Ռոյ Գրեյ |
2015 | ֆ | Լինել Չառլի | Being Charlie | Ադամ |
2017 | ֆ | Օկչա | Okja | Սիլվեր |
2019 | ս | Ես Գիշերն եմ | I Am the Night | Թոմի |
2020 | ֆ | Բառեր լոգասենյակի պատերին | Words on Bathroom Walls | Խոակին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Joe Bostick (անգլ.) Internet Movie Database կայքում
- ↑ Stephanie Gorin (անգլ.) Internet Movie Database կայքում
- ↑ «Twitter». Mobile.twitter.com. 2013 թ․ մարտի 1. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Devon Bostick. IMDb
- ↑ Martha's Nautical News Արխիվացված 2021-01-07 Wayback Machine. November 2007
- ↑ Caims, Bryan (2009 թ․ մայիսի 19). «EXCLUSIVE! We Chat With 'Saw VI' Star Devon Bostick». FEARnet. Horror Entertainment. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Hiramine, Brie. «YIKES: 'Diary of a Wimpy Kid' Fans Are Freaking Out About the New Rodrick Heffley». J-14. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ 9,0 9,1 «Official Cast Reveal number 2 | Dead Before Dawn». Deadbeforedawnthemovie.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Etan Vlessing (2011 թ․ հունիսի 28). «Bostick, Sutherland to star in Dead Before Dawn » Playback». Playbackonline.ca. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Wilken, Selina (2017 թ․ մայիսի 21). «Interview: 'The 100's' Devon Bostick reflects on Jasper's heartbreaking journey».
{{cite web}}
: Unknown parameter|pubsliher=
ignored (|publisher=
suggested) (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Radish, Christina (2014 թ․ ապրիլի 9). «Devon Bostick Talks THE 100, His Character's Struggle with PTSD, Checking Fan Reaction to the Show, SMALL TIME, and More». Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Vlessing, Etan (2011 թ․ հունիսի 28). «Bostick, Sutherland to star in Dead Before Dawn » Playback». Playbackonline.ca. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևոն Բոստիկ» հոդվածին։ |
|