Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից (նկար)
Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սալվադոր Դալի[1] |
տարի | 1950[1] |
բարձրություն | 410 ± 1 սանտիմետր |
լայնություն | 284 ± 1 սանտիմետր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Սալվադոր Դալիի թանգարան[1] |
հավաքածու | Սալվադոր Դալիի թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից (ռուսալեզու մի շարք աղբյուրներում` Ամերիկայի բացահայտումը Քրիստափոր Կոլումբոսի երազի շնորհիվ, Ամերիկայի բացահայտումը (Քրիստափոր Կոլումբոսի երազանքը), իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարը` նկարված 1958-1959 թվականներին։ Գտնվում է Սենտ Պիտերսբուրգի (Ֆլորիդա, ԱՄՆ)` Սալվադոր Դալիի թանգարանում։
Տեղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը պատվիրված է եղել նկարչին ամերիկացի գործարար և բարեգործ Հանտինգտոն Հարտֆորդի կողմից նյույորքյան իր պատկերասրահի համար։ Կտավը, որը ստեղծագործման պահին եղել է Դալիի մեծ գործը, Կոլումբոսի ժամանման դասական սյուժեն վերածում է էպիկական երազատեսության (ի սկզբանե աշխատանքը ցուցադրվել է «Կոլումբոսի երազը» անվամբ)։ Առաջին հայտնագործողը` մի երիտասարդ մարդ՝ հասարակ տունիկայով, առաջին քայլն արեց՝ ջրից Նոր աշխարհի հողի վրա։ Ափին և ամպերի մեջ նրան շրջապատում են բազմաթիվ պատկերներ։ Աջ ձեռքով հերոսը հենց նոր հայտնաբերված հողի վրա սահմանում է դրոշ՝ Մարիամ Աստվածածնի պատկերով, որը դիմանկարային համապատասխանություն ուներ Գալայի հետ։ Ձախ ձեռքով Քրիստափորը իր նավը պարանով քաշում է դեպի ծանծաղուտ[2]։ Նկարի նեքևի աջ անկյունում Դալին իրեն որպես վանական է պատկերել։ Անվանումը, ըստ Դալիի թանգարանի մասնագետների կարծիքի, ունի առնչություն նկարչի կողմից Ամերիկայի սեփական հայտնագործության հետ, մի վայր, որտեղ նա գտել է փառք[3]։
Առջևիի պլանում տեղակայված է հսկայական ծովային ոզնու պատյան, որը Դալիի խոսքով խորհրդանշում է Երկրի արհեստական արբանյակների ուղեծիրը` մեկնարկված 1957 թվականին ԽՍՀՄ-ում, իսկ 1958 թվականին նաև ԱՄՆ-ում[4]։ Այս կերպարում Դալին համեմատել է Ամերիկայի բացահայտման նշանակությունը տիեզերքի ուսումնասիրության սկզբի հետ։ Դալին ընդգծված արտահայտում է իր տեսակետը Կոլումբոսի ազգության վերաբերյալ հին վիճաբանության մասին։ Ներքևի ձախ անկյունում պատկերելով Սուրբ Նարցիսին՝ Ժիրոնայի հովանավոր աստծուն, ով դիմավորում է ճանապարհորդին, նա միանգամայն նույնացրեց նրան կատալոնացու հետ։
Քննադատական ակնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ճակատամարտը Տետուանի մոտ», «Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից», «Սանտյագո դը Կոմպոստելլա» կտավներն իրենց մեջ կրում են մաներիզմի ու պրեռաֆայելիտների բացահայտ ազդեցությունը, որոնք բնության մեջ աստվածային երևույթներ և առաջին հերթին մարդուն են փնտրում։ Նկարները լի են հանգստությամբ ու մտածողությամբ, ներդաշնակ գույներով և կոմպոզիցիաներով։ Դալին հեռանում է ավելի վաղ աշխատանքների տարօրինակություններից և իմաստուն հանգստությամբ օգտագործում է իր ամբողջ գեղարվեստական հմտությունները։
Որպես պատմաքաղաքական նկարազարդումներ, հետաքրքրական է այս նկարի քննադատության գնահատականը ԽՍՀՄ-ում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://archive.thedali.org/mwebcgi/mweb.exe?request=record;id=1297;type=101
- ↑ Стронгина Н. Три восхитительные загадки Галы // Судьбы знаменитых русских эмигранток. — М.: Эксмо, 2003. — С. 52. — 380 с.
- ↑ Картина на сайте Музея Сальвадора Дали
- ↑ Shanes E. The Life and Masterworks of Salvador Dalí. — Parkstone International, 2012. — С. 236-237. — 256 с. — ISBN 9781780428796
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից նկարը Սալվադոր Դալիի պատկերասրահում Արխիվացված 2010-01-11 Wayback Machine
- Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից նկարի ստեղծման պատմությունը Капля света կայքում
|