Զամբյուղով հաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զամբյուղով հաց
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1945
բարձրություն33
լայնություն45
ստեղծման վայրՄոնտերեյ
ստեղծման երկիր Իսպանիա
ուղղությունսյուրռեալիզմ
ժանրնատյուրմորտ
նյութկտավ
գտնվում էԴալիի թատրոն-թանգարան[1]
հավաքածուԴալիի թատրոն-թանգարան[1]
կայք
Ծանոթագրություններ

«Զամբյուղով հաց», պատկանում է իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի վրձնին։ Նկարել է 1945 թվականին։ Գտնվում է Դալիի թատրոն-թանգարանում՝ Ֆիգերասում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուգ ֆոնի վրա կարծես ժամանակը կանգ է առել, աշխարհ է վերադառնում այն նույն հացը, որը նկարել է Դալին քսան տարի առաջ։ Ընդ որում, Դալիի ոճային կայուն ցանկությունների շնորհիվ չփչացող այդ հացը իր երկրորդ գոյության պահին դարձել է ավելի կատարյալ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին Դալին հայտնեց, որ հակված է «դառնալ դասական»։ Այդ հեղաշրջումը պայմանավորել էր իտալական Վերածննդի դարաշրջանի նկարիչների ստեղծագործությունների ուսումնասիրությունը, և, ամենայն հավանականությամբ, արտացոլում էր նրա այն զգացողությունը, որ սեփական հոգեկան կենսագրությունը՝ որպես սյուժեի աղբյուր, արդեն սպառված է։ Այդ ժամանակից սկսած՝ որպես ներշնչանքի աղբյուր՝ Դալին ավելի հաճախ է դիտարկում արտաքին աշխարհը։ Ի տարբերություն ժամանակակից արվեստի մյուս պիոներների՝ Դալիի նկարները միշտ խնամքով են իրականացվում, և 1940-ական թվականներին նրա ոճը ավելի շատ մոտեցավ նախորդ դարի ակադեմիական իդեալին, որը ընկալվում էր որպես պայքարելու պատրաստ հնաոճ։ Ավանդույթի ուժը, որը նկարչի համար մեծ նշանակություն ուներ, արտահայտվել է նաև այս պարզ կտավում, որտեղ հացը և զամբյուղը կարծես ներսից լուսավորված են և տարածվում են մթության մեջ։ Ըստ էության, այս միջոցը գրավել է նկարչի ուշադրությունը, քանի որ նման է իր սիրելի իսպանական նկարիչների՝ Վելասկեսի և Սուրբարանի նկարներին։ Այն նաև նախանշում է Դալիի հետաքրքրությունը կրոնական թեմաներով, որը սկիզբ առավ 1950-ական թվականներից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.salvador-dali.org/museus/teatre-museu-dali/the-collection/136/the-basket-of-bread
  2. Сальвадор Дали. Корзинка с хлебом. 1945. Проверено 16 октября 2009. Архивировано из первоисточника 11 апреля 2012.
  3. Корзинка с хлебом. Проверено 16 октября 2009. Архивировано из первоисточника 11 апреля 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]