Էդիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիպ
IngresOdipusAndSphinx.jpg
Էդիպը և Սֆինքսը
Տեսակ Հին հունական դիցաբանության կերպար
Դիցաբանություն Հին հունական
Սեռ արական
Հունական գրաձև Οἰδίπους
Քաղաքացիություն Թեբե
Հայր Լայոս[1]
Մայր Իոկաստրա[1]
Ամուսին Իոկաստրա[1]
Զավակներ Իսմենե, Էթոկլես, Պոլինիկես և Անտիգոնե
Հատկանիշներ Թեբեի արքա
Oedipus Վիքիպահեստում

Էդիպ (հին հուն․՝ Οἰδίπους, Oidípous — «Oedipus»), ըստ հունական դիցարանի[2] Թեբեի արքան, Լայոս արքայի և Իոկաստրայի[3] որդին։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատգամախոսը Լայոսին գուշակում է, որ եթե նա ամուսնանա Իոկաստրայի[4] հետ, ապա կմեռնի իր որդու ձեռքով։ Անտեսելով գուշակությունը՝ Լայոսը ամուսնանում է Իոկաստրայի հետ։ Որդու՝ Էդիպի ծնվելուց հետո արքան հրամայում է ծակծկել մանկան ոտքերը և գցել Կիֆերոն լեռան ստորոտը։ Ծնվելուց երեք օր անց՝ ձմռանը,[5] Էդիպին թողնում են լեռներում շղթայված ոտքերով։ Նրան գտնում է կորնթոսցի մի հովիվ, տանում Պոլիբոս[6] արքայի մոտ, ով նրան մեծացնում է իր հարազատ զավակի պես՝ կոչելով նրան Էդիպ, ինչը նշանակում է «այտուցված ոտքեր»։ Երեխան մեծանում է Կորնթոսում։[7]

Թեբեի կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Gustave Moreau 005.jpg

Երբ Էդիպը մեծանում է, հասակակիցները ասում են, որ նա ընկեցիկ է՝ որդեգրված Պոլիբոսի կողմից։ Էդիպը ճանապարհվում է դեպի Դելփիք։[8] Դելփյան պատգամախոսը Պյութիա[9] քրմուհու միջոցով գուշակում է, որ նա կսպանի իր հորը և կամուսնանա մոր հետ։

Էդիպը, քանի որ Պոլիբոսին համարում էր իր հայրը, փախչում է նրանից և գնում Թեբե։ Դելփիքից վերադառնալիս երեք ճանապարհների խաչմերուկում[10] հանդիպում է Լայոսին, նրանք հակամարտում են, և Էդիպը սպանում է հորը։ Ըստ ողբերգակների՝ Լայոսի կառքը անցնում է Էդիպի ոտքի վրայով,[11] ինչի համար էլ Էդիպը մահակով սպանում է նրան։[12]

Հայտնվելով Թեբեում՝ Էդիպը լուծում է Սֆինքսի հանելուկը,[13] ազատում է քաղաքը և դառնում երկրի արքան։ Ապա ամուսնանում է Լայոսի այրու՝ Իոկաստրայի (ըստ Հոմերոսի՝ Էպիկաստրա[14][15]), այսինքն իր հարազատ մոր հետ։ Նրանց ամուսնությունից ծնվում են Անտիգոնե և Իսմենե դուստրերը, Էթոկլես և Պոլինիկես որդիները։

Անգիտությամբ կատարված այս հանցանքի համար աստվածները՝ որպես պատիժ, Թեբե են ուղարկում մահացու խոց[16] և հայտարարում, որ հիվանդությունը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Լայոսին սպանողը չի վտարվել քաղաքից։ Իմանալով ճշմարտությունը՝ Իոկաստրան կախվում է։ Էդիպը հուսահատությունից կուրացնում է իրեն։[17]

Որդիները սկսում են արհամարհել Էդիպին, իսկ նա անիծում է նրանց։[18]

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիգոնեն և Էդիպը հեռաանում են Թեբեից

Դժբախտ կույր Էդիպ արքան իր դուստր Անտիգոնեի ուղեկցությամբ հեռանում է Թեբեից և երկար դեգերումներից հետո մահանում Աթենքի[19] մոտ գտնվող Կոլոնայի[20] Էրնի տաճարում։ Գերեզմանը գտնվում է նույն տաճարում։ Ըստ Փավսանիայի՝ Էդիպի ոսկորները բերվել են Թեբեից։[21] Հեսիոդը պատմում է, որ Էդիպը մահացել է Թեբեում։[21] Նրան թաղել են այնտեղ, սակայն հետո որպես անարգվածի տեղափողել են Բեոտիայի Քեոս գյուղը, հետո Դեմետրիայի սրբավայր։[22] Նրա հետմահու շրջագայությունների մասին հիշատակվում է նաև «Իլիականում»։[23]

