Ծիծեռնակի պոչը (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծիծեռնակի պոչը
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի[1]
տարիմոտ 1983[1][2]
բարձրություն73 սանտիմետր
լայնություն92,2 սանտիմետր
ստեղծման վայրՊուբոլի ամրոց[1]
ուղղությունսյուրռեալիզմ[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԴալիի թատրոն-թանգարան
հավաքածուԴալիի թատրոն-թանգարան[1]
սեփականատերԴալիի թատրոն-թանգարան[1]
ներշնչված էաղետների տեսություն
կայք
Ծանոթագրություններ

Ծիծեռնակի պոչը. աղետների շարք (ֆր.՝ La queue d'aronde - Série des catastrophes), Սալվադոր Դալիի վերջին կտավն է։ Նկարիչն այն ավարտել է 1983 թվականի մայիսին որպես Ռենե Տոմի մաթեմատիկական աղետների տեսության վրա հիմնված շարքի վերջին մաս։ Նկարը ստեղծվել է Պուբոլի ամրոցում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմն առաջարկել է քառաչափ տարածություն, որտեղ կան յոթ հնարավոր հավասարակշիռ մակերեսներ, հետևաբար, յոթ հնարավոր անընդհատություններ կամ «տարրական աղետներ»՝ ծալքերի տիպի աղետ, լուսնի եղջյուրի տիպի աղետ, ծիծեռնակի պոչի տիպի աղետ, թիթեռի տիպի աղետ, հիպերբոլիկ ումբիլիկ տիպի աղետ, էլիպսաձև ումբիլիկ տիպի աղետ, այլաբանական ումբիլիկ տիպի աղետ[3]։ Դալիի ծիծեռնակի պոչի տեսքը վերցված է Տոմի քառաչափ գրաֆների համանուն տիպի աղետից՝ համախմբված երկրորդ աղետի գրաֆի հետ՝ s-կորը, որը Տոմն անվանում է «լուսնի եղջյուր»։ Տոմի մոդելը ներկայացված է թավջութակի էլեգանտ կորերի և երաժշտական գործիքի f-անման անցքերի հետ, և եթե նրանք չունեն f-անման փոսիկը, հավասարապես նշանակում է մաթեմատիկական անալիզի ինտեգրալի խորհրդանիշ՝ [4]:

1979 թվականին իր ելույթում Դալին Տոմի աղետների տեսությունը նկարագրեց որպես «աշխարհի ամենագեղեցիկ գեղագիտական տեսություն»[5]։ Նա նաև վերհիշեց Տոմի հետ իր առաջին և միակ հանդիպումը, որի ժամանակ Տոմը Դալիին ենթադրաբար ասել է, որ ինքն ուսումնասիրել է տեկտոնական սալերը, որից հետո Դալին Տոմին հարց է տվել ֆրանսիական Պերպինյան քաղաքի երկաթուղային կայարանի մասին (Իսպանիայի սահմանի մոտ), որն ըստ արվեստագետի 1960-ական թվականներին տիեզերքի կենտրոնն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 http://www.salvador-dali.org/museus/teatre-museu-dali/the-collection/114/untitled-swallows-tail-and-cellos-catastrophes-series
  2. https://www.salvador-dali.org/en/artwork/catalogue-raisonne-paintings/obra/1013/untitled-swallow-s-tail-and-cellos-the-catastrophes-series
  3. Thom, René, (1972). Structural stability and morphogenesis. an outline of a general theory of models, (D.H.Fowler, trans.) (Reading, Mass. London. Benjamin. 1975). Originally published in French as Stabilité structurelle et morphogénèse. Westview Press ISBN 0201406853.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. King, Elliott (2004). Ades, Dawn (ed.). Dali. Milan: Bompiani Arte. էջեր 418–421 ISBN 0847826732.
  5. Dalí, Salvador, ‘Gala, Velásquez and the Golden Fleece’ (9 May 1979). Reproduced in-part in: Descharnes, Robert (1984). Dalí, the Work, the Man. New York: Harry N. Abrams, page 420. ISBN 0810908255. Originally published in French as Dalí, l'oeuvre et l'homme (Lausanne: Edita, 1984).