Մեյ Ուեսթի դեմքը, որն օգտագործվել է որպես սյուրռեալիստական սենյակ
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Սալվադոր Դալի |
տարի | 1930 |
բարձրություն | 283 միլիմետր |
լայնություն | 178 միլիմետր |
ուղղություն | սյուրռեալիզմ |
ժանր | դիմապատկեր և interior view? |
նյութ | գուաշ, Գրաֆիտ և newsprint? |
գտնվում է | Չիկագոյի արվեստի ինստիտուտ |
հավաքածու | Չիկագոյի արվեստի ինստիտուտ |
հիմնական թեմա | Մեյ Ուեսթ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Մեյ Ուեսթի դեմքը, որն օգտագործվել է որպես սյուրռեալիստական սենյակ, Սալվադոր Դալիի «հումորային» աշխատանքներից մեկը, որոնք նա ստեղծվել է ժամանակ առ ժամանակ։
ՏԵղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմոցը վարդագույն է, նկարվել է ամերիկացի դերասանուհի Մեյ Ուեսթի շուրթերի ձևով։ Մազերը վարագույրի ձևով են, որոնք քողարկում են մուտքը դեպի սենյակ, աչքերը նկարների տեսքով են, իսկ քիթը՝ բուխարու, որի վրա ժամացույց է դրված։
Շուրթերի գույնը իր ժամանակներում շատ հայտնի դարձավ` ձեռք բերելով սկանդալային ճանաչում, և այս գույնը սկսեց իր աշխատանքներում օգտագործել դիզայներ Էլիզա Սկիապարելլին։
Սենյակ-պատրանքի գաղափարը Դալիի թատրոն-թանգարանում իրականացվել է Ֆիգերաս քաղաքում Օսկար Տուսկետսի կողմից հենց իր` Դալիի ղեկավարությամբ։ Այն բացվել է 1974 թվականի սեպտեմբերի 28-ին։
Նկարը ներառված է Դալիի «Պարանոյա և պատերազմ» (անգլ.՝ Paranoia and War) նկարների շարքում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edmund Swinglehurst. Paranoia and War // Salvador Dalí. Exploring the Irrational. — Todtri Productions Limited, 1996. — P. 63. — 128 p. — ISBN 1-85501-833-0
- Жиль Нере. Дали. — Taschen. — С. 41. — 96 с. — ISBN 5-88896-057-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սալվադոր Դալի, Մեյ Ուեսթի դեմքը, որն օգտագործվել է որպես սյուրռեալիստական սենյակ
- Սալվադոր Դալիի տուն-թանգարանը Ֆիգերասում
|