Jump to content

Կատալոնացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալոնացիներ
Ընդհանուր քանակ

9 մլն. մարդ

Բնակեցում
Իսպանիա Իսպանիա8 000 000
Ֆրանսիա Ֆրանսիա491 000
Արգենտինա Արգենտինա188 000
Մեքսիկա Մեքսիկա63 000
Գերմանիա Գերմանիա48 000
Պերու Պերու39 000
Իտալիա Իտալիա20 000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ1 750
Կանադա Կանադա1 280
Լեզու(ներ)
կատալաներեն, իսպաներեն, ֆրանսերեն
Հավատք(ներ)
կաթոլիկություն
Բարեկամական էթնիկ խմբեր
իսպանացիներ

Կատալոնացիներ (կատ.՝ catalans, catalanes), ազգ, որը հիմնականում բնակվում է Իսպանիայի ինքնավար մարզ Կատալոնիայում։ Հիմնական կիրառվող լեզուն կատալաներենն է, օգտագործվում է նաև իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուները։ Կատալաներենը որպես պաշտոնական լեզու կիրառվում է միայն Անդորրայում։ Կատալոնացիների մեծ մասը կաթոլիկության հետևորդ են։

Կատալոնիան զարգացած արդյունաբերական պրովինցիա է։ Մայրաքաղաքը Բարսելոնան, որը Իսպանիայի ամենախոշոր նավահանգիստն է։ Քաղաքը հարուստ է ճարտարապետական և պատմական նշանակություն ունեցող բազում կոթողներով, վանքերով և պալատներով։ Կատալոնիան աշխարհին է տվել այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին։ Նրա կերտած Սագրադա Ֆամիլիան այսօր հանդիսանում է ամբողջ Իսպանիայի խորհրդանիշը։ Ոչ պակաս հայտնի է նաև էքստրավագանտ նկարիչ- սյուրռեալիստ Սալվադոր Դալին։

Տարածման շրջանները և բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատալախոսները ԱՄՆ-ում

Յուրաքանչյուր 10 կատալոնացուց 9-ը բնակվում է Իսպանիայում, հատկապես Կատալոնիայում, ինչպես նաև Վալենսիայում, Մուրսիայում, Արագոնում, Բալեարյան կղզիներում և այլն։ Բացի Իսպանիայից, կատալոնացիները ապրում են նաև Անդորրայում, որտեղ կազմում են երկրի ընդհանուր բնակչության 61%-ը (1990 թ.)[1] Ֆրանսիայում, հատկապես Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտում, որը համարվում է պատմական Կատալոնիայի մաս, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում՝ Արգենտինայում, Մեքսիկայում, Չիլիում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Կուբայում, Եվրոպայի մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Իտալիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Ալժիրում և այլն։

Բնակության պայմանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնացիները դարեր շարունակ համարվում են ուրբանիզացված ազգ, սակայն կատալոնացիների մեծ մասը բնակվում են գյուղական համայնքներում։ Գյուղական համայնքներում ապրում են ինչպես խուտորներում, այնպես էլ գյուղական բնակարաններում։ Տիպիկ կատալոնական գյուղական տունը երկհարկանի քարե տուն է նախասրահով, իսկ օրինակ Վալենսիայում՝ միհարկանի կավե կամ եղեգից պատրաստված տներ են։

Ազգային տարազ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տղամարդու կատալոնական տարազ

Կատալոնական ազգային տարազը ավելի լավ է պահպանվել, իսկ նրա որոշ դետալներ դարձել ազգային ինքնության խորհրդանիշներ։Այսպես օրինակ տղամարդկանց կատալոնական հատուկ տարազ՝ բարրենտինան(կատ.՝ barretina), տղամարդկանց երկար, կարմիր ֆայշա գոտի (կատ.՝ faixa)[2] և կանացի ռէտ ժանյակները (կատ.՝ ret

Տարբեր վայրերում բնակվող կատալոնցիների ազգային տարազները միմյանցից խիստ տարբերվում են։

Կատալոնացի և տղամարդիկ, և կանայք հաճախ իրենց կրծքին կրել են թաշկինակ։ Կատալոնական ազգային կոշիկը էսպադրիլի սանդալներն են օրոճից։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Աշխարհի ազգեր» տեղեկատու, Մ. — 1982:
  • Տ. Բ. Ալիսովա, Տ. Ա. Ռեպինա, Մ. Ա. Թարիվերդիևա Ռոմանական լեզվաբանության ներածություն Մ. — 1987:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. На сайте «Ethnologue» Արխիվացված 2007-08-08 Wayback Machine. (անգլ.)
  2. «Իսպանիա:Ուրախ վառ գոտի». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]