Հենրի Կյուսիկ
Հենրի Կյուսիկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 17, 1967 (52 տարեկան) |
Ծննդավայր | Trujillo, Պերու |
Կրթություն | Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Հենրի Իան Կյուսիկ-Չավես (անգլ.՝ Henry Ian Cusick-Chávez ապրիլի 17, 1967, Trujillo, Պերու [2]), շոտլանդապերուական թատրոնի, հեռուստատեսության և կինոյի դերասան։ «Կորուսյալներ» հեռուստասերիալի Դեսմոնդ Հյումի դերով առաջադրվել է «Էմմի» մրցանակի։
Բովանդակություն
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյուսիկը ծնվել է Տրոխիլոյում (Պերու)․ մայրը պերուացի է, հայրը՝ շոտլանդացի։ Տրոխիլոյում երկու տարի ապրելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա, ապա ընտանիքի գլխավորի հայրենիք՝ Շոտլանդիա, ապա՝ Տրինիդադ և Տոբագո, որտեղ նա ապրել է տաս տարի[2]: Այնուհետև Հենրին ընդունվել է թատերական ուսումնարան: Նա վերադարձել է Շոտլանդիա տասնհինգ տարեկան հասակում[3]: Կյուսիկը վեց ամիս անցկացրել է Գլազգոյի շոտլանդական երաժշտության և դրամայի թագավորական ակադեմիայում և միացել է Citizens թատրոնի թատերախմբին[3][4]: Նա ազատորեն խոսում է անգլերեն և իսպաներեն և դաստիարակվել է կաթոլիկ եկեղեցու ոգով[3]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյուսիկն իր կարիերան սկսել է թատրոնից: Նա բավական հեշտությամբ ստացել է այնպիսի գլխավոր դերեր, ինչպիսիք են՝ Դորիան Գրեյ՝ «Դորիան Գրեյի դիմանկարը» պիեսում, Հորներ` «Գյուղական կին» ներկայացումում: Էդինբուրգի Տորկվատո Տասոյի անվան միջազգային փառատոնում խաղացած Տորկվատո Տասսոյի դերով և քաղաքացիական «Էդիպ» թատրոնի բեմականացման մեջ խաղացած Կրեոնի դերով առաջադրվել է անվանակարգի, իսկ ավելի ուշ՝ 1995 թվականին, դասական թատերական դերի համար երիտասարդ դերասանի ակնառու խաղի համար Յան Չարլսոնի մրցանակին։
Դրանից հետո Հենրի Կյուսիկը սկսում է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում և հեռուստատեսային նախագծերում: 2003 թվականին նա ստացավ Հիսուս Քրիստոսի դերը «Հովհաննեսի ավետարանը» ֆիլմում. իրականում բառացիորեն էկրանավորումը «Սուրբ Հովհաննեսի ավետարանը» է:
2005 թվականին «Կորուսյալներ» հեռուստասերիալում խաղացել է իր առաջին գլխավոր դերը՝ Դեսմոնդ Հյումի դերը ։ Այս դերը «Էմմի» մրցանակաբաշխությունում «Լավագույն հրավիրված դերասան դրամատիկական հեռուստասերիալում» կատեգորիայում նրան բերել է անվանակարգ:
2012 թվականին նկարահանվել է «Սկանդալ» սերիալի առաջին սեզոնում, իսկ 2014 թվականին սկսել է նկարահանվել «100» հեռուստասերիալում[5]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրի Կյուսիկը և նրա կինը՝ Էնին, ունեն երեք երեխա՝ Էլայա, Լուկա և Եսայա: 2006 թվականի հուլիսի 15-ին՝ տասնչորս տարվա ամուսնությունից հետո, զույգը ամուսնացել է քաղաքացիական արարողակարգով: Կյուսիկը և նրա ընտանիքը ապրում են Օահու կղզում՝ Հավայիում[6][7]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2002 | Մոլեգնություն | Possession | Թոբի Բինգ |
2003 | Հովհաննեսի ավետարանը | The Visual Bible: The Gospel of John | Հիսուս Քրիստոս |
2004 | Կատարյալ զույգ | Perfect Romance | Փիթր Կեմփբել |
2004 | Սպանություններ Միդսոմերում | Midsomer Murders | Հարետ Հելդման |
2005-2010 | Կորուսյալները | Lost | Դեսմոնդ Հյում |
2006 | Կիսալույս | Half Light | Բրայան |
2006 | Ինը տասներորդ | 9/Tenths | Ուիլյամ |
2006 | 24 | 24 | Տեո Ստոլլեր |
2009 | Ինձ պես մեռած: Կյանք մահից հետո | Dead Like Me: After Life | Քեմերոն Քեյն |
2010 | Օրենք և կարգ: Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Էրիկ Բեբեր |
2012-2015 | Սկանդալ | Scandal | Ստեֆան Ֆինչ |
2012 | Եզր | Fringe | գործակալ Սիմոն Ֆոսթեր |
2012-2013 | Մենտալիստը | The Mentalist | Թոմի Ուոքեր |
2013 | Մարմնի հետաքննություն | Body of Proof | բժիշկ Թրենտ Մարշ |
2013 | Հավայի 5.0 | Hawaii Five-0 | ահաբեկիչ |
2014-2019 | 100 | The 100 | Մարկուս Քեյն |
2017 | Վերհիշում | Rememory | Ռոբերտ Լոուտոն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.elnuevoherald.com/entretenimiento/ent-columnistas-blogs/alicia-civita/article224536090.html
- ↑ 2,0 2,1 Patrick Espejo (2007-04-08)։ «Peruano encontrado en «Lost»» (Spanish)։ El Comercio։ Վերցված է 2008-04-14
- ↑ 3,0 3,1 3,2 Damian Thompson։ «Henry Ian Cusick on Gospel of John»։ Jewish Theatre։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2008-04-14
- ↑ «Strathclyde Theatre Group»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-03-ին։ Վերցված է 2011-02-12
- ↑ Nellie Andreeva (11 января 2015)։ «‘The Flash’, ‘Jane the Virgin’, ‘Reign’, ‘The 100′, ‘Supernatural’, ‘Vampire Diaries’ & ‘Arrow’ Among 8 Series Renewed By CW»։ Deadline.com։ Վերցված է 2015-01-11
- ↑ Генри Йен Кьюсик на peoples.ru
- ↑ William Keck (2006-08-24)։ «Cusick carries lone Emmy torch for 'Lost' cast»։ USA Today։ Վերցված է 2008-04-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- {{imdb name|id=0193738|name=Генри Йен Кьюсик}