Սպիտակ (գույն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սպիտակ գույնից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակ (այլ կիրառումներ)
Սպիտակ
Գունային կոորդինատներ
Hex եռյակ#FFFFFF
sRGBB  (rgb)(255, 255, 255)
CMYKH   (c, m, y, k)(0, 0, 0, 0)
HSV       (h, s, v)(0°, 0%, 100%)
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ)
H: Նորմալիզացված՝ [0–100] (հարյուր)
Սպիտակ գույն

Սպիտակ գույն, ախրոմատիկ գույն, ինչպես սևը և մոխրագույնի երանգները։ Սպիտակ է համարվում սպեկտրով և էլեկտրամագնիսական ճառագայթմամբ գույնը՝ տեսանելի մասում ալիքների ողջ երկարությամբ հավասար հզորություն ունեցող։ Պետք է հասկանալ, որ սպիտակ գույնի զգացողություն կարող է առաջանալ տարբեր գործոնների ազդեցությամբ տարբեր սպեկտրների ճառագայթումից։

  • Մետամերիզմի համաձայն՝ սպիտակի զգացողությունը կարող է պայմանավորված լինել տարբեր սպեկտրների ճառագայթումով, որ նույն արձագանքն է թողնում աչքի ծիածանաթաղանթի վրա։
  • Ելնելով գույների ընկալման հարմարվողականության սկզբունքից՝ տարբեր սպեկտրներ ունեցող գույնը նույնպես կարող է սպիտակ թվալ տեսողության՝ պայմաններին հարմարվելուց հետո։

Սպիտակ գույնի չափանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ պիգմենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ ենք անվանում այն պիգմենտները, որոնք լույսի աղբյուրի էլեկտրամագնիսական սպեկտրում տեսանելի տարբեր երկարության բոլոր ալիքների լույսը առավելագույնս են արտացոլում։ Կարևոր է, որ արտացոլումը լինի դիֆուզային, ոչ թե հայելային.

Սպիտակ լույս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային աչքն ունի լուսավորության տարբեր պայմաններին հարմարվելու բնական ունակություն։ Սրա նկարագրման համար օգտագործվում է գույնի գունային ջերմաստիճանի հասկացությունը։ Գունային տարբեր ստանդարտներում որպես սպիտակ ընդունվում են տարբեր չափանիշներ։ Առավել տարածված են D65 (գունային ջերմաստիճանը՝ 6500Կ) և D55 (5500Կ) ստանդարտային իլյումինատները, որոնք մոտ են արևային սպեկտրի ճառագայթմանը։

Սպիտակ գույնի ստացում տարբեր աղբյուրների օգնությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գույնի ադիտիվ սինթեզը, կապված մարդկային տեսողության առանձնահատկության հետ, թույլ է տալիս սպիտակ գույն ստանալ կարմիրի, կանաչի և երկնագույնի միախառնումով, որն օգտագործվում է, օրինակ, կինեսկոպներում։ Գույնի սուբտրակտիվ սինթեզի դեպքում սպիտակը սկզբնական, ֆոնային գույն է, օրինակ՝ թղթի գույնը տպագրության ժամանակ։ Չի պահանջվում լրացուցիչ կապույտ, կարմիր և դեղին գույների ավելացումը։ Մարդը մակերևույթն ընկալում է սպիտակ, եթե այն ամբողջովին արտացոլում է իր վրա ընկնող լույսի հոսքը՝ կազմված տեսանելի սպեկտրի՝ տարբեր երկարության ալիքների հավասարաչափ արտացոլմամբ։ Եթե մարմինը մասամբ կլանում է տարբեր երկարության ալիքների տեսանելի լույսը, ապա այդ մարմնի մակերևույթը կարող է թողնել մոխրագույնի տպավորություն։ Սպիտակ գույնն ունի ամենամեծ պայծառություն, նրբերանգ - 0։ Սպիտակ գույնը, որ արևագույնի սպեկտրի նախատիպն է, չի կարելի ստանալ՝ խառնելով մնացած հիմնական գույներն ու երանգները։

