Հետերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարող հետերան (պատկերազարդում)

Հետերա, Հին Հունաստանում կրթված, չամուսնացած, ազատ ապրելակերպ ունեցող կին։ Որոշ հետերաներ նշանակալի դեր են խաղացել հասարակական կյանքում։ Նրանց տներում հավաքվել են հին հույն ականավոր քաղաքական գործիչներ, բանաստեղծ-արվեստագետներ։ Հետերաների մասին գրել են թատերգություններ, նրանց պատվին կանգնեցրել ոսկե արձաններ։ Շատ հետերաներ հեղինակել են էպիգրամներ (մակագիր)։ Հետերաներ են անվանել նաև անբարոյական համարվող կանանց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 372