Միկերինի բուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Միկերինի բուրգ
Menkaur.jpg
տեսակհարթ միակողմանի բուրգ և հնագիտական հուշարձան
բարձրություն62 մետր, 65,55 մետր
ստեղծման երկիրՀին Եգիպտոս
գտնվում էԳիզա
քաղաքԳիզա[1]
Կոորդինատներ: 29°58′21.000000100001″ հս․ լ. 31°7′41.998800100005″ ավ. ե. / 29.97250000002777881° հս․. լ. 31.12833300002778003° ավ. ե. / 29.97250000002777881; 31.12833300002778003
Pyramid of Menkaure Վիքիպահեստում

Միկերինի բուրգ, (հայտնի է նաև ինչպես «Մենկաուրի բուրգ») Գիզայի երեք բուրգերից ամենահարավային, ամենաուշ և ամենացածրն է: Հակառակ իր մականվան «Հերու» (բարձր), նրա բարձրությունը հազիվ հասնում է 66 մետրի, իսկ նրա հիմքի երկարությունը կազմում է 108,4 մ: Նրա 260 հզ. մ³ ծավալը կազմում է Քեոփսի բուրգի ծավալի ընդամենը մեկ տասերորդ մասը. դա եղել է մեծ բուրգերի դարաշրջանի ավարտը: Բուրգի ներսից պարզ է դառնում, որ այն չունի միասնական նախագիծ. հավանական է, որ սկզբնական համեստ չափսերը՝ հաշվարկված ոչ գահի ժառանգորդի համար, մեծացվել է նրա գահակալման ժամանակ: Մենկաուրի բուրգը տարբերվում է Գիզայի բուրգերի ընդհանուր տեսքից, և անտիկ դարաշրջանում նրա կառուցումը վերագրվում է ոչ թե Միկերինին, այլ Ամասիս II-ի ժամանակ ապրած հետերա Ռոդոպիսին:

Չնայած բուրգի փոքր չափերին (համարվում է անկման նշան), Մենկաուրի բուրգի շինարարների պոտենցիալը շատ մեծ էր, այդ մասին վկայում է մենաքարերից մեկը` օգտագործված Մենկաուրիի հոգեհանգստի տաճարում, նրա քաշը կազմում է ավելի քան 200 տոննա: Այդ չափի սալիկի տեղափոխումը` ամենածանրը Գիզայի սարահարթում, եղել է իրական տեխնիկական նվաճում: Նստած արքայի հսկայական արձանը կենտրոնական կապելլային տաճարի` հին թագավորության դարաշրջանի մեծ արձաններից մեկն էր:

Ականատեսների վկայությամբ Մենկաուրի բուրգը ամենագեղեցիկն էր բոլոր բուրգերից[2]: Մենկաուրի կառավարման ժամանակ քանդակներին բնորոշ էր բարձրորակ գեղարվեստական ոճով կառուցումը: Նրա լավագույն օրինակներից են եղել գրաուվակկայից պատրաստված արձանները, որոնց մեջ կար քանդակագործության նոր տեսակ` տրիադան: Կատարման մանրազնինությունը, ներկայացված թագավորական բուրգի կառուցման մեջ, որն անվանված է Նեչերի Մենկաուրա («Աստվածային Մենկաուրա»), որակյալ կատարման ձգտելու ևս մեկ ապացույց է:

Բուրգի բարձրության մոտ մեկ երրորդը երեսպատված է եղել կարմիր ասուական գրանիտով, հետագայում այն փոխվեցին սպիտակ սալաքարերով, իսկ գագաթը, հավանաբար, նույնպես եղել է կարմիր գրանիտից: Բուրգը այդպես է մնացել չորս հազարամյակ, մինչև 16 դարի սկզբին մամլուքները մաքրեցին երեսպատումը: Բուրգի երեսպատման գրանիտի ընտրությունը`պաշտպանիչ նյութ լինելու առավելությամբ, հնարավոր է, անպիտան էր դարձնում հսկայական բուրգի կառուցումը` արքայական մումիաների պաշտպանության համար: Ճարտարապետական տեսանկյունից անհրաժեշտ չէր շատ բարձր բուրգի կառուցումը, որովհետև դամբարանը արդեն գտնվելու էր հողի մակարդակին, իսկ Քեոփսից հետո սենյակների բարձր գտնվելու գաղափարը այլևս չիրագործեցին, հավանաբար, դամբարանի հենածածկի աղյուսների բարձրացման տեխնիկական խնդիրների պատճառով: Մենկաուրի բուրգը հանդիսանում է այդ դարաշրջանի ավարտի արտացոլում, բայց նա, մասնավորապես, արտահայտում է այլ դարաշրջանի սկիզբ, որի ժամանակ էլ բուրգերի չափսերը ունեցան հստակ ստանդարտ: Իրականում, Մենկաուրի գահակալումից սկսած բուրգերի բարձրությունը կայունացավ և շեղումները հազվադեպ էին գերազանցում քսան մետրը:

12-րդ դարավերջին բուրգը տուժել է սուլթան Ալ-Մելիք ալ-Ազիզայի գործողություններից, որը ջանում էր քանդել Գիզայի գերեզմանատունը և սկսել էր «կարմիր բուրգից», քանի որ այն ամենափոքրն էր բոլոր երեքից: Քանդելու աշխատանքները տևել են ութ ամիս և կանգնեցվել են շատ մեծ ոչ շահավետ ծախսերի պատճառով[3][4]:

Կայսրուհի Մենկաուրի բուրգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.
  2. Замаровский В. Их величества пирамиды. — С. 291—295.
  3. Stewert, Desmond and editors of the Newsweek Book Division «The Pyramids and Sphinx» 1971, p. 101
  4. Lehner, Mark The Complete Pyramids, London: Thames and Hudson (1997), p. 41. ISBN 0-500-05084-8.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Замаровский В. Их величества пирамиды / Пер. со словацкого О. И. Малевича. Послесл. Н. С. Петровского. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1981. — 447 с. — (По следам исчезнувших культур Востока).