Սպիտակի նրբերանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամիանտային - «կեղտոտ» սպիտակ։ Անվանումն առաջացել է ասբեստի տարատեսակից՝ ամիանտից։
  • «Աբդել-Կաբերի մորուք» - ունի սևի նրբերանգ։ Աբդ էլ Կադիրը ալժիրյան զորավար էր, հռետոր և բանաստեղծ, որը 1832 - 1847 թվականներին գլխավորել է արաբների ապստամբությունը ֆրանսիական գաղութարարների դեմ։
  • Խամրած սպիտակ
  • Մարենգո - մոխրագույն, տեղ-տեղ սևի երանգով։ Անվանումն առաջացել է 1800 թվականին Մարենգոյի մոտ Ավստրիայի և Ֆրանսիայի միջև տեղի ունեցած ճակատամարտից հետո։ Որոշ տեղեկություններով հենց այդ գույնն ուներ Նապոլեոնի տաբատը, ուրիշ տեղեկությունների համաձայն՝ այդ գույնն ունեին ձեռքի արտադրության տեղական կտորները։
  • Մարենգո-կլեր՝ բաց մոխրագույն։
  • Նավարինսկի բոցագույն - մոխրագույնի մուգ նրբերանգը, նորաձև գույն, որն առաջացել է 1827 թվականին թուրքերի նկատմամբ ռուսների տարած հաղթանակով Նավարինսկի մոտ։ Հիշատակվում է Գոգոլի «Մեռած հոգիներ» ստեղծագործության մեջ։ Կա տեսակետ, որ այս գույնը կարմիրի երանգներից է, քանի որ հենց անվանումը՝ բոցագույն, դա է վկայում։
  • Ամպագույն - ամպի գույնը
  • Մոխրագույն - սևի խառնուրդը սպիտակին։ Նրբերանգները տարբեր են։

Սպիտակի ընկալման հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ գույնն ունի տարածության ընդլայնման տեսողական առանձնահատկություն։ Որպես կանոն, այն դրական ազդեցություն ունի. սպիտակ աղավնին խորհրդանշում է խաղաղություն, սպիտակ դրոշը՝ հաշտություն, հաճախ փրկարար է հանդիսանում սպիտակ ձիով ասպետը ևս։ Հին հույները կարծում էին, որ եթե սպիտակ շորով քնես, երազները հաճելի կլինեն։

