Բոցավառվող ընձուղտը (կտավ)
Բոցավառվող ընձուղտը անգլ.՝ The Burning Giraffe | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սալվադոր Դալի |
տարի | 1937 |
բարձրություն | 35 |
լայնություն | 27 |
նյութ | յուղաներկ, փայտ |
գտնվում է | Բազելի արվեստի թանգարան |
հավաքածու | Բազելի արվեստի թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Բոցավառվող ընձուղտը[1], իսպանացի սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի կտավը։ Նկարվել է 1936-1937 թվականներին։ Գտնվում է Բազելի գեղարվեստի թանգարանում։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավը ստեղծվել է 1936-1937 թվականներին՝ մինչ նկարչի՝ ԱՄՆ տարագրվելը։ Չնայած Դալին իրեն ապաքաղաքական էր համարում, սակայն այս կտավը նկարչի բացահայտ պայքարն է իր երկրի վարած քաղաքականության դեմ։ Կտավում արտահայտված է անխուսափելի պատերազմի նախազգացումը։
Նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում պատկերված է մթնշաղ՝ մուգ կապույտ երկնքով և հորիզոնի՝ Սալվադոր Դալիի արվեստին ոչ բնորոշ ցածր գծով[2]։ Առջևի պլանում տեսնում ենք երկու կնոջ կերպարանք, որոնցից մեկի վրա բացված արկղիկներ են։ Կանանց կերպարանքները հստակ չեն, կարծես հալվում են. սա հիշեցնում է հեղինակի վաղ շրջանի գործերը։ Կերպարները հենված են ինքնատիպ հենակների և հենաձողերի, որոնք խորհրդանշում են ենթագիտակցությունը։
Կտավի գլխավոր կերպարը՝ բոցավառվող ընձուղտը, գտնվում է նկարի հետին պլանում։ Դալին նրա պատկերն անվանել է «տղամարդկային տիեզերական աշխարհակործան հրեշ»։ Ընձուղտը պատերազմի նախազգացման խորհրդանիշն է։
![]() |
Այս աշխատանքը հզոր է՝ կատարված Դալիին ոչ բնորոշ էսքիզային ձևով։ Կապույտի երանգները ուժեղացված են կարմիրի և դեղինի առկայծումներով։ Առջևի պլանում պատկերված կնոջ կերպարի դիրքը հիշեցնում է Դալիի «Երազների պարահանդեսի մտացածին հագուստ» կտավի կերպարին։ Առաջ պարզած ձեռքերը օդաչուների ձեռքեր են հիշեցնում[3]։ - «The American Weekly»
|
![]() |
Նմանություններ այլ կերպարների[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կտավը հիշեցնում է Դալիի «Միլոսյան Վեներա արկղիկներով» և «Վեներան ընձուղտում» կտավները։
- Դալին առաջին անգամ այրվող կրակի խորհրդանիշը օգտագործել է «Ոսկի դար» (1930), ապա «Հրեշի արարում» (1937) ֆիլմերում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կտավի անվանման տարբերակներ
- ↑ «Բոցավառվող ընձուղտը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-03-ին։ Վերցված է 2016-02-26
- ↑ «Բոցավառվող ընձուղտը, 1936-37»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բոցավառվող ընձուղտը» Archived 2009-11-02 at the Wayback Machine.
- Սալվադոր Դալի «Բոցավառվող ընձուղտը»(չաշխատող հղում)
|