Դալիի թատրոն-թանգարան
Դալիի թատրոն-թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ֆիգերաս |
Հասցե | Plaza Gala-Salvador Dalí, número 5 |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 28, 1974 |
Հիմնադիր | Սալվադոր Դալի |
Այցելուներ | 1 105 169 մարդ (2022)[1] |
Տնօրեն | Montserrat Aguer Teixidor? |
Կայք | salvador-dali.org/museus/figueres/index.html(կատ.) |
![]() | |
![]() |
Դալիի թատրոն-թանգարան (կատ.՝ Teatre-Museu Dalí, IPA: [teˈatɾə muˈzɛw ðəˈɫi], իսպ.՝ Teatro Museo Dalí), Սալվադոր Դալիի թանգարանն արվեստագետի հայրենի Ֆիգերաս քաղաքում։
Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ուզում եմ, որ թանգարանս լինի մեկ բլոկից բաղկացած լաբիրինթոս, սյուրռեալիստական առարկա։ Այն ամբողջովին կլինի թատերական թանգարան։ Այցելուները հեռանալիս կունենան թատերական երազի զգացողություն[2]։ | ![]() |
Թանգարանում է գտնվում Դալիին դեռևս մանուկ հասակից հայտնի քաղաքի թատրոնը, որտեղ կայացել է երիտասարդ Դալիի առաջին հանրային ցուցահանդեսը։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հին թատրոնն այրվել է և մնացել են միայն ավերակները։ 1960 թվականին Դալին և Ֆիգերասի քաղաքապետ Ռամոն Գուարդոլեն որոշում են վերակառուցել թատրոնը որպես քաղաքի հայտնի որդուն նվիրված թանգարան[2] :1968 թվականին քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել այդ նախագիծը, և հաջորդ տարի սկսվել է կառույցի շինարարությունը[2] : Թանգարանի ճարտարապետներն են եղել Խոակիմ դե Ռոսը և Ռամիս ու Ալեքսանդր Բոնատեռաները[3] : Թանգարանը բացվել է 1974 թվականի սեպտեմբերի 28-ին[2][4] և ընդլայնվել է 1980-ական թվականների կեսերին։ Թանգարանի կազմում ներառված են թատրոնի հին շենքին կից շինություններն ու բակերը։ Թատրոնը վերանվանվել է Տոռե Գալատեա՝ ի հիշատակ Դալիի վաղամեռ կնոջ՝ Գալայի։ Կառույցն աչքի է ընկնում կարմիր պատերի երկայնքով տեղակայված հսկա սպիտակ ձվերի շարքով։
Թանգարանում ներկայացված են Սալվադոր Դալիի աշխատանքների միասնական ամենամեծ և առավել բազմազան հավաքածուն, որի առանցքն էր կազմում նկարչի անհատական հավաքածուն։ Ի լրումն Դալիի տասնամյակների ընթացքում ստեղծած նկարների` այստեղ են նաև Դալիի քանդակները, եռաչափ կոլաժներ, մեխանիկական սարքեր և Դալիի երևակայությունից ծնված այլ հետաքրքիր նմուշներ։ Առանձնակի նշանակություն ունի եռաչափ հյուրասենյակի ինստալյացիան Մեյ Ուեսթի շրթունքներից բազմոցով (Mae West Lips Sofa) սյուրռեալիստական քանդակը, որը որոշակի անկյուններից նայելիս կարծես Մեյ Ուեսթի դեմքն է[2][3] :
Թանգարանում ներառված է նաև Դալիի կողմից հավաքված այլ արվեստագետների աշխատանքների մի փոքր հավաքածու` Էլ Գրեկոյից Ուիլյամ Բուգրո, Մարսել Դյուշան և Ջոն դե Անդրեա[2] : Դալիի խնդրանքով երկրորդ հարկի պատկերասրահը նվիրված է իր կատալոնացի ընկերոջը` նկարիչ Անտոնի Պիցոտին, ով Դալիի մահից հետո դարձավ թանգարանի տնօրենը[2]։
Ապակե գեոդեզիական գմբեթի ներքո է գտնվում հին թատրոնի բեմահարթակը, որի կրիպտեում էլ թաղված է Դալին[2] : Հանդիսատեսի համար նախատեսված նախկին սրահը դարձել է բացօթյա տարածք, որտեղ հին պատշգամբի պատուհաններին տեղադրված են Դիոնիսոսյան մերկ կերպարները[2] : Կենտրոնական հատվածում տեղադրված է «Rainy Taxi» (1938) ինստալյացիան[2] :
-
Ֆանտաստիկ կերպարները զարդարում են հարավային ճակատը
-
Մուտքի մոտ գտնվող քանդակ
-
Կադիլակի ինստալյացիա բակում
-
Բակի քանդակներ
-
Ապակե գեոդեզիական գմբեթի ներքին տեսքը
-
Հսկա ձվերով տարիքի եզրապատ
-
Դալիի կրիպտեն
-
Վիքիպեդիայի Edit-a-thon ընդարձակ բեմահարթակում (2012)
Արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Դալիի թատրոն-թանգարանում մեկտեղված է Դալիի հիմնական աշխատանքների ամենամեծ հավաքածուն`

- Port Alguer (1924)
- The Spectre of Sex-appeal (1932)
- Soft self-portrait with grilled bacon (1941)
- Poetry of America—the Cosmic Athletes (1943)
- Galarina (1944*1945)
- Զամբյուղով հաց (1945)
- Ատոմային Լեդան (1949)
- Galatea of the Spheres (1952)
- Crist de la Tramuntana (1968)[3]
Մի շարք աշխատանքներ Դալին ստեղծել է հենց թանգարանի համար` «Մեյ Ուեսթի» սենյակը, «Քամու պալատ» սենյակը, «Ֆրանցիս Պուժոլսի» հուշարձանը, «Անձրևային կադիլակը»։
Ցուցադրված է նաև Դալիի հոլոգրաֆիկ արվեստի և զարդերի հավաքածուն, մյուս սենյակում լոգանքի տաշտն է, անկյունային սեղան` վրան գզրոց և լամպ և այս ամենը Դալին ստեղծել է առաստաղից գլխիվայր կախված[2] :
Թանգարանի ավելացված սենյակում ներկայացված են Դալիի ստեղծած տեսողական պատրանքները, ստերեոսկոպներ։ Այստեղ ներկայացված են նաև Դալիի վերջին աշխատանքները, այդ թվում «Ծիծեռնակի պոչը» (1983) կտավը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.ara.cat/cultura/Museus-Dali-enfilen-ranquing-visitats_0_2159784216.html
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Pitxot, Antoni; Montse Aguer Teixidor; photography, Jordi Puig; translation, Steve Cedar (2007). The Dalí Theatre-Museum. Sant Lluís, Menorca: Triangle Postals. ISBN 9788484782889.
- ↑ 3,0 3,1 3,2 King Elliott H., David A. Brenneman, William Jeffet, Montse Aguer Teixidor, Hank Hine (2010)։ Salvador Dalí : the late work։ Atlanta, Ga: High Museum of Art and Yale University Press։ ISBN 9780300168280
- ↑ «Figueres: Teatre Museu Dalí - History»։ Fundació Gala-Salvador Dalí։ 2010։ Վերցված է հունիսի 20, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dalí Theater Museum English language web page Archived 2014-06-25 at the Wayback Machine.
- Dalí Theater-Museum situation map in Figueres
|