Պատմական ու ժողովրդական տվյալներ՝ կապված սպիտակ գույնի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամելիայի սպիտակ թերթիկները
  • Սպիտակը կայսրական Ռուսաստանի պետական հիմնական գույներից էր, պետական դրոշի գույնը, ինչպես և այժմ։
  • Միջերկրածովյան որոշ երկրներում, ինչպես նաև Հնդկաստանում սպիտակը սգո գույն է, Արևմուտքի երկրների մշակույթում՝ մաքրության խորհրդանիշ։
  • Սպիտակ ամիս — մոնղոլախոս ժողովուրդների ամանորյա տոն է։
  • Սպիտակ ծերուկ — երկարակեցության և պտղաբերության աստվածություն մոնղոլական բուդդայականության մեջ։
  • Սպիտակ — եվրոպական երկրներում, Ճապոնիայոմ հարսանեկան շորի ավանդական գույնը։ Սպիտակ շորը անմեղության և մաքրության խորհրդանիշ է։
  • Սպիտակ դրոշ — հաշտության կամ կապիտուլյացիայի միջազգային խորհրդանիշ։
  • Սպիտակ պար — պար, որի ժամանակ աղջիկները, կանայք են հրավիրում տղամարդկանց։
  • Սպիտակ մարդ — հաճախ այդպես են անվանում եվրոպոիդ ռասայի մարդկանց այլ ռասաների ներկայացուցիչները։
  • Սպիտակ ագռավ — բնության հազվագյուտ դրսևորում։ Այդպես բնորոշում են հազվագյուտ, անսովոր հատկություններով մարդկանց՝ շրջապատի մարդկանցից կտրուկ տարբերվող։
  • Սպիտակ տոմս — ժարգոնային անվանումը տեղեկանքի, որով ազատվում են բանակից[1]։
  • Սպիտակ տենդ — ալկոհոլը թողնելու կամ չափաբաժինը նվազեցնելու հետևանքով առաջացող վիճակ, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ և հալյուցինացիաներով։
  • Սպիտակ վառարան — ռուսական վառարան խողովակով, որից տանը ծուխ չի լինում. այդտեղից էլ անունը։
  • Սպիտակ Ռուսաստան — բառակապակցություն, որից առաջացել է Բելառուս երկրի անվանումը։
  • Կարտ-բլանշ (բառացի ֆր.՝ սպիտակ խաղաթուղթ) — մաքուր թուղթ, որ ստորագրում է երաշխավորը՝ լիազորելով անսահմանափակ իրավունքներ, գործելու լիիրավ ազատություն։
  • Սպիտակ փիղ — այս արտահայտությունը եկել է հին Սիամից։ Որպեսզի ազատվի անպիտան պալատականից, Սիամի թագավորը նրան նվիրում էր սպիտակ փիղ։ Փղին կերակրելը և պահելը շուտով սնանկացնում էին պալատականին, իսկ արքայական նվերից ազատվելն անհնար էր։ Դրանից հետո մեծ, զգալի, բայց անօգուտ ձեռքբերումը բնորոշում են «սպիտակ փիղ» արտահայտությամբ։
  • Սպիտակ — եկեղեցական միջավայրում այսպես է կոչվել աշխարհիկ մարդը։
  • «Սպիտակ փետուր ցույց տալ» — վախկոտություն դրսևորել։ Արտահայտությունը ծագում է աքլորակռիվներից։ Նկատվել է, որ կարմիր ու սև աքաղաղները պոկում են ավելի վախկոտ սպիտակ աքաղաղների պոչերի փետուրները։
  • Ավանդաբար ԽՍՀՄ հարավային հանրապետությունների տարածքներում սպիտակ են ներկայացուցչական-պաշտոնական գործառույթով մեքենաները[2][3][4].[5]:
  • Բուդդայական մանդալաներում սպիտակը համապատասխանում է կենտրոնին։
  • Հասցնել սպիտակ կոփման — խիստ զայրացնել, զրկել ինքնատիրապետումից։ Արտահայտությունն առաջացել է դարբինների խոսքից. ուժեղ տաքացման ժամանակ մետաղը նախ կարմրում էր, ապա դեղնում, իսկ ամենաուժեղ տաքացման դեպքում՝ սպիտակում։
  • Սպիտակ գայլ — գայլերի առաջնորդ, գայլի կերպարանքով ոգի, անտառի արքա, «գազանների տիրակալ»։

Խորհրդանշանների համակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ գույնը Մոզամբիկի պետական դրոշի վրա խորհրդանշում է խաղաղություն։

Սպիտակ գույնը արվեստում և գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղափառության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակը սրբության և աշխարհիկից հրաժարվելու, հոգու պարզության ձգտելու գույնն է։ Սա մաքրության, աստվածայինին ձգտելու խորհրդանիշն է։ Շատ սրբապատկերներում Քրիստոսի շորերը պատկերվում են սպիտակ գույնով։ «Ահեղ դատաստանում» սրբերը սպիտակ են հագած։ Սպիտակ են հագած և երեխաները սրբապատկերներում։ Ուղղափառ մշակույթում սպիտակը մարգարեների, սրբերի, հրեշտակների գույնն է։ Դարեր շարունակ թաղումները իրականացրել են սպիտակ հագած հոգևորականները։ Այդ դեպքում սպիտակը հիշեցնում է, որ մարդկությունը հարություն է առնելու հետագայում։ Ուղղափառ շատ տոներ հոգևորականները նշում են սպիտակ հանդերձով։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անապատի սպիտակ արևը» — խորհրդային ֆիլմ
  • «Երեք գույն. սպիտակը» — Կշիշտոֆ Կեսլյովսկու ֆիլմը
  • «Ճերմակ անուրջներ» — Ս. Իսրայելյանի ֆիլմը

Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սպիտակ ալբոմ» — The Beatles խմբի ալբոմը

Կերպարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Русский цвет. М.: Издательский Дом «Экономическая газета», 2011. С. 104
  2. Советского чиновника на дороге можно было узнать сразу — по чёрной «Волге» (или белой — в южных республиках)
  3. Чёрная-чёрная машина
  4. ««…партийные чиновники предпочитают ездить на черных „волгах"…»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Антонио де ла Каланча. Моральная хроника Ордена Святого Августина в Перу. Том 1., стр. 176». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]