Սֆինքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սֆինքս (այլ կիրառումներ)
Գիզայի մեծ Սֆինքսը։

Սֆինքս, (հին հուն․՝ Σφίγξ, Σφιγγός), կնոջ գլխով, առյուծի մարմնով ու թաթերով, արծվի թևերով, ցլի պոչով դիցաբականական արարած։

Աշխարհի տարբեր մասերում կան Սֆինքսի պատկերով արձաններ, դրանցից ամենահայտնին եգիպտական մեծ սֆինքսն է, որը կառուցված է Քեոփսի բուրգի հարևանությամբ։

Եգիպտական սֆինքսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիպոսն ու սֆինքսը
Ասորական լամասու Բրիտանական թանգարանում։

Ամենախոշորը և ամենահայտնին Գիզայի մեծ սֆինքսն է, որը տեղադրված է Գիզայի մեծ բուրգի հարևանությամբ Նեղոս գետի ձախ ափին և նայում է դեպի արևելք (29°58′31″ հս․ լ. 31°08′15″ ավ. ե. / 29.97528° հս․. լ. 31.13750° ավ. ե. / 29.97528; 31.13750)։ Չնայած նրան, որ կառույցի տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ մեծ Սֆինքսի դեմքը նմանեցված է մ.թ.ա. 2558-2532 թթ. թագավորած Քեֆրեն փարավոնին։
Ամբողջական կրաքարե ժայռից կերտած արձանի երկարությունը 60մ է, բարձրությունը՝ 20։Գլուխը գագաթից մինչև կզակը հավասար է 9 մետրի:Սֆինքսը հին եգիպտացիների մոտ հայտնի է եղել տարբեր անուններով:Նրան Սֆինքս է անվանել պատմահայր Հերոդոտը և այդ անունով էլ հիմա հայտնի է աշխարհում:ժամանակի ընթացքում մարդիկ սֆինքս ասելո նկատի են ունեցել հենց Գիզայի կամ Մեծ Սֆինքսը:Նա գտնվում է Քեֆրեն փարավոնի բուրգից ոչ հեռու,կառուցվել է նրա կողմից,մոտ. 5000 տարի առաջ:Ի պատիվ Քեֆրեն փարավոնի՝Սֆինքսի թաթերի տակ կառուցել են տաճար-դամբարան և այն կոչել են Սֆինքսի տաճար:Ավելի քան կես դար առաջ գիտնականներին հաջողվեց պարզել,որ նրա դեմքը Քեֆրեն փարավոնինն է,իսկ մարմինը՝առյուծի:Քեֆրենը Քեոփս փարավոնի եղբայրն է,երկրորդ բուրգի կառուցողը:Նա հաջորդեց Քեոփսին և թագավորեց 56 տարի:[1]
Եգիպտական մյուս հայտնի սֆինքսը գրանիտից քանդակած Հաթշեփսութ փարավոնի գլխով սֆինքսն է։

Հունական տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սֆինքսի գաղափարը հույները փոխառել են եգիպտացիներից։ Հունական դիցաբանությունում համարվում է, որ սֆինքսը հրեշային արարածներ Տիփոնի և Եքիդնայի ծնունդ է և ավերածությունների չար դեմոն։ Այստեղ սֆինքսն ունի կնոջ գլուխ և իրան, առյուծի մարմին, արծվի թևեր և օձի գլխով ավարտվող պոչ։
Հույները նաև համարում էին, որ Սֆինքսը ծնվել է Հունաստանից դուրս՝ Եթովպիայում։ Սֆինքսը եղել է Քիոս անտիկ քաղաք-պետության խորհրդանիշը և եղել է կնիքների և մետաղադրամների դիմերեսների վրա մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դարը։

Սֆինքսի առեղծվածը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվում է, որ Սֆինքսը պահպանում էր Թեբե քաղաքի մուտքը և այնտեղ մտնողներին առաջարկում էր հանելուկներ։ Դրանցից ամենահայտնին հետևյալն է. «Որ արարածն է սկզբից քայլում չորս ոտքով, հետո` երկու և հետո՝ երեք»։ Պատասխանն է՝ «Մարդը»(մարդու մանկությունը,երիտասարդությունը և ծերությունը)։ Որոշ դեպքերում նշվում է մի այլ հանելուկ. «Երկու քույր են, առաջինը կյանք է տալիս երկրորդին, որից հետո երկրորդն` առաջինին»։ Պատասխանն է՝ «Ցերեկն ու գիշերը»։

Հունական դիցաբանության համաձայն, այն բանից հետո, երբ Էդիպ արքան պատասխանեց հանելուկներին, սֆինքսը նետվեց անդունդը։

Լամասու[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամասուները Միջագետքում և Ասորեստանում տարածված պահապան աստվածություններ էին։ Ունեին առյուծի կամ ցլի մարմին, արծվի թևեր և մարդու գլուխ։
Լամասուների արձանները տեղադրվում էին քաղաքների մուտքերի մոտ, որպեսզի այնտեղ մտնողները տեսնեն նրանց։ Նրանք հանդիսանում էին ուժի խորհրդանիշ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սֆինքսի պատվին է իր անունն ստացել 1918 թ. հայտնաբերված (896) Սֆինքս աստերոիդը։
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «սֆինքս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Կամսար Ավետիսյան,Հրաշալիքների աշխարհում,Երևան-1969թ.

  1. 1.Կամսար Ավետիսյան,Հրաշալիքների աշխարհում,Երևան-1969թ.