Սալվադոր Դալիի թանգարան (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալվադոր Դալիի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 18-րդ շրջան
Հասցեrue Poulbot? (11)
Հիմնադրվել է1991
Կայքdaliparis.com(ֆր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Espace Dalí թանգարանը Փարիզում

Սալվադոր Դալիի թանգարան, Սալվադոր Դալիին նվիրված գործող մշտական ցուցադրություն Ֆրանսիայում, որը հիմնականում բաղկացած է քանդակներից և փորագրանկարներից։ Թանգարանում, որը գտնվում է Փարիզի Մոնմարտր շրջանում, ցուցադրվում են շուրջ 300 բնօրինակ աշխատանքներ։ Հավաքածուում ներկայացված են հիմնականում Դալիի ամենահայտնի սյուրռեալիստական եռաչափ քանդակները[1][2][3]։

Ցուցադրված հավաքածուն «Դալիի տիեզերք» հավաքածուի մի մասն է, որը համադրել է իտալացի կոլեկցիոներ Բենիամինո Լևին։ Ցուցադրված են «Տիեզերական փիղը» և «Ալիսան հրաշքների աշխարհում» քանդակները։ Թանգարանին կից գործում են երկու պատկերասրահներ. «Դալիի պակերասրահը», որը ներկայացնում է նկարչի աշխատանքները (քանդակներ, փորագրություններ և վիմագրեր) և «Մոնմարտր պատկերասրահը», որտեղ ցուցադրված են նաև ժամանակակից նկարիչների աշխատանքներ։ Հնչյունային ձևավորման համար թանգարանն օգտագործում է Սալվադոր Դալիի ձայնի հնչյունավորումը։

Տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասցե՝ 11 rue Poulbot 75018 Paris
  • Մետրոյի Անվեր և Աբբես մոտակա կայարաններ։
  • Աշխատանքային ժամեր՝ ամեն օր ժամը 10:00-18:00[4]։
  • Մուտքի տոմս՝ 11.5 եվրո, մինչև 8 տարեկան երեխաների համար՝ անվճար, մինչև 26 տարեկան երիտասարդների համար՝ 6,5 եվրո, 60 տարեկանից բարձր անձանց համար՝ 7,5 եվրո։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Espace Dalí - Opening Hours, Price and Location in Paris». www.introducingparis.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «L'Espace Dali». Un jour de plus à Paris (ֆրանսերեն). 2017 թ․ մարտի 8. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «Espace Dali». Montmartre-Guide.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. «Dalí Paris» (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 8. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալվադոր Դալիի թանգարան (Փարիզ)» հոդվածին։