Էդիպը ավանդազրույցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիպը Կալոնայում

Էդիպի լեգենդի մասին հիշատակվում է Հոմերոսի, Հեսիոդի ստեղծագործություններում։ Էդիպը Էսքիլեսի «Էդիպ» ողբերգության, «Սֆինքս» սատիրական դրամայի, Սոֆոկլեսի «Էդիպ արքա» և «Էդիպը Կոլոնայում», Եվրիպիդեսի «Էդիպ»,[24] «Փյունիկցիները», ողբերգությունների, ինչպես նաև Մելետա Կրտսերի «էդիպական» ողբերգությունների գործող անձն է։ Էդիպին նվիրված ստեղծագործություններ են գրել նաև Ախեյա Էրեթրեյսկին, Նիկոմանոս Աթենացին, Փիլոկլաս Մեծը, Դիոգենեսը, Կարկին Կրտսերը,[25] Թեոդեկտոսը, Թեմոկլետոսը։ Հայտնի են նաև անհայտ հեղինակի և Լիկոֆրոնի «Էդիպ» ողբերգությունները, Եվբուլուսի «Էդիպ» կատակերգությունը, ինչպես նաև Սենեկայի, Հուլիոս Կեսարի «Էդիպ» ողբերգությունները։

Նորագույն ժամանակաշրջանում էդիպի թեմային անդրադարձել են Գուգո ֆոն Հոֆմանստալը, երաժշտության բնագավառում՝ Իգոր Ստրավինսկին, Ջորջե Էնեսկուն։

Էդիպի կերպարը դասական օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր զուր փորձում են փախչել իրենց ճակատագրից։

Էդիպի լեգենդը Միլանա Կունդերի «Ուրախ լինելու ահավորությունը» ստեղծագործության մեջ առանցքային տեղ է գրավում, բայց այնտեղ քննարկվում է ոչ թե ճակատագրից խուսափելու չկարողանալու հարցը, այլ Էդիպի ժամանակներից հետո արդեն փոփոխված բարոյականությունը (արժեր արդյոք հանել սեփական աչքերը, եթե արարքի հանցավորությունը պարզվել էր միայն դրանից հետո)։

Հոգեբանության մեջ հայտնի է էդիպյան բարդույթ ֆենոմենը, որն արտահայտվում է անգիտակցական սեռական հակումով դեպի հակառակ սեռի ծնողը և դրանից կախված՝ ագրեսիվ վերաբերմունք իր սեռի ծնողի հանդեպ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mythes de la Grèce archaïque Paris: Éditions Belin, 2004. — P. 1390. — ISBN 978-2-7011-3067-5
  2. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.657-659, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.482-483
  3. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 5, 7-9; 6, 3; 7, 1
  4. Эдип // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  5. Аристофан. Лягушки 1190
  6. Эдип // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  7. Страбон. География VIII 6, 22 (стр.380)
  8. Софокл. Царь Эдип 779; Гигин. Мифы 67
  9. Пиндар. Олимпийские песни II 40; Софокл. Царь Эдип 788—799
  10. Софокл. Царь Эдип 734
  11. Еврипид. Финикиянки 37-46; Гигин. Мифы 67
  12. Софокл. Царь Эдип 811
  13. Софокл. Царь Эдип 392—399
  14. Гомер. Одиссея XI 271—276
  15. Эпикаста // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  16. Софокл. Царь Эдип 22-30
  17. Эсхил. Семеро против Фив 778—784; Софокл. Царь Эдип 1270—1279
  18. Фиваида, фр.2 Бернабе; Софокл. Эдип в Колоне 1375—1379; Еврипид. Финикиянки 766
  19. Софокл. Эдип в Колоне 42
  20. Еврипид. Финикиянки 1706; Павсаний. Описание Эллады I 30, 4
  21. 21,0 21,1 Павсаний. Описание Эллады I 28, 7
  22. Схолии к Софоклу. Эдип в Колоне 91 // Примечания В. Н. Ярхо в кн. Софокл. Драмы. М., 1990. С.552-553
  23. Гомер. Илиада XXIII 679
  24. Аристофан. Лягушки 1182—1187
  25. Аристотель. Риторика III 16