Ստանդարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստանդարտ (անգլ.՝ standard՝ նորմ, նմուշ, չափանիշ), լայն իմաստով՝ նմուշ, էտալոն, մոդել, որ ելակետ են ծառայում այլ օբյեկտները դրանց հետ համադրելու համար, ստանդարտացման նորմատիվային փաստաթուղթ, որով օբյեկտների նկատմամբ սահմանվում են նորմեր, կանոններ, պահանջներ։ Ստանդարտը կարող է ընդգրկել ինչպես արտադրանքը, այնպես էլ կազմակերպական-մեթոդական և ընդհանուր տեխնիկական բնույթի նորմեր, կանոններ, պահանջներ։ Արտահայտվում է մի շարք պայմաններ բովանդակող փաստաթղթի, մեծության միավորի (օրինակ, ամպեր, կելվին) կամ ֆիզիզիկական հաստատունի, համեմատման համար որևէ առարկայի (օրինակ, մետրի էտալոն) ձևերով։ Գործողության ոլորտից, տարածման շրջանից, սահմանված նորմաներից, կանոններից և պահանջներից կախված, տարբերում են՝ ընդհանուր տեխնիկական պահանջների, տեխնիկական պայմանների, ընդունման կանոնների, տիպային տեխնոլոգիական պրոցեսների, ընդունման մեթոդների ու միջոցների ստանդարտներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png