Սալվադոր Դալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալվադոր Դալի
կատ.՝ Salvador Dalí i Domènech
Ի ծնեիսպ.՝ Salvador Domingo Felipe Jacinto Dalí i Domènech և իսպ.՝ Salvador Felipe Jacinto Dalí i Domènech[1]
ԿեղծանունDali, Salvador[1] և Dalí Domènech, Salvador
Ծնվել էմայիսի 11, 1904(1904-05-11)[2][3][4][…] կամ մայիսի 21, 1904(1904-05-21)[5]
ԾննդավայրՖիգերաս, Alt Empordà[6][7]
Վախճանվել էհունվարի 23, 1989(1989-01-23)[8][9][2][…] (84 տարեկան)
Մահվան վայրՖիգերաս, Alt Empordà[7]
Քաղաքացիություն Իսպանիա[10]
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1926)
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, գրող, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, լուսանկարիչ, կինոդերասան, բեմանկարիչ, նկարազարդող, ակնագործ, գծանկարիչ և holographer
Ոճսյուրռեալիզմ[11][12]
Ժանրնատյուրմորտ[12], ժանրային նկարչություն[12], դիմապատկեր[12], բնանկար[12], այլաբանություն[12] և հոգևոր արվեստ[12]
Թեմաներգեղանկարչություն, քանդակագործություն, direction? և ակնագործություն[13]
Ուշագրավ աշխատանքներՀիշողության հարատևություն, Christ of Saint John of the Cross?, Վերջին ընթրիքը, The Great Masturbator?, Soft Construction with Boiled Beans? և Պատերազմի դեմքը
ԱշակերտներԻնթերնեշնլ Քրիզիս
Ներշնչվել էՖրիդրիխ Նիցշե, Պաբլո Պիկասո և Հիերոնիմոս Բոսխ[14]
Պարգևներ
Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ, Gold Medal for Tourism Merit,
, Կատալոնիայի խորհրդարանի մեդալ,
և «Կերպարվեստի ոլորտում վաստակի համար» ոսկե մեդալ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա և Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրՍալվադոր Դալի ի Կուզի
ՄայրFelipa Domènech i Ferrés?
ԱմուսինԳալա Դալի
Կայքsalvadordali.com
ստորագրություն
Изображение автографа
Սալվադոր Դալի Վիքիքաղվածքում
 Salvador Dalí Վիքիպահեստում

Սալվադոր Դալի (իսպ.՝ Salvador Dalí, լրիվ անունը՝ Սալվադոր Դոմինգո Ֆելիպե Խասինտո Դալի ի Դոմենեկ, Մարկիզ դե Դալի դե Պուբոլ) մայիսի 11, 1904(1904-05-11)[2][3][4][…] կամ մայիսի 21, 1904(1904-05-21)[5], Ֆիգերաս, Alt Empordà[6][7] - հունվարի 23, 1989(1989-01-23)[8][9][2][…], Ֆիգերաս, Alt Empordà[7]), իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող, և սյուրռեալիզմի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է 1904 թվականի մայիսի 11-ին Իսպանիայի Կատալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում։ Դեռ մանկուց Սալվադորը տարբերվում էր իր վարքով և բնավորությամբ։ Իր առաջին նկարը նա նկարել է տասը տարեկան հասակում։ 1921 թվականին ընդունվել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա։ Նկարը, որ ներկայացրել էր ընդունվելու համար, չի ընդունվում փոքր լինելու պատճառով, բայց շատ բարձր է գնահատվում մասնագետների կողմից։Եվ նրանք Դալիին տալիս են երեք օր նոր նկար ներկայացնելու համար, բայց Սալվադորը ներկայացնում է նախորդից ավելի փոքր նկար։ Այդուհանդերձ, բացառության կարգով, բացառիկ վարպետության համար Սալվադորին ընդունում են ակադեմիա։ Մադրիդում ուսանելը ազդում է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա, դրանք եղել են զուտ ակադեմիական ոճի մեջ։ Այդ ժամանակահատվածում նա ծանոթանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի և Լուիս Բունյուելի հետ։

Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում։ Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովանկարներ։ 1926 թվականին նրան հեռացնում են ակադեմիայից վատ վարքի պատճառով։ Այդ տարի նա առաջին անգամ գնում է Փարիզ, որտեղ ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը։ 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ։ Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը Դալիի հետագա կյանքի մեծագույն ներշնչանքն է դառնում։

Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, մեծապես գովազդել է այդ ոճը. ոճի առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ։ Դալիի այս ժամանակաշրջանի նկարներն արտացոլում են տեսիլքային կերպարներ ու ամենօրյա առարկաներ՝ անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսիք են, օրինակ նրա հայտնի փափուկ ժամացույցները «Հիշողության կայունություն» նկարում (1931 թվական, Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք

Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն առավել հոգեհարազատ մոտիվները։ Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտան իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ («Անդալուզական շունը» 1928 թ, «Ոսկե դար» 1930 թ)։ 1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալական կլասիցիզմ։ 1940 թվականին Դալին մեկնեց ԱՄՆ, որտեղ նա ապրեց մինչ 1948 թվականը։ Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ՝ նիդերլանդական ռեալիզմ, իտալական բարոկկո, աբստրակցիոնիզմ, փոփ-արթ։ Դալիի ավելի ուշ նկարները, որոնք հաճախ կրոնական թեմատիկա էին կրում, ավելի դասական են իրենց ոճի մեջ, օրինակ՝ «Կորպուս Գիպերկուբուս» (1954, Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք) և «Վերջին Ընթրիքը» (1955, Ազգային արվեստի թանգարան, Վաշինգտոն

Դալի Ատոմիկուս (Dali Atomicus) - 1948 թ. լուսանկարիչ՝ Ֆիլիպ Հալսման, պատկերում է թռչող երեք կատուներ, օդում՝ Սալվադոր Դալին և մի դույլ ջուր։

Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով։ Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել է նաև ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր և հագուստներ։ Դալիի նկարչության հետ մեկտեղ, կան նրա բալետային սցենարները և մի շարք գրքեր, որոնցից են՝ «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942 թ) և «Հանճարի օրագիրը» (1964 թ)։ Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել։ Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարաններում՝ Լոնդոն, Բասել, Գլազգո, Փարիզ, Չիկագո, Նյու Յորք, Վաշինգտոն և Ֆիլադելֆիա քաղաքներում։

Դալիի թատրոն-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալիի թատրոն-թանգարան

Դալիի թատրոն-թանգարանը գտնվում է Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում։ Սալվադոր Դալին իրագործում է իր վաղեմի երազանքը՝ զետեղելով արվեստի իր բացառիկ նմուշները իր իսկ ծննդավայրի Հին թատրոնի շենքում։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1974 թվականին։ Հատկանշական է, որ թատրոնը վերանվանվում է Տոռե Գալատեյա՝ ի հիշատակ Դալիի վաղամեռ կնոջ՝ Գալաի անունով։ Կառույցի ամենագրավիչ մասը՝ թափանցիկ, ցանցային կառուցվածքով գեոդեզիական գմբեթը՝ աչքի ընկնող ճարտարապետության մի մասն է, որն այսօր հանդիսանում է թե՛ թատրոնի, և թե՛ Ֆիգուերասի խորհրդանիշը։ Դալիի Թատրոն-Թանգարանը, որի ճարտարապետն է Էմիլիո Պերես Պիներոն, բոլորի ուշադրությունն է գրավում ալ կարմիր պատերի երկայքով տեղակայված հսկա սպիտակ ձվերի շարանով։ Մեծ արվեստագետ Սալվադոր Դալիի մարմինն իր իսկ ցանկությամբ հանգչում է գլխավոր ցուցասրահում, հատակի տակ, որպեսզի մարդկային շփումն ընդմիշտ մնա վարպետի հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 264