Լինդսի Մորգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդսի Մորգան
Ծնվել էփետրվարի 27, 1990(1990-02-27) (34 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան և Jersey Village High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Լինդսի Մորգան (անգլ.՝ Lindsey Morgan, փետրվարի 27, 1990(1990-02-27), Հյուստոն, Տեխաս), ամերիկյան հեռուստատեսային դերասան։ Մորգանը հանրաճանաչ է դարձել, երբ նկարահանվել է Ամերիկյան հեռարձարկման ընկերության կողմից հեռարձակված «Գլխավոր հոսպիտալ» սերիալում, որտեղ 2012-2013 թվականներին կերտել է Քրիստինա Դեվիսի դերը։ 2013 թվականին կերտած Քրիստինա Դեվիսի դերի շնորհիվ նա առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցույթի մրցանակին[1]։

Մորգանը ծնվել է ԱՄՆ–ի Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում, իսկ հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի սկսի իր հեռուստատեսային կարիերան[1]։ Մորգանը նկարահանվել է «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» և «Երջանիկ ավարտ» հեռուստատեսային սիթքոմներում։ 2013 թվականին, երբ նա դուրս է եկել շոուից նկարահանվել է «The CW» հեռուստաալիքի կողմից հեռարձակված «100» հեռուստասերիալում, որտեղ առաջին եթերաշրջանում նկարահանվել է երկրորդական դերում, իսկ երկրորդ և երրորդ եթերաշրջաններում գլխավոր դերում[2][3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Նշումներ
2011 Պատիժ Detention Ալեքսիս Սփենսեր
2011 Անջատված DisCONNECTED Մարիա
2013 Խայթոց Chastity Bites Նոեմի
2014 Ոչ երկրային ETXR Ֆլորենս
2014 5 փուլեր 5 Stages Օբրի Կարճամետրաժ ֆիլմ
Հեռուստատեսություն
Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Նշումներ
2011 Supah Ninjas Supah Ninjas Շանտել Էպիզոդ։ «The Magnificent»
2011 A Thin Line Մարիա Օդաչու
2012 Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին How I Met Your Mother Լորեն Էպիզոդ։ «The Drunk Train»
2012 Երջանիկ ավարտ Happy Endings Թրեյսի Էպիզոդ։ «Big White Lies»
2012-2013 ГԳլխավոր հոսպիտալ General Hospital Քրիստինա Դեվիս Հին սերիալ, 2012 թվականի մայիսի 25–ից մինչև 2013 թվականի մարտի 4
«Էմմի» ցերեկային մրցույթ, որպես լավագույն երիտասարդ դերասան, դրամատիկական սերիալում
2013 Թիմակից Franklin & Bash Ջենիֆեր Էպիզոդ։ «Shoot to Thrill»
2014 — 2020 100 The 100 Ռեյվան Հիմնական դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Kristina Corinthos-Davis Played by Lindsey Morgan». Soaps.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  2. Philiana Ng (20 августа 2013). «'General Hospital' Alum Lands Fierce Role on CW's 'The 100' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  3. Jethro Nededog (20 августа 2013). «'General Hospital' Star Lindsey Morgan Lands Recurring Role on CW's 'The 100'». The Wrap. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդսի Մորգան» հոդվածին։