Galacidalacidesoxyribonucleicacid

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Galacidalacidesoxyribonucleicacid
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1963[1]
բարձրություն305 սանտիմետր
լայնություն410 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՍալվադոր Դալիի թանգարան[2]
հավաքածուՍալվադոր Դալիի թանգարան
Ծանոթագրություններ

«Galacidalacidesoxyribonucleicacid», իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարը, որը նվիրված է 1953 թվականին ԴՆԹ կրկնակի պարույրի կառուցվածքը հայտնաբերած Ֆրենսիս Քրիքին և Ջեյմս Ուոթսոնին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը պատվիրել է Բոստոնի Նոր Անգլիայի ազգային բանկը[3]։ Այն ցուցադրվել է Քնոուդլերում 1963 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 26-ը[4]:

«Galacidalacidesoxyribonucleicacid» նկարը ցույց է տալիս Գալա Դալիի ուրվագիծը միջուկային աշխարհի ֆոնին (Գալա Դալին պատկերված է նկարի առաջին պլանում՝ մեջքով դեպի դիտողը)։ Գտնվում է Սալվադոր Դալի թանգարանում, Սենտ Պետերբուրգ, Ֆլորիդա։

Նկարն ավարտվել է 1963 թվականին։ Այս նկարի վերաբերյալ իր գրառումներում Դալին գրում է, որ ԴՆԹ-ի կրկնակի պարույրը միակ կառույցն է, որը մարդուն կապում է Աստծո հետ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Keller, Georges (1963). Georges Keller presents DALI: November 26 to December 26, 1963. New York: M. Knoedler & Co.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Phillip Lambro. Close Encounters of the Worst Kind. 2007. ISBN 978-1-4303-0401-2. Page 24
  • Suzanne Anker and Dorothy Nelkin. The Molecular Gaze: Art in the Genetic Age. Cold Spring Harbor Laboratory Press, 2004. AuthorsEdition 2, illustrated. ISBN 0-87969-697-4. Page XII.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]